Կենդանիներ, որոնք ավելի խելացի են, քան կարծում ենք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+28.09 oC

Կենդանիներ, որոնք ավելի խելացի են, քան կարծում ենք

13:22 07.10.2017

Կան կենդանիներ, որոնց մարդիկ խելացի են համարում, օրինակ՝ ագռավները, դելֆինները, շները: Սակայն կան նաև կենդանիներ, որոնց խելքի մասին մենք առանձնապես բարձր կարծիք չունենք, օրինակ՝ կոկորդիլոսները:

Այս մասին հոդված է հրապարակել www.chrdk.ru կայքը: Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ որոշ կենդանիներ ավելի խելացի են, քան կարծում ենք:

Կոկորդիլոսներ

Առաջին հայացքից գերանի նմանվող այս կենդանիները, իրոք, ժամանակի մեծ մասն անցկացնում են պառկած: Նրանք դանդաղ մարսում են նախորդ որսի ժամանակ ճաշակած սնունդը և, կարծես, անհաղորդ են շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Սակայն կոկորդիլոսները շատ հմտորեն են օգտագործում իրենց աչքի չընկնող արտաքինը:

Ինչպես ցույց են տվել Թեննեսիի համալսարանի կենդանաբան Վլադիմիր Դինցի դիտարկումները՝ գարնանը, երբ թռչունները ակտիվորեն բներ են հյուսում, կոկորդիլոսները նրանց որսում են՝ որպես խայծ օգտագործելով թռչունների «շինանյութը»: Նրանք բերանով ճյուղեր են պահում և այդպես ժամերով մնում են ջրի տակ՝ սպասելով իրենց որսին:

Կոկորդիլոսները հաճախ մարդու համար անլսելի ուլտրաձայնի միջոցով հաղորդակցվում են, հոգ են տանում իրենց սերնդի մասին և նույնիսկ կարող են ծառ բարձրանալ: Նրանք ոչ միայն կենդանական սնունդ են ուտում, այլև մրգեր:

Աղավնիներ

Դեռևս հնագույն ժամանակներից աղավնիներին օգտագործում էին փոստի առաքման նպատակներով, քանի որ այս թռչունները օժտված են հետդարձի ճանապարհը գտնելու բացառիկ ունակությամբ: Եթե աղավնին ստիպված է մի քանի անգամ անցնել նույն ուղին, ապա այնպես է մշակում իր երթուղին, որպեսզի ավելի արագ հասնի նշանակության վայր: Ինչպես ցույց են տվել Օքսֆորդի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունները, անփորձ թռչունները կարող են սովորել փորձառուների մոտ՝ ինչպես օպտիմալացնել երթուղին:

Իսկ Նոր Զելանդիայում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ աղավնիների մտավոր ունակությունները թույլ են տալիս նրանց տարրական մաթեմատիկական առաջադրանքներ կատարել: Աղավնիները նաև կարողանում են լուծել իրենց առջև դրված որոշ խնդիրներ, ինչպես ցույց է տալիս ստորև ներկայացված տեսանյութը:

Ձիեր

Մեծ Բրիտանիայում անցկացված հետազոտությունները պարզել են, որ ձիերն ունեն դեմքի արտահայտություն՝ կապված որոշակի էմոցիաների հետ:

 

Նրանք կարող են նաև նկատել ցեղակիցների համար հետաքրքիր որևէ օբյեկտ՝ հետևելով, թե ինչ ուղղությամբ է նայում՝ ուշադրություն դարձնելով նրանց ականջների շարժումներին և աչքերի արտահայտությանը: Բացի այդ, ձիերը կարող են հաղորդակցվել ոչ միայն միմյանց, այլև մարդկանց հետ:

Ինչպես ցույց են տվել Ճապոնիայում կատարված հետազոտությունները, նրանք կարող են ակնարկել իրենց տիրոջը, որ օգնության կարիք ունեն: Հետազոտության ժամանակ թաքցրել են ուտելիք, որին ձիերը չեն կարողացել հասնել: Ձիերը սկսել են նայել տիրոջը, դնչով հպվել և հրել: Ընդ որում, ձիերը հաշվի են առնում՝ արդյո՞ք տվյալ անձը տեսել է, թե ինչպես են ուտելիքը թաքցրել, թե՞ ոչ: Առաջին դեպքում նրանք ավելի ակտիվորեն են ակնարկում:

Կապիկներ

Շիմպանզեներն ու օրանգուտանները մեծ պատրաստակամությամբ օգնում են մարդկանց: Սա պարզվել է Գերմանիայի էվոլյուցիոն անտրոպոլոգիայի ինստիտուտի գիտնականների կողմից իրականացված փորձի ժամանակ: Փորձը մշակված է եղել փոքր երեխաների համար:

 

 

Գիտափորձն իրականացնողները կապիկների աչքի առաջ երկու տուփերից մեկում խաղալիք են պահել, այնուհետ նրանցից մեկը դուրս է եկել սենյակից, իսկ երկրորդը տեղափոխել է խաղալիքը մյուս տուփի մեջ: Երբ առաջին փորձարկողը վերադարձել է, փորձել է բացել դատարկ տուփը: Ենթադրելով, որ նա փնտրում է խաղալիքը, կապիկները մատնացույց են արել մյուս տուփը, որտեղ տեղափոխվել էր խաղալիքը:

Եթե խաղալիքը տեղափոխվել էր այնպես, որ փորձարկողը տեսել էր դա, կենդանիները չեն փորձել օգնել նրան՝ հավանաբար ենթադրելով, որ նա տեղյակ է, որ խաղալիքն այդ տուփում չէ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

12:13 22.08.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

Վրաստանի տարածքում՝ «Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ» (DN 1000) տարանցիկ մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ օգոստոսի 22-ին՝ ժամը 06:00-ից մինչև օգոստոսի 23-ը ժամը 06:00-ը, կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիայից»: «Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների […] ...

Քաղաքացին Սիսիանի գազալցակայաններից մեկի մոտակայքում զենք-զինամթերք է թողել

12:07 22.08.2025

Քաղաքացին Սիսիանի գազալցակայաններից մեկի մոտակայքում զենք-զինամթերք է թողել

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 19-ին մի քաղաքացի զանգահարել է ճգնաժամային կառավարման կենտրոն և հայտնել, որ Սիսիանի գազալցակայաններից մեկի մոտակայքում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայր մեկնած Սիսիանի համայնքային ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են պարկ, որի մեջ եղել է թմբուկավոր ատրճանակ, «Իժ-16» տիպի մեկփողանի ողորկափող հրացան, սվին-դանակ, ինքնաձիգի տարբեր տրամաչափի 95 փամփուշտ […] ...

SHANTNEWS

12:00 22.08.2025

SHANTNEWS

Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածին իրականացվում են հողային, տրանսպորտային օբյեկտների կառուցման, թունելի հորատման աշխատանքներ

11:53 22.08.2025

Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածին իրականացվում են հողային, տրանսպորտային օբյեկտների կառուցման, թունելի հորատման աշխատանքներ

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթանում է մեծ տեմպերով։ Իրականացվում են հողային, տրանսպորտային օբյեկտների կառուցման, թունելի հորատման աշխատանքներ։ Հիշեցնենք, որ արդեն մեկնարկել են երկրորդ թունելի փորման աշխատանքները, որն ունենալու է մոտ 530մ երկարություն։ Կապալառու կազմակերպությունն այստեղ արդեն հորատել է մոտ 40մ։ Նշենք, որ շինհրապարակում ընդլայնվել են աշխատանքային տեղամասերը։ Երեք տեղամասերում կազմակերպվել է կամուրջների և […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում` օգոստոսի 22-ի 08։00 դրությամբ

11:20 22.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում` օգոստոսի 22-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 22-ի 08։00 դրությամբ կազմել է 20.3 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը:   ...

Մադուրոն հայտարարել է Բոլիվարյան ազգային աշխարհազորի մոբիլիզացիայի մասին

11:00 22.08.2025

Մադուրոն հայտարարել է Բոլիվարյան ազգային աշխարհազորի մոբիլիզացիայի մասին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է Բոլիվարյան ազգային աշխարհազորի մոբիլիզացիայի մասին՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից երկրի անկայունացմանն ուղղված սպառնալիքի։ «Ես ռազմական շտաբում, կենտրոնական հրապարակներում և ինտեգրված պաշտպանության 15,751 ժողովրդական բազաների շտաբներում կոչ եմ անում Բոլիվարյան ազգային աշխարհազորի զորահավաքին օգոստոսի 23-ին և 24-ին», – ասել է Մադուրոն աշխարհազորայիններին ուղղված ելույթում, որը հեռարձակվել է Venezolana de Televisión […] ...

BACK_TO_TOP