ՆԳՆ ՓԾ Երևանի քաղաքի փրկարարական վարչությունը շարունակում է հատուկ տակտիկական ուսումնավարժությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+31.09 oC

ՆԳՆ ՓԾ Երևանի քաղաքի փրկարարական վարչությունը շարունակում է հատուկ տակտիկական ուսումնավարժությունները

12:39 22.06.2023

Աշխատանքային պլանի համաձայն Երևան քաղաքի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից «Երևանի թիվ 49 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում և «Թիվ 13 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի «Նորագավիթ» ստորաբաժանումներում անցկացվեցին «Անձնակազմի և սաների պաշտպանության կազմակերպումը հրդեհի դեպքում» և «Երկրաշարժի ժամանակ աշխատակիցների և այցելուների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։

Հատուկ տակտիկական ուսումնավարժությաններին ներգրավված էին «Թիվ 13 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի «Նորագավիթ» ստորաբաժանման ղեկավար կազմը, կազմավորումները (փրկարարական, հակահրդեհային, կապի և ազդարարման, առաջին օգնության ցուցաբերման, հասարակական կարգի պահպանման) և տարհանման խումբը, իսկ մսուր-մանկապարտեզում՝ կենտրոնի կազմավորումները, անձնակազմը և սաները:

Ուսումնավարժությունների նպատակներն էին’
1. ստուգել կազմավորումների անձնակազմի գիտելիքները երկրաշարժի և հրդեհի ժամանակ,
2. ուսումնասիրել և կատարելագործել կազմավորումների գործնական ունակությունները,
3. բարձրացնել պոլիկլինիկայի պատրաստվածության մակարդակը երկրաշարժի դեպքում, ինչպես նաև մանկապարտեզի անձնակազմի և սաների պատրաստվածությունը ստեղծված իրավիճակում իրենց առջև դրված խնդիրների կատարման ուղղությամբ:

Երկու հաստատություններում էլ հատուկ տակտիկական ուսումնավարժություններն անցկացվեցին մեկ փուլով՝ ազդարարում, տարահանում, անձնակազմի, սաների և այցելուների հաշվառում, հետախուզական հակահրդեհային և փրկարարական աշխատանքների իրականացում, առաջին օգնության ցուցաբերում տուժածին:
Պատրաստված և ակտիվ գործեցին բոլոր խմբերը: Արդյունավետ փոխհամագործակցություն տեղի ունեցավ ղեկավար կազմի և կազմավորումների միջև:
Ավարտից հետո տեղի ունեցավ երկու ուսումնավարժությունների արդյունքների ամփոփում, նշվեցին բացթողումները և արվեցին առաջարկություններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնան» որոշել է Տեր Շտեգենին զրկել ավագի թևկապից

21:16 07.08.2025

«Բարսելոնան» որոշել է Տեր Շտեգենին զրկել ավագի թևկապից

«Բարսելոնան» որոշել է զրկել թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին ավագի թևկապից, գրում է Sport-ը: Վնասվածք ունեցող գերմանացին հրաժարվել է իր բժշկական հետազոտությունների արդյունքներն ակումբին տրամադրելուց: Պատճառը Տեր Շտեգենի և կատալոնական ակումբի բժշկական անձնակազմի տարակարծությունն է ֆուտբոլիստի ապաքինման ժամկետի վերաբերյալ: 33-ամյա դարպասապահը համոզված է, որ կարող է վերականգնվել 3 ամսում, մինչդեռ «Բարսելոնայի» բժիշկները կանխատեսում են, որ […] ...

Հայաստանում հեռուստատեսային չափումներ կիրականացնի հնդկական Inditronics media ընկերությունը. զրույց Մարգարիտա Գրիգորյանի հետ

21:07 07.08.2025

Հայաստանում հեռուստատեսային չափումներ կիրականացնի հնդկական Inditronics media ընկերությունը. զրույց Մարգարիտա Գրիգորյանի հետ

2023 թվականի հոկտեմբերին Ազգային ժողովը, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում կատարված փոփոխությունների հիման վրա հաստատեց, որ հեռուստաընկերությունները կարող են միավորվել և ստեղծել Տեսալսողական մեդիայի ինդուստրիալ կոմիտե։ Այն սահմանում է չափումների ընդհանուր չափանիշները, ընտրում է չափումներ կատարող կազմակերպությանը և վերահսկում այդ կազմակերպության չափումները։ Հանրապետական և մայրաքաղաքային ծածկույթ ունեցող հեռուստաընկերությունները միավորվեցին ու ստեղծեցին այդ մարմինը՝ Ինդուստրիալ կոմիտեն, որի […] ...

Վարչապետն այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան և նվիրել Գրիգոր Նարեկացու միջնադարյան նկարազարդ մատյանի կրկնօրինակը

20:54 07.08.2025

Վարչապետն այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան և նվիրել Գրիգոր Նարեկացու միջնադարյան նկարազարդ մատյանի կրկնօրինակը

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան: Վարչապետը թանգարանի գլխավոր տնօրեն Աարոն Ռոսսի ուղեկցությամբ շրջայց է կատարել թանգարանում, ծանոթացել ներկայացված ցումանմուշներին: Թանգարանում ներկայացված էին նաև հայկական քրիստոնեական ժառանգության ցուցանմուշներ, ինչպես նաև հայկական հնագույն Աստվածաշունչը: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ տպավորված է թանգարանում ներկայացված ցուցանմուշներով և թանգարանին նվիրել Գրիգոր Նարեկացու միջնադարյան […] ...

Նոր էջ հեռուստատեսային ոլորտում. վարկանշային չափումները նոր ընկերություն կիրականացնի

20:40 07.08.2025

Նոր էջ հեռուստատեսային ոլորտում. վարկանշային չափումները նոր ընկերություն կիրականացնի

Հայաստանում հեռուստատեսության համար նոր էջ է բացվում: Այսուհետ հեռուստատեսային արտադրանքի վարկանիշի չափումներ միջազգային փորձով ընկերություն է իրականացնելու: Հիշեցնենք, որ աուդիտի արդյունքում պարզվել էր, որ հեռուստատեսային չափումներով զբաղվող «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության համակարգը չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Մոտայի «Լուդոգորեցը» ու Սևիկյանի «Ֆերենցվարոշը» ոչ-ոքի են խաղացել

20:25 07.08.2025

Մոտայի «Լուդոգորեցը» ու Սևիկյանի «Ֆերենցվարոշը» ոչ-ոքի են խաղացել

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Լուդոգորեցն» ու «Ֆերենցվարոշը» գոլեր չեն խփել։ «Ֆերենցվարոշում» հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը բացակայում էր այս հանդիպման հայտացուցակից։ «Լուդոգորեցն» էլ մարզում է Հայաստանի չեմպիոն «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Ռուի Մոտան։ Հունգարիայի ու Բուլղարիայի չեմպիոնների պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին Բուդապեշտում։ ...

Վարդավառին «ՈՒԱԶ»-ներով մտել են Սևանա լիճ և աղտոտել լճի ջրերը. պարզվել է իրավախախտում կատարած անձանց ինքնությունը

20:16 07.08.2025

Վարդավառին «ՈՒԱԶ»-ներով մտել են Սևանա լիճ և աղտոտել լճի ջրերը. պարզվել է իրավախախտում կատարած անձանց ինքնությունը

ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով Վարդավառին «ՈՒԱԶ»-ներով Սևանա լիճ մտնելու և լճի ջրերը աղտոտելու ահազանգին։ «Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի կողմից ՇՄՆ էկոպարեկային ծառայության պաշտոնական էջին տրամադրվել էր տեսանյութ այն մասին, թե ինչպես են Վարդավառի տոնակատարության ժամանակ երկու քաղաքացի Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր բնակավայրի լողափերից մեկում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաներով մուտք գործել Սևանա լիճ և աղտոտել լճի […] ...

BACK_TO_TOP