19:06 13.05.2023
Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների վերաբերյալ Ermenihaber.am-ի՝ «2023 Մայիսի 14․ Թուրքիայի ընտրություններ» խորագրով վեբինարի ընթացքում տեղի ունեցած քննարկմանը ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կիսվել է իր տեսակետով և ընդգծել, որ Թուրքիայում կայանալիք ընտրությունները չեն վերացնի առկա ճգնաժամը, այլ ավելի կխորացնեն այն։
«Իսկապես Թուրքիան կանգնած է կարևոր խաչմերուկում և այն ճանապարհները, որոնք կարող է ընտրել Թուրքիան, կարևոր են ոչ միայն ներքին քաղաքականության, այլև արտաքին քաղաքականության՝ հատկապես աշխարհաքաղաքական տեսակետից, քանի որ վերջին տարիներին Թուրքիան կարողացել է աշխարհում իր դիրքը ավելի տեսանելի և կարևոր դարձնել։ Իհարկե, դա հանգեցրել է այն ճգնաժամին, որն առկա է երկրի ներքին քաղաքական և տնտեսական կյանքում։ Իմ գնահատմամբ՝ Թուրքիան վերջին տարիներին «փորձել է թռնել իր գլխից ավելի վեր», վատնել է ռեսուրսներ, և դա էլ հանգեցրել է այն ճգնաժամին, որն առկա է թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական բնագավառներում։ Ցանկանում եմ նաև ընդգծել, որ Թուրքիայում հաստատվել է միանձնյա կառավարման կուռ, բռնատիրական (ավտորիտար) մոդել, որը կարծում եմ Թուրքիայի համար ապագա չէ»,- ասել է նա։
Տարածաշրջանային և աշխարհաքաղաքական տեսանկյունից իշխանության կամ ընդդիմության հաղթելու պարագայում Թուրքիա-ԱՄՆ, Թուրքիա-Ռուսաստան, Թուրքիա-Արևմուտք հարաբերություններում թե ինչպիսի փոփոխություններ ու զարգացումներ կարող են լինել, ինչպես նաև այս համատեքստում Հայաստանի հետ հարաբերությունների հնարավոր զարգացումների մասին հարցին պատասխանելով՝ Սաֆրաստյանը նշեց, որ, եթե Էրդողանը հաղթի և շարունակի իր իշխանությունը, ապա Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ տեղի չեն ունենա։ Ավելին, Թուրքիան կշարունակի իրականացնել Էրդողանի կոնցեպցիան՝ «աշխարհը ավելի մեծ է, քան թե հինգը»։ Թուրքիան կփորձի իր ուժը ավելի տարածել դեպի արտաքին աշխարհ, և իր դերն աշխարհում ավելի մեծացնելու համար կշարունակի վարել իր ագրեսիվ քաղաքականությունը։
«Իսկ ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին՝ Հարավային Կովկասին, Էրդողանի հաղթելու պարագայում ես այստեղ որևէ փոփոխություն չեմ տեսնում։ Իմ գնահատմամբ՝ Թուրքիայի քաղաքականությունը, աշխարհառազմավարությունը հետևյալն է՝ Հարավային Կովկասը դարձնել Թուրքիայի աշխարհաքաղաքական ազդեցության ոլորտ և տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին։ Եվ դա Թուրքիան փորձում է իրականացնել 30 տարի շարունակ տարբեր ինտենսիվությամբ՝ մեկ բացահայտ կերպով, մեկ՝ ծածուկ։ Ի սկզբանե այս նպատակը կա ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։ Եվ այս քաղաքականության մեջ Ադրբեջանն օգտագործվում է Թուրքիայի կողմից որպես այդ նպատակին հասնելու միջոց։ Անցնելով ընդդիմությանը՝ ընդգծեմ, որ, եթե հաղթի ընտրություններում, կարծում եմ արտաքին քաղաքականությունը կգտնվի ամերիկյան և արևմտյան քաղաքականության շրջանակներում, կլինի ավելի կշռադատված։ Ռուսաստանի հետ հարաբերությունները Քեմալ Քըլըչդարօղլուն բնութագրել է այսպես․ «Մենք կկառուցենք ինստիտուցիոնալ մակարդակով, այլ ոչ թե անձնական, ինչպես Էրդողան-Պուտին հարաբերություններն են»։
Պրոֆեսորը նկատեց, որ ընդդիմության իշխանության գալու դեպքում կփորձեն որոշ չափով շարունակել այն արտաքին քաղաքական գիծը, ռազմավարությունը, որը վերջին տարիներին ձեռք է բերել Թուրքիան։ Թուրքիայի կուտակած ուժը կփորձի օգտագործել, իհարկե, ավելի մեղմ ձևերով։
«Մեր տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականությունը չի հրաժարվի այն աշխարհառազմավարական նպատակից՝ հասնելու մեր տարածաշրջանում գերակշռող դիրքի։ Ավելին կփորձի տարածաշրջանային քաղաքականությունը կոորդինացնել Արևմուտքի և մասնավորապես ԱՄՆ-ի հետ։Պետք է սպասել, որ Թուրքիան կմիանա Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին, իհարկե դա միանգամից տեղի չի ունենա՝ հավանական է փուլ առ փուլ»,-ասել է Սաֆրաստյանը։
Մեր այն հարցին, թե գալիք ընտրություններում կհաղթի Էրդողանը, թե Քըլըչդարօղլուն, պրոֆեսորը պատասխանեց․ «Արևելագիտության Ինստիտուտի Թուրքիայի բաժնում գործընկերներիս հետ հետաքրքիր քննարկում ենք ունեցել և մեր ընդհանուր տեսակետը այն է, որ ընտրություներում կհաղթի Էրդողանը։ Կնշեմ մի քանի հանգամանք։ Առաջին՝ նախընտրական պայքարում Էրդողանը քայլ առ քայլ առաջ է անցնում Քըլըչդարօղլուից և կարողանում է վարպետորեն մանիպուլյացիա անել հատկապես այն թեմաները, որոնք իր համար անբարենպաստ են՝ մղում է երկրորդ պլան։ Մասնավորապես ավերիչ երկրաշարժի հետևանքները, այդ ընթացքում կատարված կոռուպցիան, կաշառակերությունը, դեպոտիզմը կարողանում է մղել երկրորդ պլան։ Առաջ է մղում այնպիսի թեմաներ, որոնք քաղաքական առումով իրեն չեն վնասում։ Մյուս հանգամանքը, որը ես նկատեցի շատ ուժեղ հակաամերիկականությունն ու հակաարևմտականությունն է, որը Էրդողանը և իր կուսակիցները կիրառում են։ Ինչպես հայտնի է՝ Թուրքիայի բնակչության զգալի մասը հիմա չեն սիրում ամերիկացիներին։
«Մեկ այլ հանգամանք, որը Էրդողանը վարպետությամբ կիրառում է՝ այն է, որ թուրք քաղաքացին կայսերական գաղափարախոսության կրող է՝ սիրում է, որ Թուրքիան լինի ուժեղ և այդ ուժը ցույց տա, և Էրդողանը դա շատ լավ կարողանում է ցույց տալ։ Էրդողանը Թուրքիայում ունի ընտրազանգվածի որոշ խավի լիակատար աջակցությունը՝ ընդ որում ցանկացած պայմաններում։ Այնուամենայնիվ, հաշվի եմ առնում նաև երկրաշարժի փաստը, որովհետև նրա ընտրողները հենց այդ շրջաններից են՝ մասնավորապես Քահրամանմարաշից։ Դրանից բացի՝ կան տվյալներ, որ այդ շրջանների բնակիչները՝ շուրջ 3 մլն, լքել են իրենց բնակավայրերը և բնակություն հաստատել Թուրքիայի այլ շրջաններում և նրանցից 145․000-ն է գրանցվել որպես ընտրող, ինչը թուլացնում է Էրդողանի դիրքերը։ Սրանք իմ տպավորություններն են, և ես չեմ հավատում հրապարակված հարցումներին»,- նշել է Սաֆրաստյանը։
Սաֆրաստյանն իր խոսքում հիշատակեց թուրքական լրատվական կայքերից մեկում՝ «Yeni Şafak»-ում հրապարակված կարիկատուրան, որտեղ պատկերված է Քըլըչդարօղլուն խոհանոցում նստած ձեռքին մի սոխ, իսկ նրա գլխավերևով թռչում են վերջին սերնդի տեխնիկաները։ «Ինչպես գիտեք՝ սոխն աղքատների ուտելիքն է։ Եվ սա պարզ ցույց է տալիս, թե երկու ուժերն ինչն են առաջ մղում․ մեկը՝ տնտեսական ծանր դրությունը, իսկ մյուսը՝ արձանագրած հաջողությունները»,- ընդգծեց նա։
«Հակված եմ այն մտքին, որ արտաքին ուժերից ոչ մեկը՝ ո՛չ ԱՄՆ, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Եվրամիությունը շահագրգռված չեն, որ Թուրքիայում լինի անկայունություն։ Ծանր ընտրություններ են սպասվում, և Թուրքիան կկարողանա խուսափել բախումներից։ Եթե ընտրություններում պարտվի Քըլըչդարօղլուն, կարծում եմ, որ չի գնա այնպիսի գործողությունների, որոնք կարող են վտանգել Թուրքիայի ապագան։ Էրդողանն, իմ պատկերացմամբ, այլ՝ ավանտյուրիստ կերպար է, պարտության դեպքում կփորձի քայլեր ձեռնարկել վիճարկելու պարտությունը և հաղթանակի վերածելու։ Այնուամենայնիվ չեմ կարծում, որ նա երկիրը կտանի դեպի ապակայունացում»,-եզրակացրել է պրոֆեսորը։
11:50 23.05.2025
Ես չեմ պատրաստվում արդարանալ, դա իմ ոճը չէ․ ԱմորիմԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է իր ապագայի մասին: Պորտուգալացին հայտարարել է, որ չի պատրաստվում փախչել կամ փոխել աշխատանքի մոտեցումը, եթե, իհարկե, ակումբը պաշտոնանկ չանի իրեն: «Եթե ակումբի ղեկավարությունը կամ երկրպագուները գտնեն, որ ես այլև պետք չեմ, կհեռանամ հենց նույն օրը: Չեմ պատրաստվում փախչել, վստահ եմ իմ մոտեցումներին, ոչինչ չեմ փոխելու: Այժմ […] ...
11:35 23.05.2025
Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունըՊետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը, որի շրջանակներում իրականացվում է հղիների նախածծնդյան հսկողություն: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հղին դիմում է առողջության առաջնային պահպանման օղակ` ըստ իր բնակության վայրի և ստանալով առողջության մասին քաղվածքը` դիմում է կանանց մոտակա կոնսուլտացիա ու հաշվառվում է: Միաժամանակ, կինն իր բնակավայրի վարչական տարածքի շրջանակներում իրավունք ունի […] ...
11:21 23.05.2025
Հնդկաստանում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդՀնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգի 13 շրջաններում ուժեղ քամու, կարկտահարության և կայծակի հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ։ Անձրևները մեծ վնաս են հասցրել գյուղական համայնքներին և գյուղատնտեսական ենթակառուցվածքներին, հաղորդում է The Times of India-ն։ Ուտար Պրադեշի իշխանությունները հայտարարել են տուժածներին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին։ Հնդկաստանի օդերևութաբանական գրասենյակի տվյալներով՝ շաբաթվա վերջին Հնդկաստանի հյուսիսային և այլ շրջաններում […] ...
11:00 23.05.2025
Բրունու Ֆերնանդեշն աջակցել է Ռուբեն Ամորիմին«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունու Ֆերնանդեշն աջակցել է թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին: «Կարծում եմ՝ Ամորիմը համապատասխանում է «Մանչեսթեր Յունայթեդին»: Ես հավատում եմ նրան: Ակումբն այնպիսի իրավիճակում է, որ հեշտ է նոր մարզիչ նշանակելը, որովհետև թիմը ոչ մի արդյունք ցույց չի տալիս: Բայց Ամորիմը մեզ համար ճիշտ մարզիչ է»,- պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է A Bola-ն: […] ...
10:48 23.05.2025
Վաղարշապատի ոստիկանների կասկածը հաստատվեց. հայտնաբերվեցին կանեփի խնամված բույսեր ու մարիխուանաՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Վաղարշապատի Միչուրինի փողոցի մի բնակիչ աճեցնում է կանեփ և ապօրինի պահում մարիխուանա: Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մայիսի 20-ին 62-ամյա տղամարդու տանը կատարվեց զննություն: Բակում հայտնաբերվեց կանեփի մշակված 13 բույս։ Հայտնաբերվեց նաև մարիխուանայի նմանվող զանգվածներով երկու տարա՝ 65 և 29 գրամ քաշերով: Նախաքննությամբ հանգամանքները […] ...