Առեղծվածային դեպք «Թոխմախ լճում». բազմաթիվ ձկներ սատկել ու հայտնվել են լճի ափին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+20.09 oC

Առեղծվածային դեպք «Թոխմախ լճում». բազմաթիվ ձկներ սատկել ու հայտնվել են լճի ափին

10:47 05.06.2023

Այսօր՝ հունիսի 5-ին, վաղ առավոտյան քաղաքացիները, գալով ժողովրդին հայտնի Վարդավառի այգի, այնտեղ դեռ խորհրդային տարիներից եղած «Թոխմախ լճում» հայտնաբերել են մեծ քանակով սատկած և ջրի ափին հայտնված ձկներ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամանել են միայն ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, ովքեր լճի ողջ տարածքը վերցրել են իրենց հսկողության տակ, քանի որ կան քաղաքացիներ, այդ թվում՝ երեխաներ, ովքեր ձկներ են դուրս բերում լճից և տանում, սակայն չիմանալով, որ հնարավոր է՝ այդ ձկները թունավորված լինեն։

Խնդրի մասին տեղյակ են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը, Երևանի քաղաքապետարանը, Շրջակա միջավայրի նախարարությունը և համապատասխան փորձաքրեագիտական կենտրոնը։

Ըստ աղբյուրի՝ ոստիկանները սպասում են, մինչև կժամանեն նշված գերատեսչությունների մասնագետները։ Թե ինչ հանգամանքներոմ են ձկները սատկել, իսկ մեծ մասը դուրս եկել ջրի երես, մնում է առեղծված։ Տեղում նաև մի քաղաքացիներ, ովքեր երկար տարիներ զբաղվել են ձկնորսությամբ, 2 վարկած էին առաջ քաշում․ կա՛մ թթվածնի պակասն է, կա՛մ թունաքիմիկատներ են լցրել լճի մեջ։ Ըստ «Էկո-մեդիայի» համահիմնադիր Նարինե Կիրակոսյանի.

««Թոխմախի գյոլ», կամ Արգիշտիի լճի երեսին, աներեւակայելի քանակությամբ ձկների հայտնվելը, դրանց մի մասի սատկելու պատճառը կարող է լինել հիմնականում թթվածնի պակասը։ Ենթադրելի է, որ ինչ-որ մեկը ինչ-որ ժամանակ լիճ է բաց թողել մանրաձուկ։ Հիմնականում պնդաճակատ, այլ կերպ ասած толстолобик տեսակի ձուկ։ Ձուկը արագ մեծացող տեսակ է և ըստ հավանականության ջուրը այդ քանակի արդեն մեծացած ձկան համար համ քիչ է դարձել, համ պղտոր, կեղտոտ, ձուկն էլ թթվածնի պակասի առաջ է կանգնել, սկսվել է անկման պրոցեսը։

Լիճը Երևանի ամենահին արհեստական ջրավազանն է, այն   կառուցվել է մեր թվարկությունից առաջ VIII դարում Արգիշտի արքայի  կողմից և կոչվել Արգիշտի ծով։ Այն կառուցել է Էրեբունի  բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար։  Շուրջ երեքհազարամյա պատմություն ունեցող այս լիճը չի փոխվել իր չափսերով և գրեթե նույնությամբ պահպանվել է մինչև օրերս։ Եվ ձկների հայտնվելը այս լճում, այն էլ այդ քանակությամբ և այդ տեսակների կարող էր լինել միայն ինչ-որ մեկի կողմից, ով որոշել է լիճը դարձնել ձկնաբուծարան։ Հնարավոր է, դա դիտավորյալ չի արվել։ Չի բացառվում, որ Հրազդանի վրա ձկնաբուծարան է եղել և ձուկը «փախել է»: Ամեն դեպքում ձկներին փրկելու համար, պետք է մի մասին լճից հանել, մնացածի համար էլ ջուր ավելացնել, որ թթվածնի բալանսը լճում կարգավորվի։ Նաև քիմիական անալիզի է պետք անցկացնել ջրի որակի, որ բացառվի թունավոր նյութերի, այդ թվում ծանր մետաղների առկայությունը լճի ջրում և ձկան մեջ»:

Կիրակոսյանը հավելել է, որ ավելի ստույգ երևույթը կուսումնասիրեն և եզրակացություն կարտահայտեն ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ձկնաբանները։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ունենք օրենքի նախագիծ, որ տրանսպորտից օգտվելու և չվճարելու դեպքում կլինեն տուգանքներ․ Միքայել Խաչատրյան

22:17 22.05.2025

Ունենք օրենքի նախագիծ, որ տրանսպորտից օգտվելու և չվճարելու դեպքում կլինեն տուգանքներ․ Միքայել Խաչատրյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանին։ Անդրադարձ է եղել մայրաքաղաքի խնդիրներին և թե ինչ անելիքներ ունեն այդ խնդիրների լուծման գործում Երևանի քաղաքապետարանն ու ավագանին։ Մասնավորապես, Միքայել Խաչատրյանը խոսել է հունվարից մայիս աղբահանության վճարը չվճարելու տույժ-տուգանքներից երևանցիներին ազատելու որոշման պատճառների, ընդհանուր աղբահանության, համայնքային կառույցների շինարարության, կոռուպցիոն բացահայտումների, նաև փողոցային խցանումների […] ...

Արգենտինական Պրիմերան ներկայացնող թիմի պաշտպանը ցանկություն է հայտնել խաղալ Հայաստանի հավաքականում

22:08 22.05.2025

Արգենտինական Պրիմերան ներկայացնող թիմի պաշտպանը ցանկություն է հայտնել խաղալ Հայաստանի հավաքականում

Արգենտինական Պրիմերան ներկայացնող «Բարակաս Սենտրալ» ակումբի պաշտպան Մաքսիմո Գարսիա Սելարայանը ցանկություն է հայտնել խաղալու Հայաստանի հավաքականում: «Ես հայկական արմատներ ունեմ: Իմ երկրորդ ազգանունը Սելարայան է: Ես Հայաստանի քաղաքացի չեմ, սակայն ցանկանում եմ հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում»,- սոցցանցերում գրել է 20-ամյա ֆուտբոլիստը: Մաքսիմո Գարսիա Սելարայանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 11 հանդիպում: ...

SHANTNEWS

22:00 22.05.2025

SHANTNEWS

Գեղարքունիքի մարզում. «Toyota»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում

21:50 22.05.2025

Գեղարքունիքի մարզում. «Toyota»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում

Մայիսի 22-ին, ավոտվթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում «Toyota» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Հայրիվանք բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Գավառ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր […] ...

Նյու Յորքի ոստիկանությունը կուժեղացնի կրոնական օբյեկտների պաշտպանությունը Վաշինգտոնում տեղի ունեցած կրակոցներից հետո

21:41 22.05.2025

Նյու Յորքի ոստիկանությունը կուժեղացնի կրոնական օբյեկտների պաշտպանությունը Վաշինգտոնում տեղի ունեցած կրակոցներից հետո

Նյու Յորքի իրավապահ մարմինները լրացուցիչ ստորաբաժանումներ կուղարկեն կրոնական օբյեկտներն ու մշակութային հաստատությունները պաշտպանելու համար Վաշինգտոնի հրեական թանգարանում տեղի ունեցած կրակոցներից հետո, որի հետևանքով զոհվել էին Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ։ «Չնայած Նյու Յորքի հետ որևէ կապի բացակայությանը, Վաշինգտոնում հրեաների և իսրայելցիների դեմ ուղղված սարսափելի հարձակմանն ի պատասխան, Նյու Յորքի ոստիկանությունը կմեծացնի իր ներկայությունը կրոնական վայրերում և […] ...

Էրիկ տեն Հագը և «Բայերը» մոտ են համաձայնության գալուն

21:28 22.05.2025

Էրիկ տեն Հագը և «Բայերը» մոտ են համաձայնության գալուն

Լևերկուզենի «Բայերը» առաջխաղացման է հասել Էրիկ տեն Հագի հետ բանակցություններում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Նիդերլանդցի մասնագետը պատրաստակամություն է հայտնել ստանձնել թիմի ղեկը, այն բանից հետո, երբ շփումներ է ունեցել գերմանական ակումբի ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Խաբի Ալոնսոն հեռանալու է «Բայերից»: ...

BACK_TO_TOP