17:00 25.08.2018
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը երեկ մեկօրյա այցով Հայաստանում էր և սա Հայաստանի անկախությունից ի վեր Գերմանիայի կանցլերի առաջին այցն է Հայաստան: Այցի օրակարգը շատ հագեցած էր և կանցլերը Երևանում հասցրեց լինել մի քանի վայրերում ու դրան զուգահեռ իր Instagram-ի էջում հրապարակումներ էր անում:
Shantnews-ը ամբողջացրել է կանցլերի հայաստանյան այցի հետաքրքիր դրվագները:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Անգելա Մերկելը նախքան համատեղ ասուլիսը ՀՀ ԿԳՆ նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ կենտրոնի սաների հետ մոտ մեկ ժամից ավելի շփվել ու ծանոթացել է երեխաների աշխատանքներին: Կանցլերին այնքան հետաքրքրել է ԹՈՒՄՈ-ի սաների աշխատանքները, որ նույնիսկ մի պահ նա նստել է համակարգչի առջև:
ԹՈՒՄՈ-ին հաջորդեց PicsArt-ը, որը համաշխարհային ճանաչում ունեցող նկարների մշակման հայկական ծրագիրը: Անգելա Մերկելը PicsArt-ում շրջելուց հետո ասել է, որ այնտեղ շատ կրեատիվություն կա և հումոր:
Պաշտոնական հանդիպումներից և Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսից հետո երեկոյան Նախագահական նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական ընթրիքը, որին մասնակցել են հայ և գերմանացի քաղաքական գործիչներն ու նախարարները: Այս հանդիպման ժամանակ Անգելա Մերկելի հետ միասին մի շարք սելֆիներ և լուսանկարներ հրապարակվեցին:
«Պարզվեց՝ կանցլերը ևս սելֆիի սիրահար է»,- լուսանկարն այսպես է մեկնաբանել Նարիա Զոհրաբյանը , իսկ ավելի վաղ նույն ընթրիքից ևս մեկ նկար էր հրապարակել՝ սյս լուսանկարը մակագրելով հետևյալ կերպ.
«Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ անթույլատրելի կալորիական պաշտոնական ընթրիքից հետո»:
Արփինե Հովհաննիսյանը նույնպես լուսանկար էր հրապարակել Անգելա Մերկելի հետ: «Հզորագույն կանանցից մեկի՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ»,- գրել է ԱԺ փոխխոսնակը:
Պաշտոնական ընթիքից հետո Գերմանիայի կանցլերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ զբոսնել է երեկոյան Երևանում: Անգելա Մերկելը Հյուսիսային պողոտայում լուսանկարվել և շփվել է մարդկանց հետ:
Այս մեկ օրվա ընթացքում Անգելա Մերկելը ակտիվ հրապարակումներ էր անում իր Instagram-ում և գրում իր տպավորությունները:
https://www.instagram.com/p/Bm5JN8RgYHZ/?hl=ru&taken-by=bundeskanzlerin
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...
21:00 04.07.2025
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Վարդանանց փ. 5ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 10:00-16:00 Շահումյան 9-րդ փող․ 1, 3 շենքեր, Սեբաստիա փ․ 70, 80, 82, 86, 141, 147/1, 147/2, 147/3, […] ...
20:50 04.07.2025
Մակրոնը կարևոր է համարել Պուտինի հետ Իրանի հարցով շփումըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարևոր է համարում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ կապը պահպանելը իրանական հարցի շուրջ։ «Ես նրան (Պուտինին) զանգահարեցի հիմնականում իրանական հարցը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը պահպանելու անհրաժեշտությունը քննարկելու համար։ Նա հայտնեց իր պատրաստակամությունը օգնելու համար։ Շատ կարևոր էր ապահովել այս համաձայնագիրը, քանի որ Ֆրանսիան նույնպես պատասխանատվություն ունի կայունություն ապահովելու […] ...
20:40 04.07.2025
Սպիտակ տան տարածքում կանցկացվի UFC մենամարտԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան տարածքում կանցկացվի խառը մենամարտերի (MMA) ամերիկյան UFC փրոմոուշենի մենամարտ: Այս մասին հաղորդում է Fox News-ը։ Այովա նահանգում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Դոնալդ Թրամը նշել է, որ Սպիտակ տան տարածքում կա շատ ազատ հող, որի վրա էլ կարելի է ռինգ տեղադրել։ Մենամարտը կլինի չեմպիոնական և կանցկացվի 2026 […] ...
20:33 04.07.2025
Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին՝ Ռազմիկ Հովակիմյանին, շնորհվել է ՀՀ քաղաքացիությունFirebird AI ընկերության համահիմնադիր, մի քանի տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Անձնագիրը Ռազմիկ Հովակիմյանին հանձնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, հայտնում են ՀՀ ԲՏԱՆ-ից։ «Ռազմիկ Հովակիմյանը միջազգային հաջողությունների հասած գործարար է, որը տարիներ շարունակ բարձր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ճապոնական տեխնոլոգիական հսկա Rakuten կորպորացիայում՝ մասնակցելով ընկերության գլոբալ […] ...