18:27 19.06.2023
Հունիսի 19-ին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թավաձվա Իրվին Դուբեին, քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանին և թարգմանչուհի Ֆենյա Եփրեմյանին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՓԾ տնօրենի տեղակալները։
Հանդիպման նպատակն է եղել քննարկել աղետների ռիսկի կառավարման բնագավառում համագործակցության ուղղությունները, մինչ օրս կատարած աշխատանքները և նախանշել առաջիկա անելիքները։
Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով այցելության համար՝ Կամո Ցուցուլյանը նշել է, որ Բանկի կողմից իրականացված ծրագրերով աջակցությունը մեծապես նպաստել է Փրկարար ծառայության կարողությունների զարգացմանը։ Տնօրենն ընդգծել է, որ հանդիպումից ակնկալում է հետագա համագործակցության ընդլայնման հնարավորություններ։
Թավաձվա Իրվին Դուբեն իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նշել է, որ քաղաքաշինության և աղետների ռիսկերի կառավարման բնագավառում Հայաստանի հետ աշխատում է դեռևս 2016 թվականից, և օգտվելով հնարավորությունից` ներկայացրել է Համաշխարհային բանկի աջակցության ծրագրերը.
«Համաշխարհային բանկի աջակցությունն իրականացվում է 2 բաղադրիչներով՝ տեխնիկական և ներդրումային ծրագրերով, որոնք տրամադրվում են տվյալ երկրի Կառավարության կողմից ներկայացված հայտի հիման վրա»,- նշել է Թավաձվա Իրվին Դուբեն։
Բանկի ներկայացուցիչը նաև հավելել է, որ այսօրվա հանդիպման օրակարգում հիմնականում տեխնիկական աջակցություն ցուցաբերելու հետ կապված հարցերն են։ Ինչպես նաև ներկայացրել է, որ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատների մեծ մասում իրականացվել են շենքերի սեյսմիկ գնատահում, որի շրջանակներում ուսումնասիրվել են դրանց ֆունկցիոնալությունը, տարողությունը, արձագանքման դեպքում կարողությունները և հնարավորությունները, կազմվել է զեկույց և ներկայացվել առաջարկություններ՝ կարողությունների հետագա հզորացման առումով։
ՓԾ տնօրենը կարևորել և բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ հանդիպումը մեկնարկ կհանդիսանա ու շարունակական կլինի աղետների ռիսկի կառավարման բնագավառում ոչ միայն Փրկարար ծառայության, այլ նաև ՆԳՆ հետ հետագա համագործակցության զարգացման համար, ինչը կնպաստի աղետների ռիսկի արդյունավետ կառավարմանը և աղետների դեպքում արագ արձագանքմանը։
ՓԾ տնօրենն առաջարկվող քննարկվելիք ուղղությունների վերաբերյալ ներկայացրել է իր դիտարկումները և որպես առաջնահերթություն նշել է հրշեջ-փրկարարական ջոկատների օպտիմալացման, շենքային պայմանների բարելավման, նորարարական մոտեցումներով վերազինման և կառավարման միջոցառումների կարևորությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք այլ հարցեր։
Ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա քայլերի վերաբերյալ։
18:53 21.05.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սերգեյ ԼավրովինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Ողջունելով նախագահին Սերգեյ Լավրովը նշել է. «Շնորհակալություն այս հնարավորության համար՝ այցելել Ձեզ, ողջույններ փոխանցել Վլադիմիր Պուտինից և հույս հայտնել, որ Դուք հավանության կարժանացնեք այն օգտակար բանակցությունները, որոնք մենք այսօր այստեղ անցկացրել ենք՝ որպես զարգացում այն հանձնարարությունների, որոնք մեզ տվել են նախագահն ու […] ...
18:49 21.05.2025
Մոսկվան ու Երևանն անկեղծորեն քննարկում են զանազան հարցերում առկա դիրքորոշումների տարբերությունները․ ԼավրովՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի բնորոշմամբ՝ Մոսկվան և Երևանը հնարավորինս բաց քննարկում են այն հարցերը, որոնց վերաբերյալ երկու պետությունների դիրքորոշումները տարբերվում են։ «Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է Հայաստան կատարած այցի շրջանակներում Հայ-ռուսական համալսարանում ունեցած ելույթի ընթացքում։ «Ես անմիջապես կցանկանայի ասել, որ մեր ղեկավարների հանձնարարականին համապատասխան, մենք չափազանց բաց քննարկում […] ...
18:42 21.05.2025
«Ոսկե գնդակի» դափնեկիրը ապաքինվել է ծանր վնասվածքից հետոՌոդրին ապաքինվել է ծանր վնասվածքից հետո ու 2024 թ. սեպտեմբերից ի վեր առաջին անգամ ընդգրկվել է «Մանչեսթեր Սիթիի» հայտացուցակում։ «Ոսկե գնդակի» դափնեկիրը «Բորնմութի» դեմ հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանից։ Իսպանացի ֆուտբոլիստը սեպտեմբերի 22-ին «Արսենալի» դեմ 5-րդ տուրի խաղում ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել, ինչից հետո բաց է թողել 47 հանդիպում։ ...
18:35 21.05.2025
Հեծանիվ գողացած տղամարդը հայտնաբերվել է. Շենգավիթի ոստիկանների բացահայտումըԳողության մասին հաղորդումը Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում գրանցվել էր մայիսի 7-ին: ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի շքամուտքից գողացել են իր երեխայի հեծանիվը՝ պատճառելով մոտ 200 հազար դրամի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Շենգավիթի բաժնի ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է 42-ամյա տղամարդը: […] ...
18:28 21.05.2025
Տեղի է ունեցել քննարկում ««Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածը ներառող ճեմուղու կառուցման վերաբերյալՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել քննարկում ««Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածը ներառող ճեմուղու կառուցման վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը, տեղակալ Նունե Պետրոսյանը, ճեմուղու գոտևորման նախագծի հեղինակները և ոլորտային առաջատար մասնագետներ։ Դիտարկվել են ճեմուղու հետագծի, ճանապարհային ծածկույթի վերաբերյալ հարցեր։ […] ...
18:21 21.05.2025
ՊՆ պաշտոնատար անձինք առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորությունները. 7 անձի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասում շինարարական աշխատանքների իրականացման նպատակով ՊՆ-ի և կապալառու ընկերության միջև 2023 թվականի հունիսին կնքվել է պետական գնման պայմանագիր, որի շրջանակում շինարարական աշխատանքները կատարվել են թերի, իսկ որոշ աշխատանքների համար օգտագործվել են նախատեսվածից 3 անգամ ցածր արժեքով անորակ նյութեր: Նման պայմաններում կապալառու ընկերության տնօրենը, […] ...