



11:08 13.06.2023
Հունիսի 13-ին, ժամը 08։19-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուժական-Արագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա չորս տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արագյուղ-Բուժական ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Infiniti» (վարորդ՝ Գ․ Ե․) և «VAZ» (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 2001 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս կողաշրջվել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Հ․ Մ․-ն, ուղևորներ՝ Գ․ Ն․-ն, Ա․ Ա․-ն և Ա․ Վ․-ն հոսպիտալացվել են Եղվարդ քաղաքի ԲԿ և Երևանի «Արմենիա» ՀԲԿ:
Փրկարարները փակել են «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և հոսանքազրկել «Infiniti» մակնիշի ավտոմեքենան:
14:20 07.08.2025
Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերըՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են 2025/2026 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը։ Կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար հատկացվել է 104 անվճար տեղ, որից 10-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, 75-ը՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, 19-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը։ Որոշման համաձայն՝ պետության […] ...
14:11 07.08.2025
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց, Արմեն Տիգրանյան, Դավիթ Անհաղթի, Էզրաս Հասրաթյան, Զաքարիա Քանաքեռցու, Դրոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:05 07.08.2025
64-ամյա տղամարդու բակում հայտնաբերվել է կանեփի 402 թուփ․ Սպիտակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Սպիտակ համայնքի բնակիչ 64-ամյա տղամարդը տան բակում ցանում և աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 402 թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ ...
13:58 07.08.2025
Լուծարվում են «Կոտայքի մշակույթի կենտրոն» և «Կապանի մշակույթի կենտրոն» կազմակերպություններըԿառավարության որոշման համաձայն լուծարվում են «Կոտայքի մշակույթի կենտրոն» և «Կապանի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները, սահմանվում են լուծարման գործընթացի իրականացման հետ կապված հարաբերությունները։ Կազմակերպությունների լուծարումից հետո Հրազդան և Կապան համայնքների մշակութային կյանքը չի տուժի, քանի որ Հրազդան համայնքում գործում է Հրազդանի դրամատիկական թատրոնը և «Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» հիմնարկը, ինչպես նաև ՀՀ Կոտայքի մարզի […] ...
13:50 07.08.2025
Կխթանվի տեքստիլ արդյունաբերության ոլորտի մրցունակության բարձրացումըԿառավարությունը հաստատել է տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար մատակարարման շղթաների դիվերսիֆիկացիայի ապահովմանն ուղղված պետական աջակցության նպատակային միջոցառումը: Որոշման ընդունումը պայմանավորված է «Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2022-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 138-Լ որոշման Հավելվածով N 2 սահմանված՝ տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար մատակարարման շղթայի դիվերսիֆիկացմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ։ Կարգավորման նպատակն է […] ...
13:43 07.08.2025
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՕգոստոսի 7-ին, ժամը 09:46-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն մոտ 300 մ պատգարակով իջեցրել և […] ...