«Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ուսումնական ծրագրին դիմելու հնարավորություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+36.09 oC

«Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ուսումնական ծրագրին դիմելու հնարավորություն

17:14 12.05.2023

«ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամը հայտարարել է «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» նոր ուսումնական ծրագրի մասին։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Ծրագրի նպատակն է աջակցել ուսանողներին՝ ունենալու մասնագիտական զբաղվածություն: Ծրագրին կարող են դիմել ՀՀ բոլոր բուհերի, ինչպես նաև հավատարմագրված համալսարանների 3-րդ կուրսի հետևյալ մասնագիտությունների ուսանողները՝ հաշվապահ, տնտեսագետ, ճարտարագետ, տվյալագետ և միջմշակութային հաղորդակցություն։

Ծրագրի շրջանակում ուսանողները 1 տարվա ընթացքում հնարավորություն կունենան՝

  • տարբեր կազմակերպությունների թոփ մենեջերների կողմից յուրաքանչյուր ամիս ստանալու 24 ժամյա կուրսեր՝ կրթական ժամանակակից պահանջներին և գիտելիքներին համապատասխան,
  • կարճ ժամանակահատվածում ձեռք բերելու ժամանակակից և մրցունակ մասնագիտություն,
  • կազմակերպության ներսում մասնակցելու և յուրացնելու կարևոր գործառնական հմտություններ,
  • ծրագրի ավարտին ունենալ հիմնական աշխատանք՝ իրենց մասնագիտությամբ։

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել CAMPUS հավելվածում և ուղարկել մասնակցության հայտ [email protected] էլ․ հասցեին՝ թեմա հատվածում նշելով՝ «Կրթությունից աշխատանք մեկ քայլ» ծրագիր: Դրանից հետո դիմողները կանցնեն քննություն անգլերենի, տրամաբանության և մոտիվացիայի ստուգման նպատակով:

Հայտը պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը՝

  1. անուն, ազգանուն, կուրս,
  2. համալսարանի կողմից հաստատված վերջին 3 տարվա ՄՈԳ֊ի արդյունքները,
  3. հեռախոսահամար և էլ․ հասցե:

Առաջին փուլն անցնելու դեպքում /առաջին փուլ կանցնեն ՄՈԳ-ի 3 տարվա առավել բարձր գնահատական ունեցող ուսանողները/ ուսանողները էլ․ հաղորդագրությամբ կստանան կոդեր՝ քննական հատվածին մասնակցելու համար։

Համապատասխան մրցույթն անցած և ծրագրում ընդգրկված ուսանողների համար կիրականացվի նաև 1 տարվա 80% վարձավճարի ֆինանսավորում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ

15:47 07.08.2025

Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Միացյալ Նահանգներ, հաղորդում է «ԱզերՏաջ» պետական լրատվական գործակալությունը: Ալիևի ինքնաթիռը վայրէջք է կատարել Էնդրյուսի ռազմաօդային բազայում, որտեղ նրան դիմավորել են պաշտոնյաները։ Ադրբեջանի ղեկավարը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։   ...

Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

15:40 07.08.2025

Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն, քննարկման թեման եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ Նրա խոսքով՝ «դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հեռախոսազրույց է ունեցել» Զելենսկու հետ և «քննարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ […] ...

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

15:20 07.08.2025

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

15:11 07.08.2025

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

ՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...

SHANTNEWS

15:00 07.08.2025

SHANTNEWS

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

14:51 07.08.2025

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...

BACK_TO_TOP