Ագրարային համալսարանում բացվել է «Փափուկ հմտությունների զարգացման կենտրոն» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+11.26 oC

Ագրարային համալսարանում բացվել է «Փափուկ հմտությունների զարգացման կենտրոն»

16:47 16.05.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր ներկա է եղել «Փափուկ հմտությունների զարգացման կենտրոնի» բացմանը: Կենտրոնում ՀԱԱՀ ուսանողները և գյուղատնտեսության ոլորտի մասնագետները կստանան աշխատաշուկայում հաջողելու կարևոր փափուկ հմտություններ։

Կենտրոնը բացվել է «Փափուկ հմտությունների զարգացումը՝ որպես զբաղվածության հիմնական գործիք» նախագծի շրջանակում, որը համաֆինանսավորել են Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունները` Վիշեգրադի միջազգային հիմնադրամի դրամաշնորհների միջոցով: Կենտրոնի բացումը 2022 թվականի հունվարին մեկնարկած և այս տարվա հունիսին ավարտվող նախագծի ամփոփումն էր:

Կենտրոնի բացմանը ներկա են եղել նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, նախագծում ՀԱԱՀ գործընկեր համալսարանների (Հունգարիայի գյուղատնտեսական և կենսագիտական համալսարան (MATE), Նիտրայում Սլովակիայի գյուղատնտեսական համալսարան, Հարավային Բոհեմիայի համալսարան), Էրազմուս+ ազգային գրասենյակի, շահակից այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել և ջերմորեն շնորհավորել է ներկաներին «Փափուկ հմտությունների զարգացման կենտրոնի» բացման կարևոր իրադարձության կապակցությամբ:

Նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ համաշխարհային աշխատաշուկան շարունակ ենթարկվում է կառուցվածքային վերափոխումների, որոնք ոչ միայն զարգացման հնարավորություններ են ստեղծում, այլ նաև մարտահրավերներ` մասնագետների առջև նոր տեսակի հմտությունների պահանջ առաջ քաշելով:

«Բեկումնային տեխնոլոգիաները և ավտոմատացումը նոր հմտությունների պահանջարկ են առաջացնում ու նոր պահանջներ սահմանում ուսհաստատությունների համար: Մասնագիտական գիտելիքների և կարողունակությունների հետ համահունչ ՝մեծ պահանջարկ վայելող հմտությունների շարքում են ինչպես մետահմտությունները` մաթեմատիկա, լեզուներ, հիմնարար գիտություն, վերլուծական մտածողություն, այնպես էլ փափուկ հմտությունները` հաղորդակցվելու կարողությունները, հուզական ինտելեկտը, առաջնորդությունը և սոցիալական ազդեցությունը: ՀՀ կառավարության ծրագրային նպատակներից է մարդու ստեղծարար հմտությունների զարգացումը՝ իբրև երկրի զարգացման գրավական: Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները միտված են քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ քաղաքացու ձևավորմանը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարի տեղակալի ընդգծմամբ՝ «Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» սահմանված են կրթության ոլորտում ՀՀ պետական քաղաքականության ռազմավարական առաջնահերթությունները, որոնց շարքում են նաև աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան մասնագիտությունների, կրթական ծրագրերի վերանայումն ու լրամշակումը: Նա նշել է, որ ներկայում մշակվող բարձրագույն կրթական ծրագրերի համար հիմք է հանդիսանում որակավորումների ազգային շրջանակը, որը մասնագիտական հիմնարար գիտելիքներին զուգահեռ` սահմանում է փափուկ հմտություններին հատուկ ուսումնառության վերջնարդյունքներ. օրինակ` հաղորդակցման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) և տվյալների հետ աշխատելու, ընդհանրական իմացական հմտություններ և այլն:

«Մշակման փուլում է նաև աշխատանքի վրա հիմնված ուսումնառության հայեցակարգային փաստաթուղթը, որն արդյունավետ միջոց և նոր հնարավորություններ կստեղծի ուսանողների համար՝ աշխատավայրում ձեռք բերելու համապատասխան փափուկ հմտություններ: Լիահույս եմ, որ կենտրոնը ամբողջովին ծառայելու է իր նպատակին: Վստահ եմ, որ ՀԱԱՀ-ն էլ իր հերթին կնպաստի վերոնշյալ արդյունքների, նպատակների իրականացմանը, փափուկ հմտությունների զարգացմանն ու մասնագիտական տարբեր ոլորտներում դրանց կիրառմանը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհակալությունը հայտնելով նաև Հունգարիայի գյուղատնտեսական և կենսագիտական, Նիտրայում Սլովակիայի գյուղատնտեսական և Հարավային Բոհեմիայի համալսարաններին՝ 2022 թվականից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համակարգմամբ իրականացվող այս նախագծին օժանդակելու համար։

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը նույնպես շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ Ագրարային համալսարանի մասնագետների վերապատրաստման և համապատասխան մոդուլներ մշակելու գործում ցուցաբերած աջակցության համար.

«Նախագծի շրջանակում ստեղծված 5 մոդուլները՝ հաղորդակցման հմտություններ, քննադատական մտածողություն և հիմնախնդիրների լուծում, առաջնորդություն, հակամարտությունների և ժամանակի կառավարում, թիմային աշխատանք, առաջնային նշանակություն ունեն հայաստանյան աշխատաշուկայում։ Այս իմաստով նորաստեղծ կենտրոնը գործելու է մեր համալսարանում գործարկվելիք «Ուսանողների հաջողության կենտրոնի» և «Գիտելիքի հաբի» ներքո։ Սրանով մենք հաստատում ենք փափուկ հմտությունների կարևորությունը՝ որպես վերջական նպատակ ունենալով Ագրարային համալսարանի յուրաքանչյուր շրջանավարտի՝ դրանց տիրապետելը», – ասել է ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը:

Գործընկեր համալսարանների ներկայացուցիչների խոսքից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ռեկտոր Վարդան Ուռուտյանը և հյուրերը բացել են «Փափուկ հմտությունների զարգացման կենտրոնը»: Նորաբաց կենտրոնում վերոհիշյալ մոդուլների վերաբերյալ ներկայացումներով հանդես են եկել Ագրարային համալսարանի վերապատրաստված մասնագետները։

Ագրարային համալսարանում բացվել է փափուկ հմտությունների կենտրոն

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայիսի 15-ը՝ կլիմայի միջազգային օր

21:49 15.05.2025

Մայիսի 15-ը՝ կլիմայի միջազգային օր

Մայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը՝ վերստին ընդգծելով կլիմայական ճգնաժամի համաշխարհային նշանակությունն ու դրա հաղթահարման հրատապությունը։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: 1980-ականների վերջերից ի վեր կլիմայի փոփոխության վերաբերյալ քննարկումները դուրս են եկել գիտական շրջանակներից՝ դառնալով միջպետական բանակցությունների, քաղաքացիական շարժումների ու տնտեսական ռազմավարությունների առանցքում։ Այս օրը կոչ է՝ գիտակցելու մարդկային գործունեության […] ...

Արգելափակված քաղաքացիներ, փլատակների տակ մնացած մեքենա. երկրաշարժի իմիտացիա Եղեգնաձորում

21:33 15.05.2025

Արգելափակված քաղաքացիներ, փլատակների տակ մնացած մեքենա. երկրաշարժի իմիտացիա Եղեգնաձորում

Մայիսի 13-ին «Վարվելակերպի կանոնները ուժգին երկրաշաժի դեպքում» թեմայով վարժանքը իրարանցում էր առաջացրել Եղեգնաձորում։ Փրկարար ծառայության հրամանատարաշտաբային ուսումնական վարժանքին հետևում էին Վայոց ձորի մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ՆԳՆ ոստիկանության ծառայողներ, դիտորդներ, քաղաքացիներ։ Այրվող հյուրանոց, արգելափակված քաղաքացիներ, փլատակների տակ մնացած մեքենա… Ըստ սցենարի՝ փրկարարները պետք է հյուրանոցից հնարավորինս արագ դուրս բերեին արգելափակված քաղաքացիներին, մարեին հրդեհը, փլատակում […] ...

Դե Բրույնեն նախապատվությունը տալիս է իտալական ակումբին

21:25 15.05.2025

Դե Բրույնեն նախապատվությունը տալիս է իտալական ակումբին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն մտադիր է տեղափոխվել «Նապոլի», գրում է Daily Mail-ը: Բելգիացին, որը պաշտոնապես հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո անգլիական ակումբից հեռանալու մասին, նախապատվությունը տալիս է «Նապոլիին», քանի որ շատ է ցանկանում աշխատել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ: Իտալական ակումբը 33-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է 2 տարվա պայմանագիր: Դե Բրույնեի ծառայություններով հետաքրքրված […] ...

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. ՏԿԵ նախարար

21:19 15.05.2025

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

21:10 15.05.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Ձորափի փ. 130՝ «Մանկական երկաթուղի» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հրազդանի Կիրճ 9՝ «Լադա» ՍՊԸ, Հովհանիսյան առանձնատուն, Լեոյի փ. 20-101 առանձնատներ, Կոնդ թաղ. 53-99 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի […] ...

«Վիլյառեալը» մոտ է  ՉԼ ուղեգիր նվաճելուն

20:58 15.05.2025

«Վիլյառեալը» մոտ է ՉԼ ուղեգիր նվաճելուն

Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Վիլյառեալը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Լեգանեսին»։ «Վիլյառեալը» միավորների քանակը հասցրել է 64-ի և 5-րդ տեղում է։ Մարսելինո Գարսիա Տորալի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի գոտում է, 6-րդ տեղը զբաղեցնող «Բետիսից» այժմ առաջ է 6 միավորով ու մոտ է ակումբային գլխավոր եվրագավաթի ուղեգիր նվաճելուն։ ...

BACK_TO_TOP