Սյունիքի մարզպետը ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանն անդրադարձել է հունիսի 15-ին սահմանին գրանցված միջադեպին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+26.09 oC

Սյունիքի մարզպետը ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանն անդրադարձել է հունիսի 15-ին սահմանին գրանցված միջադեպին

20:55 16.06.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությանը՝ ՌԴ նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորությամբ։

Պատվիրակության կազմում էին նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական–դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը, տարբեր քաղաքների ղեկավարության անդամներ, Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը, այլ պաշտոնյաներ։

Հանդիպմանը ներկա էին նաև «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ ղեկավար կազմի անդամները։

Ռոբերտ Ղուկասյանը ողջունել է պարոն Մասլովի հերթական այցը Սյունիք և, ի թիվս բարձրաձայնած այլ հարցերի, ուշադրություն է հրավիրել Սյունիքի սահմաններին հունիսի 15-ին գրանցված միջադեպի վրա․

«Կարծում եմ՝ երեկ տեղի ունեցածը, մասնավորապես Ադրբեջանի կողմից Կապանի տարածքին անօդաչուով հարվածելը, ուղղված էր հայ-ռուսական հարաբերություններին, որովհետև մարզում ՌԴ-ից այսպիսի մեծ պատվիրակության այցի պարագայում նման բան չպետք է տեղի ունենար․․․»։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին կրթական, մշակութային, միջռեգիոնալ կապերի ամրապնդմանն ու համագործակցության խորացմանը, Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու գործընթացին։

Անդրադարձ է եղել նաև ռուսաստանյան քաղաքների ու Սյունիքի համայնքների միջև քույր-քաղաքների գործընկերության հիմնման հնարավորություններին։

Եվ հենց այսօր Մեղրի ու Գորիս համայնքները մարզպետարանում ռուսական քաղաքների հետ արձանագրություններ են ստորագրել՝ բարեկամական կապեր հաստատելու մտադրությունների մասին։ Հետագայում արդեն մարզի համայնքներն առավել առարկայական կդարձնեն հարաբերությունները։

Հյուրերն ու Սյունիքի մարզպետն այսօր այցելել են նաև Կապանի բժշկական կենտրոն, որին, ինչպես նաև Մեղրու և Քաջարանի ԲԿ-ներին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի բժշկական գիտահետազոտական և կրթական կենտրոնը ծրագրային-ապարատային համալիրներ է տրամադրել։ Դրանք ձեռք են բերվել «ԶՊՄԿ»-ի ֆինանսական աջակցությամբ։ Սարքը թույլ է տալիս 14 րոպեում ընդհանուր պատկերացում կազմել հիվանդի վիճակի մասին, ու նաև այն հիվանդությունների մասին, որոնք կարող են ծագել ապագայում:

Երկօրյա այցի ընթացքում ռուսական պատվիրակության մասնակցությամբ ու Երևանի «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ Կապանում՝ «Ռուսական գրքի տուն», Մեղրիում «Ռուսական կենտրոն» է բացվել։
Կենտրոնում, բացի ռուսաց լեզվի ուսուցումից, անցկացվում են լրացուցիչ դասընթացներ՝ ռոբոտաշինություն, ֆինանսական գրագիտություն, մուլտիմեդիա:

Իսկ Կապանի թիվ 7 հիմնական և Մեղրիի թիվ 2 միջնակարգ դպրոցներում «Մոսկվայի տան» նախաձեռնությամբ բացվել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որոնք հիմնելուն կրկին աջակցել է Զանգեզուրի ՊՄԿ-ն։ Կենտրոնների ու լաբորատորիաների բացումն ուղեկցվել է աշակերտների պատրաստած գեղարվեստկան համարներով։

 

Ռուսական պատվիրակության այցի մշակութային միջոցառումների շրջանակում հունիսի 14-ին Կապանի արվեստի պետական քոլեջում տեղի էր ունեցել համերգ՝ հայտնի երաժիշտներ Հիրոկո Ինոուենի (երգեհոն) և Վերոնիկա Կոժուխարովայի (սաքսոֆոն) մասնակցությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ինտերը» Մխիթարյանին փոխարինող է փնտրում «Բարսելոնայում»

19:24 21.05.2025

«Ինտերը» Մխիթարյանին փոխարինող է փնտրում «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը կարող է կարիերան շարունակել «Ինտերում», հաղորդում է Mundo Deportivo-ն։ «Ինտերը» 22-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է` որպես ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին փոխարինող։ Միլանյան ակումբի ղեկավարներն ու մարզիչները հավանություն են տվել Լոպեսի տարբերակին։ Երիտասարդ ֆուտբոլիստը վերջերս «Բարսելոնայի» կազմում մասնակցել է «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի դիմակայությանը։ Իտալական ակումբի ներկայացուցիչները տպավորված են նրա խաղից։ «Ինտերին» […] ...

Անահիտ Մանասյանը խիստ դատապարտելի է համարում Մերձավան գյուղի դպրոցի ուսուցչուհուն թիրախավորելը. ՄԻՊ գրասենյակ

19:14 21.05.2025

Անահիտ Մանասյանը խիստ դատապարտելի է համարում Մերձավան գյուղի դպրոցի ուսուցչուհուն թիրախավորելը. ՄԻՊ գրասենյակ

ՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ անթույլատրելի է համարում հաշմանդամություն, այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունենալու հանգամանքով պայմանավորված անձանց թիրախավորելը: Պաշտպանն ընդգծում է, որ անհրաժեշտ է լրջագույն քայլեր ձեռնարկել` բացառելու հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեցող անձանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորում: Վերոնշյալ նպատակին հասնելու համար […] ...

Ախուրյանի համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողության դեպք են բացահայտել

19:09 21.05.2025

Ախուրյանի համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողության դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները բացահայտել են նախկինում կատարված գողության դեպք: Գողացել էին Հովունի բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրանցքի ներտնտեսական ոռոգման ցանցի 200 մետր երկաթյա կիսախողովակները: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ախուրյանի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչ 41-ամյա տղամարդը մի խումբ անձանց հետ ապամոնտաժել ու գողացել է ոռոգման ցանցի կիսախողովակները, […] ...

Քննարկվել է Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը

19:00 21.05.2025

Քննարկվել է Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը: Պետություն-մասնավոր համագործակցությամբ արդեն իսկ «Ռենշին» ընկերության հետ ստորագրվել է Համաշխարհային առևտրի կենտրոն կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրի իրականացման պայմանագիրը: «Քոլլիերս» ընկերության հետ կնքված պայմանագրով վերջինս ստանձնելու է Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման գործընթացի ամբողջական կազմակերպումը և կառավարումը։ […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սերգեյ Լավրովին

18:53 21.05.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սերգեյ Լավրովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Ողջունելով նախագահին Սերգեյ Լավրովը նշել է. «Շնորհակալություն այս հնարավորության համար՝ այցելել Ձեզ, ողջույններ փոխանցել Վլադիմիր Պուտինից և հույս հայտնել, որ Դուք հավանության կարժանացնեք այն օգտակար բանակցությունները, որոնք մենք այսօր այստեղ անցկացրել ենք՝ որպես զարգացում այն հանձնարարությունների, որոնք մեզ տվել են նախագահն ու […] ...

Մոսկվան ու Երևանն անկեղծորեն քննարկում են զանազան հարցերում առկա դիրքորոշումների տարբերությունները․ Լավրով

18:49 21.05.2025

Մոսկվան ու Երևանն անկեղծորեն քննարկում են զանազան հարցերում առկա դիրքորոշումների տարբերությունները․ Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի բնորոշմամբ՝ Մոսկվան և Երևանը հնարավորինս բաց քննարկում են այն հարցերը, որոնց վերաբերյալ երկու պետությունների դիրքորոշումները տարբերվում են։ «Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է Հայաստան կատարած այցի շրջանակներում Հայ-ռուսական համալսարանում ունեցած ելույթի ընթացքում։ «Ես անմիջապես կցանկանայի ասել, որ մեր ղեկավարների հանձնարարականին համապատասխան, մենք չափազանց բաց քննարկում […] ...

BACK_TO_TOP