18:07 19.06.2023
ՀՀ ՇՄ նախարարությունից հայտնում են, որ ի պատասխան գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ ահազանգերի` խնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։
Նշվում է, որ «Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ» հիմնահարցերով զբաղվող աշխատանքային խմբի ուշադրության ներքո են գտնվում գորշ արջերի առանաձնյակների վարքի ուսումնասիրությունները և բնակիչներին ու նրանց տնտեսություններին սպառնացող վտանգները մեղմելու եղանակների քննարկումները։
Տարվում են աշխատանքներ՝ հնարավոր լուծումներ գտնելու ուղղությամբ, իրականացվում են արջերի տարածվածության ու թվաքանակի հաշվառման, արջերի կողմից սպառնացող վտանգի գնահատման աշխատանքներ։
Արձանագրված յուրաքանչյուր դեպք ունի ուրույն պատճառներ, և խնդրի լուծումը պետք է լինի համալիր և բնապահպանական ու սոցիալական շահերն իրար չստորադասող։
«Հիշեցնում ենք, որ Գորշ արջը (Ursus arctos) գրանցված է Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»։
Համաձայն «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 27-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված վայրի կենդանիների օգտագործումը, այդ թվում` հայթայթումը, թույլատրվում է բացառիկ դեպքերում` գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, ինչպես նաև արհեստական և բնական պայմաններում` դրանց վերարտադրության նպատակներով` կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում լիազորված պետական մարմնի թույլտվությամբ` Կառավարության սահմանած կարգով:
Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով․
տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով
կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ»։
18:42 21.05.2025
«Ոսկե գնդակի» դափնեկիրը ապաքինվել է ծանր վնասվածքից հետո18:35 21.05.2025
Հեծանիվ գողացած տղամարդը հայտնաբերվել է. Շենգավիթի ոստիկանների բացահայտումըԳողության մասին հաղորդումը Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում գրանցվել էր մայիսի 7-ին: ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի շքամուտքից գողացել են իր երեխայի հեծանիվը՝ պատճառելով մոտ 200 հազար դրամի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Շենգավիթի բաժնի ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է 42-ամյա տղամարդը: […] ...
18:28 21.05.2025
Տեղի է ունեցել քննարկում ««Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածը ներառող ճեմուղու կառուցման վերաբերյալՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել քննարկում ««Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածը ներառող ճեմուղու կառուցման վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը, տեղակալ Նունե Պետրոսյանը, ճեմուղու գոտևորման նախագծի հեղինակները և ոլորտային առաջատար մասնագետներ։ Դիտարկվել են ճեմուղու հետագծի, ճանապարհային ծածկույթի վերաբերյալ հարցեր։ […] ...
18:21 21.05.2025
ՊՆ պաշտոնատար անձինք առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորությունները. 7 անձի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասում շինարարական աշխատանքների իրականացման նպատակով ՊՆ-ի և կապալառու ընկերության միջև 2023 թվականի հունիսին կնքվել է պետական գնման պայմանագիր, որի շրջանակում շինարարական աշխատանքները կատարվել են թերի, իսկ որոշ աշխատանքների համար օգտագործվել են նախատեսվածից 3 անգամ ցածր արժեքով անորակ նյութեր: Նման պայմաններում կապալառու ընկերության տնօրենը, […] ...
18:14 21.05.2025
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցն ու քննական կենտրոնների ցանկըԳնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհերի ընդունելության՝ 2025 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը: Միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 10.06.2025 թ. – «Քիմիա», «Ռուսաց լեզու» 13.06.2025 թ. – «Օտար լեզուներ» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն) 17.06.2025 թ. – «Մաթեմատիկա» 20.06.2025 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն» 24.06.2025 […] ...
18:07 21.05.2025
Արալեզ գյուղի գերեզմանատանը «Կալաշնիկովի» ինքնաձիգ է հայտնաբերվելՄայիսի 19-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Արալեզ գյուղի գերեզմանատան տարածքում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրում հայտնաբերվել են «Կալաշնիկովի» տիպի ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ և փամփշտատուփ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: «Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Հիշեցնենք՝ […] ...