Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները կքննարկեն երկկողմ հարաբերությունները և հացահատիկի գործարքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+25.09 oC

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները կքննարկեն երկկողմ հարաբերությունները և հացահատիկի գործարքը

10:22 03.04.2023

Երկկողմ հարաբերությունների, հացահատիկի գործարքի իրականացման, միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի լայն շրջանակ նախատեսվում է քննարկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ապրիլի 6-7-ըԹուրքիա կատարելիք այցի ընթացքում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք ունենք հարցերի լայն շրջանակ, որոնք նախատեսվում է քննարկել։ Երկկողմ հարաբերություններին զուգահեռ կքննարկվի հացահատիկի գործարքի երկարաձգման հարցը։ Այդ հարցի շուրջ մարտի 30-ին մենք բանակցություններ ունեցանք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար [Անտոնիո Գուտերեշի] հետ։ Նրան հատկապես հետաքրքրում էր, որ Թուրքիան կարող է նպաստել մի քանի հարցերի լուծմանը, որոնցից դժգոհում են ռուսները, հայտնել ենք, որ աշխատում ենք դրա վրա, Ռուսաստանը համաձայնել է 60 օրով երկարաձգել հացահատիկի գործարքը»,- մեջբերում է նախարարի խոսքերը TRT հեռուստաալիքը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լավրովը Չավուշօղլուի հրավերով կայցելի Թուրքիա։ Ինչպես նշել են ՌԴ ԱԳՆ-ում, բանակցություններում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ներառյալ առևտուրը, էներգետիկան և զբոսաշրջությունը: Տեղի կունենա մտքերի հանգամանալից փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։ Նախատեսվում է նաեւ քննարկել տարբեր մակարդակներով երկկողմ շփումների ժամանակացույցը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 23.05.2025

SHANTNEWS

Հանրապետության նախագահն ընդունել է ՉԺՀ Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրենին

14:51 23.05.2025

Հանրապետության նախագահն ընդունել է ՉԺՀ Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրենին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրեն Վանգ Կունի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին նախագահը շնորհակալություն է հայտնել վերջին հինգ տարիների ընթացքում սեյսմիկ հետազոտությունների ոլորտում հայ-չինական արդյունավետ համագործակցության և ներդրումների համար: Դոկտոր Կունը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության և ջերմ ընդունելության համար և նշել, որ առաջին անգամ լինելով Հայաստանում շատ […] ...

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է մեր երկրում Հնդկաստանի դեսպանին

14:43 23.05.2025

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է մեր երկրում Հնդկաստանի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 23-ին խորհրդարանում ընդունել է Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: ԱԺ փոխնախագահը կարեւորել է վերջին տարիների երկկողմ բարձրաստիճան այցերը, խորհրդարանական ակտիվ փոխգործակցությունը, արտաքին գերատեսչությունների եւ պաշտպանության նախարարությունների միջեւ երկխոսությունները: Այս համատեքստում Հայաստանում Հնդկաստանի ռազմական կցորդի նշանակումը Հակոբ Արշակյանը կարեւոր քայլ է որակել: ԱԺ նախագահի տեղակալի խոսքով […] ...

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի հեռացնի Ամորիմին

14:31 23.05.2025

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի հեռացնի Ամորիմին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պորտուգալացի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին չի հեռացնի պաշտոնից, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Մանչեսթեր Յունայթեդն» ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակչում 0-1 հաշվով պարտվել էր Լոնդոնի «Տոտենհեմին», իսկ Պրեմիեր լիգայում վերջին տուրից առաջ 39 միավորով 16-րդն է: 40-ամյա Ամորիմը նոյեմբերից է գլխավորում «Մանչեսթեր Յունայթեդը»: ...

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ

14:20 23.05.2025

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ

Մայիսի 21-ին՝ ժամը 15.30-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի գործընկերների հետ իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, Երևանի Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և Ավանի բաժին են տեղափոխել Կապանի բնակիչ 39-ամյա տղամարդու: Նա հետախուզվում էր գողության և գողության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ ...

Հրդեհ բեռնատար ավտոմեքենայում

14:08 23.05.2025

Հրդեհ բեռնատար ավտոմեքենայում

Մայիսի 23-ին, ժամը 08:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցում բեռնատար ավտոմեքենայից ծուխ է նկատվում։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։14-ին, մարվել՝ 09։17-ին։ Այրվել է «DAF» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի սրահը։  Վարորդը դեմքի և ձեռքերի շրջանում ստացած այրվածքներով հոսպիտալացվել է […] ...

BACK_TO_TOP