Հայ ֆուտբոլիստների ամենաբարձր տրանսֆերային արժեքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+18.09 oC

Հայ ֆուտբոլիստների ամենաբարձր տրանսֆերային արժեքները

17:30 25.08.2018

Եվրոպական մի շարք երկրների ֆուտբալային առաջնություններում դեռևս բաց է ամառային տրանսֆերային պատուհանը: Այս ամռան ընթացքում կատարված տեղափոխություններից միանշանակ առանձնանում է Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը Մադրիդի «Ռեալ»-ից Թուրինի «Յուվենտուս»: Պորտուգալացի 33-ամյա հարձակվողի համար թուրինցիները վճարեցին 117 մլն եվրո, ինչը ռեկորդային է նման տարիքի ֆուտբոլիստի համար:

Վերջին տարիներին ֆուտբոլային «շուկայում» ֆուտբոլիստների տրանսֆերների գների զգալի աճ է գրանցվել: Այս ֆոնին SHANTNEWS-ը փորձեց ներկայացնել ներկայիս հայ ֆուտբոլիստների 10 լավագույն տրանսֆերային արժեքները, ինչպես նաև անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության ընթացքում գրանցված ֆուտբոլիստների 10 ամենաթանկ տրանսֆերային արժեքները:

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը բացարձակ առավելությամբ առաջ է անցել գործող և նախկին հայ ֆուտբոլիստերից: Մեր ընտրանու ավագը իր տրանսֆերային արժեքով ռեկորդակիր է նաև նախկին ԽՍՀՄ երկրների ֆուտբոլիստների շրջանում: 2015 թվականին նրա տեղափոխության համար «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Դորտմունդի «Բորուսիա»-ին վճարել է 42 մլն եվրո, մինչ այդ ռեկորդը պատկանում էր ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոյին, ով 2006 թվականին իտալական «Միլան»-ից անգլիական «Չելսի» տեղափոխվեց 40 մլն եվրոյի դիմաց:

Ներկայիս հայ ֆուտբոլիստների տրանսֆերների լավագույն տասնյակը՝

Հայաստանի ֆուտբոլի պատմության ընթացքում տրանսֆերային ամենաթանկ արժեքը գրանցած 10 ֆուտբոլիստներից 5-ը ավարտել են իրենց կարիերան: Կարիերան ավարտած ֆուտբոլիստներից ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունեցել է Արտավազդ Քարամյանը: 2006 թվականի հունիսի 26-ին 29 ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվել է 3.3 մլն եվրո:

Լավագույն  10-նյակը հետևյալ տեսքն ունի՝

Ըստ transfermarkt.ru կայքի՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների ընդհանուր գումարը կազմում է մոտ 45 մլն եվրո:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ ապրիլի 20-26-ը

16:54 30.04.2025

Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ ապրիլի 20-26-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 20-26-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 21-ին և 23-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ։ Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ […] ...

Մհեր Գրիգորյանն Ուզբեկստանի փոխվարչապետի հետ զրույցում կարևորել է համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը

16:51 30.04.2025

Մհեր Գրիգորյանն Ուզբեկստանի փոխվարչապետի հետ զրույցում կարևորել է համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը

Ուզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ Ջամշիդ Խոջաևի հետ: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը իրացնելու անհրաժեշտությունը, կարևորել այս ոլորտում բիզնես շրջանակների միջև շփումների և համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը: ...

Պակիստանն ուժեղացնում է զորքերի մարտական ​​պատրաստվածությունը Հնդկաստանի հետ վերահսկողության գծի երկայնքով

16:48 30.04.2025

Պակիստանն ուժեղացնում է զորքերի մարտական ​​պատրաստվածությունը Հնդկաստանի հետ վերահսկողության գծի երկայնքով

Պակիստանը ուժեղացրել է զորքերի պատրաստությունը Քաշմիրում Հնդկաստանի հետ շփման գծի սահմանի երկայնքով՝ ռազմական լարվածության աճի ֆոնին: Այս մասին հայտնում է The Economic Times-ը։ Պակիստանը հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պատերազմի միջոցներ է տեղակայել սահմանային գծի Սիալկոտ հատվածում: Բանակը վերադասավորում է տանկային և հետևակային դիվիզիաները, ինչպես նաև զորամասերի ինտենսիվ զորավարժությունները։ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը երեքշաբթի օրը ՄԱԿ-ի […] ...

Բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարատելի է․ ՄԻՊ

16:45 30.04.2025

Բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարատելի է․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խումբ է մեկնել Նոր Նորքի ոստիկանության բաժին՝ հանդիպելու Արթուր Չախոյանին և ձերբակալված այլ անձանց։ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել նաև Արթուր Չախոյանի փաստաբանների հետ։ Պաշտպանի ներկայացուցիչների այցի ընթացքում պարզվել է, որ […] ...

Անչելոտին չի գլխավորի Բրազիլիայի հավաքականը

16:40 30.04.2025

Անչելոտին չի գլխավորի Բրազիլիայի հավաքականը

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի գլխավորի Բրազիլիայի հավաքականը, հայտնում է Marca-ն: Իտալացի մասնագետը Լոնդոնում հանդիպել ու բանակցել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, հասել բանավոր համաձայնության: Չնայած դրան՝ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը թույլ չի տվել, որ Անչելոտին ստորագրի պայմանագիրը: «Ռեալի» նախագահին դուր չի եկել այն փաստը, որ Անչելոտին բանակցություններ է վարել մրցաշրջանի այս հատվածում: […] ...

51-ամյա արմավիրցին տանը թմրանյութ և զինամթերք էր պահում

16:36 30.04.2025

51-ամյա արմավիրցին տանը թմրանյութ և զինամթերք էր պահում

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողներն տեղեկություն էին ստացել, որ Նոր Արմավիր գյուղի բնակիչներից մեկը տանը և օժանդակ շինություններում պահում է կանեփից պատրաստած թմրամիջոց և զենք-զինամթերք: Նշված բնակարանում իրավապահները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող մոտ 8 գրամ զանգված և 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ: Նա ձերբակալվել և ներկայացվել է Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն: ...

BACK_TO_TOP