Բաղրամյան պողոտայի մոտ կատարված սպանության մեջ մեղադրվող 25-ամյա երիտասարդը կալանավորվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+27.09 oC

Բաղրամյան պողոտայի մոտ կատարված սպանության մեջ մեղադրվող 25-ամյա երիտասարդը կալանավորվել է

16:11 16.06.2023

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են Երևանի Բաղրամյան փողոցում կատարված՝ 35-ամյա Վարազդատ Գասպարյանի սպանության դեպքի առանցքային մի շարք հանգամանքներ:

2023թ. հունիսի 6-ին՝ ժամը 22:07-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի մոտ հրազենային վնասվածքով մահացած տղամարդու դի է հայտնաբերվել:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել էր տղամարդու դին՝ դեմքի շրջանում հրազենային վնասվածքով: Հայտնաբերվել և առգրավվել էր հրազենի պարկուճ: Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաձգաբանական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Քննությամբ պարզվել է, որ 2023թ. հունիսի 6-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, 25-ամյա երիտասարդը «Օպել Աստրա» մակնիշի տաքսի ավտոմեքենայով Երևան քաղաքի Սայաթ-Նովա և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկից ուղևորվել է դեպի Վ. Գասպարյանի գտնվելու վայր՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտային հատվող Ջեյմ Բրայսի փողոցում տեղակայված գեղեցկության սրահի մոտ, և սպասել: Ժամը 22:00-ի սահմաններում, երբ հիշյալ տղամարդը դուրս է եկել նշված գեղեցկության սրահից, 25-ամյա երիտասարդն անսպասելի մոտեցել է նրան և ապօրինի կերպով ձեռք բերված 7,62մմ (7,62×25) տրամաչափի ակոսափող ատրճանակից, 35-ամյա տղամարդուն սպանելու դիտավորությամբ, մեկ կրակոց է արձակել նրա դեմքի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք: Սպանությունն իրականացնելուց անմիջապես հետո երիտասարդը դիմել է փախուստի:

Ըստ քննության ներկա փուլում ձեռք բերված տվյալների՝ 25-ամյա երիտասարդը սպանությունը կատարել է մի քանի տարի առաջ տեղի ուենցած ընկերոջ սպանության վրեժը լուծելու նպատակով։

Բավարար փաստերի հիման վրա 25-ամյա երիտասարդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սերգեյ Լավրովին

18:53 21.05.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սերգեյ Լավրովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Ողջունելով նախագահին Սերգեյ Լավրովը նշել է. «Շնորհակալություն այս հնարավորության համար՝ այցելել Ձեզ, ողջույններ փոխանցել Վլադիմիր Պուտինից և հույս հայտնել, որ Դուք հավանության կարժանացնեք այն օգտակար բանակցությունները, որոնք մենք այսօր այստեղ անցկացրել ենք՝ որպես զարգացում այն հանձնարարությունների, որոնք մեզ տվել են նախագահն ու […] ...

Մոսկվան ու Երևանն անկեղծորեն քննարկում են զանազան հարցերում առկա դիրքորոշումների տարբերությունները․ Լավրով

18:49 21.05.2025

Մոսկվան ու Երևանն անկեղծորեն քննարկում են զանազան հարցերում առկա դիրքորոշումների տարբերությունները․ Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի բնորոշմամբ՝ Մոսկվան և Երևանը հնարավորինս բաց քննարկում են այն հարցերը, որոնց վերաբերյալ երկու պետությունների դիրքորոշումները տարբերվում են։ «Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է Հայաստան կատարած այցի շրջանակներում Հայ-ռուսական համալսարանում ունեցած ելույթի ընթացքում։ «Ես անմիջապես կցանկանայի ասել, որ մեր ղեկավարների հանձնարարականին համապատասխան, մենք չափազանց բաց քննարկում […] ...

«Ոսկե գնդակի» դափնեկիրը ապաքինվել է ծանր վնասվածքից հետո

18:42 21.05.2025

«Ոսկե գնդակի» դափնեկիրը ապաքինվել է ծանր վնասվածքից հետո

Ռոդրին ապաքինվել է ծանր վնասվածքից հետո ու 2024 թ. սեպտեմբերից ի վեր առաջին անգամ ընդգրկվել է «Մանչեսթեր Սիթիի» հայտացուցակում։ «Ոսկե գնդակի» դափնեկիրը «Բորնմութի» դեմ հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանից։ Իսպանացի ֆուտբոլիստը սեպտեմբերի 22-ին «Արսենալի» դեմ 5-րդ տուրի խաղում ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել, ինչից հետո բաց է թողել 47 հանդիպում։ ...

Հեծանիվ գողացած տղամարդը հայտնաբերվել է. Շենգավիթի ոստիկանների բացահայտումը

18:35 21.05.2025

Հեծանիվ գողացած տղամարդը հայտնաբերվել է. Շենգավիթի ոստիկանների բացահայտումը

Գողության մասին հաղորդումը Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում գրանցվել էր մայիսի 7-ին: ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի շքամուտքից գողացել են իր երեխայի հեծանիվը՝ պատճառելով մոտ 200 հազար դրամի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Շենգավիթի բաժնի ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է 42-ամյա տղամարդը: […] ...

Տեղի է ունեցել քննարկում ««Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածը ներառող ճեմուղու կառուցման վերաբերյալ

18:28 21.05.2025

Տեղի է ունեցել քննարկում ««Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածը ներառող ճեմուղու կառուցման վերաբերյալ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել քննարկում ««Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածը ներառող ճեմուղու կառուցման վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը, տեղակալ Նունե Պետրոսյանը, ճեմուղու գոտևորման նախագծի հեղինակները և ոլորտային առաջատար մասնագետներ։ Դիտարկվել են ճեմուղու հետագծի, ճանապարհային ծածկույթի վերաբերյալ հարցեր։ […] ...

ՊՆ պաշտոնատար անձինք առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորությունները. 7 անձի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

18:21 21.05.2025

ՊՆ պաշտոնատար անձինք առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորությունները. 7 անձի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասում շինարարական աշխատանքների իրականացման նպատակով ՊՆ-ի և կապալառու ընկերության միջև 2023 թվականի հունիսին կնքվել է պետական գնման պայմանագիր, որի շրջանակում շինարարական աշխատանքները կատարվել են թերի, իսկ որոշ աշխատանքների համար օգտագործվել են նախատեսվածից 3 անգամ ցածր արժեքով անորակ նյութեր: Նման պայմաններում կապալառու ընկերության տնօրենը, […] ...

BACK_TO_TOP