Հաշմանդամություն ունեցող երեխաներն առաջին անգամ նկարել են Akneye քանդակի վրա․ հունիսի 1-ը նշվել է սահմանամերձ Բերդ համայնքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+23.09 oC

Հաշմանդամություն ունեցող երեխաներն առաջին անգամ նկարել են Akneye քանդակի վրա․ հունիսի 1-ը նշվել է սահմանամերձ Բերդ համայնքում

19:33 01.06.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշվել է Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ համայնքում։ Միջոցառմանը մասնակցել է շուրջ 300 երեխա՝ Բերդ և հարակից համայնքներից։
 «Սորաններ» դենդրոպարկում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը, Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը և այլք։
Նախարար Նարեկ Մկրտչյանը, իր ելույթում շնորհավորելով երեխաներին տոնական օրվա առթիվ, ընդգծել է վերջիններիս իրավունքների լիարժեք իրացման ու պաշտպանության ուղղությամբ ամենօրյա աշխատանքի կարևորությունը։
 «Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը սահմանամերձ Բերդ համայնքում տոնելը խորհրդանշական է, որովհետև երեխաների համար հավասար հնարավորությունների ապահովումը մեր քաղաքականության առանցքում է։ Պետք է ուշադրության կենտրոնում հավասարապես լինեն բոլոր երեխաները, ու մեր ամենօրյա աշխատանքով շարունակենք անել ամենը, որպեսզի նրանք ապրեն անհոգ, երջանիկ ու խաղաղ միջավայրում»,- նշել է նախարարը։
Հերիքնազ Տիգրանյանը ևս, միանալով երեխաներին ուղղված բարեմաղթանքներին, նրանց ցանկացել է անհոգ մանկություն․ «Մաղթում եմ, որ ձեր մանկությունն անցկացնեք խաղաղ և զարգացող երկրում։ Իսկ մենք՝ մեծերս, կանենք մեզանից կախված ամենը, որպեսզի ձեր յուրաքանչյուր օրը լինի հիշարժան»։
 Մյուս բանախոսները ևս միացել են հունիսմեկյան մաղթանքներին՝ երեխաների իրավունքների պաշտպանության գործում կարևորելով համատեղ ջանքերի ներդրումը։
Բացի մանկական մի շարք միջոցառումներից, երեխաները, նրանց թվում՝ նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խնամքի հաստատություններում բնակվող հաշմանդամություն ունեցող երեխաները, առաջին անգամ նկարել են Akneye քանդակի վրա։ Աչքերն ամբողջական նկարելուց հետո, կստեղծվեն դրանց NFT տարբերակները և բարեգործական նպատակով կներկայացվեն վաճառքի։
 Վաճառքից գոյացած գումարը կուղղվի ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում ապրող երեխաների կրթական գործընթացի կազմակերպմանը։
«Սորաններ» դենդրոպարկում կազմակերպված տոնական միջոցառումն իրականացվել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դպրոցականները՝ ՊԵԿ-ում․ հարկ վճարելու մշակույթը ձևավորվում է դպրոցից

12:20 23.05.2025

Դպրոցականները՝ ՊԵԿ-ում․ հարկ վճարելու մշակույթը ձևավորվում է դպրոցից

Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան դպրոցի 10-րդ և 12-րդ դասարանների աշակերտներն օրերս հյուրընկալվել են Պետական եկամուտների կոմիտեում։ Հանդիպման ընթացքում դպրոցականները ներկայացրել են «Շենացրու՛ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով իրենց հեղինակային նախագիծը։ Աշակերտներն իրենց աշխատանքում անդրադարձել են հարկերի վճարման կարևորությանը՝ որպես պետության զարգացման կարևոր հիմնասյան, ուսումնասիրել են կայուն հարկային համակարգ ունեցող զարգացած երկրների հաջողված փորձն […] ...

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան մտադիր է կանխել Ռուսաստանից ԵՄ նավթի և գազի մատակարարման արգելքը

12:11 23.05.2025

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան մտադիր է կանխել Ռուսաստանից ԵՄ նավթի և գազի մատակարարման արգելքը

Հունգարիայի կառավարությունը մտադիր է կանխել Եվրահանձնաժողովի ծրագրի ընդունումը, որը նախատեսում է 2027 թվականի վերջից ԵՄ երկրներ ռուսական էներգամատակարարումների լիակատար արգելք: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նա նշել է, որ Բրյուսելում այս հարցերի շուրջ բանակցություններում Բուդապեշտը պետք է «ցուցաբերի ոչ միայն իմաստություն, այլև համառություն՝ կանխելու համար այնպիսի որոշման կայացումը, որը կարգելի ռուսական գազի […] ...

SHANTNEWS

12:00 23.05.2025

SHANTNEWS

Ես չեմ պատրաստվում արդարանալ, դա իմ ոճը չէ․ Ամորիմ

11:50 23.05.2025

Ես չեմ պատրաստվում արդարանալ, դա իմ ոճը չէ․ Ամորիմ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է իր ապագայի մասին: Պորտուգալացին հայտարարել է, որ չի պատրաստվում փախչել կամ փոխել աշխատանքի մոտեցումը, եթե, իհարկե, ակումբը պաշտոնանկ չանի իրեն: «Եթե ակումբի ղեկավարությունը կամ երկրպագուները գտնեն, որ ես այլև պետք չեմ, կհեռանամ հենց նույն օրը: Չեմ պատրաստվում փախչել, վստահ եմ իմ մոտեցումներին, ոչինչ չեմ փոխելու: Այժմ […] ...

Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը

11:35 23.05.2025

Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը

Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը, որի շրջանակներում իրականացվում է հղիների նախածծնդյան հսկողություն: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հղին դիմում է առողջության առաջնային պահպանման օղակ` ըստ իր բնակության վայրի և ստանալով առողջության մասին քաղվածքը` դիմում է կանանց մոտակա կոնսուլտացիա ու հաշվառվում է: Միաժամանակ, կինն իր բնակավայրի վարչական տարածքի շրջանակներում իրավունք ունի […] ...

Հնդկաստանում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ

11:21 23.05.2025

Հնդկաստանում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ

Հնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգի 13 շրջաններում ուժեղ քամու, կարկտահարության և կայծակի հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ։ Անձրևները մեծ վնաս են հասցրել գյուղական համայնքներին և գյուղատնտեսական ենթակառուցվածքներին, հաղորդում է The Times of India-ն։ Ուտար Պրադեշի իշխանությունները հայտարարել են տուժածներին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին։ Հնդկաստանի օդերևութաբանական գրասենյակի տվյալներով՝ շաբաթվա վերջին Հնդկաստանի հյուսիսային և այլ շրջաններում […] ...

BACK_TO_TOP