Տաշիրում մեկնարկել է բժշկական կենտրոնի շինարարությունը, իսկ Մեդովկայում մոդուլային տիպի դպրոց է կառուցվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+35.09 oC

Տաշիրում մեկնարկել է բժշկական կենտրոնի շինարարությունը, իսկ Մեդովկայում մոդուլային տիպի դպրոց է կառուցվում

19:18 04.05.2023

Ինչպես Լոռու մարզի մյուս բնակավայրերում, Տաշիր խոշորացված համայնքում ևս բուռն կերպով շինաշխատանքներ են ընթանում: Սուբվենցիոն միջոցներով իրականացվող ծրագրերին զուգահեռ, պետբյուջեի միջոցներով այլ կապիտալ շինաշխատանքներ ևս ընթանում են, որոնք մեծ կարևորություն ունեն համայնքի համար:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Տաշիր խոշորացված համայնք կատարած աշխատանքնային այցի շրջանակներում հետևել է ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ Մեդովկա բնակավայրում կառուցվող մոդուլային տիպի դպրոցի շինաշխատանքների ընթացքին: Մինչև սեպտեմբեր ամբողջովին ավարտին կհասցվեն դպրոցի կառուցման աշխատանքները: 125 երեխայի համար նախատեսված ժամանակակից դպրոցը կունենա համակարգչային սենյակ, ընթերցասրահ, սպորտդահլիճ և այլն: Ի դեպ, նույն ծրագրի շրջանակներում մոդուլային տիպի դպրոց է կառուցվում նաև Հագվի բնակավայրում:

Պետական բյուջերի միջոցներով տրվել է նաև Տաշիրի բժշկական կենտրոնի շինարարության մեկնարկը: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 698 մլն դրամ է: Հիվանդանոցի նկուղային հարկը գրեթե պատրաստ է: Կառուցվում է եռահարկ շենք՝ յուրաքաչյուր հարկը՝ 1600 քմ: Բժշկական կենտրոնը կունենա վերակենդանացման բաժանմունք, ծննդատուն, վիրաբուժական, թերապևտիկ, մանկական բաժանմունքներ, այստեղ կգործեն նաև Տաշիրի 2 համաբուժարանները:

Շինաշխատանքները կավարտվեն 2024 թվականի նոյեմբերին:

Մարզպետը շինարարի և ծրագրի պատասխանատու պաշտոնյաների հետ քննարկել է շինաշխատանքների հետ կապված մանրամասներ և հորդորել ուշադրություն դարձնել աշխատանքների որակին և պահպանել ժամկետները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

15:20 07.08.2025

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

15:11 07.08.2025

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

ՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...

SHANTNEWS

15:00 07.08.2025

SHANTNEWS

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

14:51 07.08.2025

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

14:43 07.08.2025

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

Իսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...

Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

14:35 07.08.2025

Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Օգոստոսի 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։ ...

BACK_TO_TOP