11:25 16.06.2023
Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք, 2014 թվականի հուլիսի 24-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, խախտելով մի շարք կարգավորումներ, Նախարարությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր գյուղում գտնվող 1198,09 քմ մակերեսով անշարժ գույքը և «հատուկ նշանակության» 6.0536 հա հողամասն ուղղակի վաճառքով՝ 8 մլն 717 հազար 184 դրամով, վաճառել են քաղաքացի Ա.Ս.-ին:
Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից 2023 թվականի ընթացքում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ քաղաքացի Ա.Ս.-ն գույքը ձեռք բերելուց հետո՝ 2017 թվականի հուլիսի 17-ին, «հատուկ նշանակության» հողամասը և շինությունները՝ այդ թվում զորանոցը, 400 հազար դրամով վաճառել է մեկ այլ քաղաքացու՝ Վ.Գ.-ին: Վ.Գ.-ն ձեռք բերված անշարժ գույքը 2018 թվականի հունվարի 11-ին գրավադրել է բանկում 11 մլն դրամով, իսկ 2022 թվականի օգոստոսի 9-ին՝ 86 մլն 500 հազար դրամով (ձեռքբերման գնից տասն անգամ թանկ):
Ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ա.Ա.-ն, անտեսելով Կադաստրի կոմիտեի 2014 թվականի հուլիսի 4-ին տրված տեղեկանքը, համաձայն որի՝ վերոնշյալ հողամասը «հատուկ նշանակության» է, վավերացրել է պայմանագիրը, Կոմիտեի աշխատակիցներն իրականացրել են իրավունքների պետական գրանցում՝ քաղաքացուն տալով սեփականության իրավունք, իսկ Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք պետական սեփականության հողամասն օրենքի խախտմամբ վաճառել են քաղաքացուն:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ պարզված հանգամանքներն առերևույթ պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հատկանիշներ՝ Դատախազությունը 2023 թվականի հունիսի 8-ին ուսումնասիրության արդյունքներն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:
2023 թվականի հունիսի 9-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:42 21.05.2025
«Ոսկե գնդակի» դափնեկիրը ապաքինվել է ծանր վնասվածքից հետո18:35 21.05.2025
Հեծանիվ գողացած տղամարդը հայտնաբերվել է. Շենգավիթի ոստիկանների բացահայտումըԳողության մասին հաղորդումը Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում գրանցվել էր մայիսի 7-ին: ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի շքամուտքից գողացել են իր երեխայի հեծանիվը՝ պատճառելով մոտ 200 հազար դրամի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Շենգավիթի բաժնի ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է 42-ամյա տղամարդը: […] ...
18:28 21.05.2025
Տեղի է ունեցել քննարկում ««Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածը ներառող ճեմուղու կառուցման վերաբերյալՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել քննարկում ««Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածը ներառող ճեմուղու կառուցման վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը, տեղակալ Նունե Պետրոսյանը, ճեմուղու գոտևորման նախագծի հեղինակները և ոլորտային առաջատար մասնագետներ։ Դիտարկվել են ճեմուղու հետագծի, ճանապարհային ծածկույթի վերաբերյալ հարցեր։ […] ...
18:21 21.05.2025
ՊՆ պաշտոնատար անձինք առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորությունները. 7 անձի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասում շինարարական աշխատանքների իրականացման նպատակով ՊՆ-ի և կապալառու ընկերության միջև 2023 թվականի հունիսին կնքվել է պետական գնման պայմանագիր, որի շրջանակում շինարարական աշխատանքները կատարվել են թերի, իսկ որոշ աշխատանքների համար օգտագործվել են նախատեսվածից 3 անգամ ցածր արժեքով անորակ նյութեր: Նման պայմաններում կապալառու ընկերության տնօրենը, […] ...
18:14 21.05.2025
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցն ու քննական կենտրոնների ցանկըԳնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհերի ընդունելության՝ 2025 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը: Միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 10.06.2025 թ. – «Քիմիա», «Ռուսաց լեզու» 13.06.2025 թ. – «Օտար լեզուներ» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն) 17.06.2025 թ. – «Մաթեմատիկա» 20.06.2025 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն» 24.06.2025 […] ...
18:07 21.05.2025
Արալեզ գյուղի գերեզմանատանը «Կալաշնիկովի» ինքնաձիգ է հայտնաբերվելՄայիսի 19-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Արալեզ գյուղի գերեզմանատան տարածքում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրում հայտնաբերվել են «Կալաշնիկովի» տիպի ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ և փամփշտատուփ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: «Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Հիշեցնենք՝ […] ...