19:22 16.05.2023
Մայիսի 15-ին Արթիկ համայնքի Նահապետավան և Հայկասար գյուղերում տեղի է ունեցել Եվրամիության ֆինանսավորմամբ, «Ապագան այսօր» ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանի գրասենյակի և Արթիկի համայնքապետարանի համագործակցության արդյունքում հիմնված այլընտրանքային մանկապարտեզների բացումը։
Այլընտրանքային մանկապարտեզների բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը, Հայաստանում Եվրամիության միջազգային հարաբերությունների գծով պատասխանատու Բրունո Մոնթարիոն, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի ներկայացուցիչ Քրիստինե Վեիգանդը, Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Արման Աջամօղլյանը, ոլորտային պատասխանատուներ ՀՀ տարածքային կառավարման, ենթակառուցվածքների և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններից։
Յուրաքանչյուր երեխայի համար նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը մշակել է մանկապարտեզի այլընտրանքային մոդել, որը փորձարկվել է «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի կողմից։ Փորձարկված ծրագիրը հաջող է եղել, ինչի շնորհիվ էլ գտել է իր տեղը ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից մշակված նախադպրոցական ծառայությունների մատուցման այլընտրանքային մոդելների ցանկում: Հենվելով առկա փորձի վրա և հաշվի առնելով խոշորացված համայնքների առանձնահատկությունները՝ մոդելը գործարկվել է Արթիկ համայնքի Նահապետավան և Հայկասար գյուղերում։
Համայնքի ղեկավարի տեղակալ Արման Աջամօղլյանն իր խոսքում մեծապես կարևորել է մանկապարտեզի այլընտրանքային մոդելի ներդրումն Արթիկ համայնքում, մասնավորապես՝ փոքր գյուղերում, որտեղ երեխաների թվաքանակը բավարար չէ ավանդական մանկապարտեզներ գործարկելուն և պահպանելուն:
Ներկաները գոհունակությամբ ընդգծել են, որ մանկապարտեզի նշված մոդելը հնարավորություն է տվել սահմանափակ ռեսուրսներով կրթադաստիարակչական ծառայություններ մատուցել համայնքի փոքր գյուղերում։
15:47 07.08.2025
Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ15:40 07.08.2025
Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումըԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն, քննարկման թեման եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ Նրա խոսքով՝ «դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հեռախոսազրույց է ունեցել» Զելենսկու հետ և «քննարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ […] ...
15:20 07.08.2025
Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցիԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...
15:11 07.08.2025
Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակովՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...
14:51 07.08.2025
Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումըՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...
14:43 07.08.2025
Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառովԻսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...