Մոլդովան Քիշնևի օդանավակայանում սպանված սպաների համար սուգ է հայտարարել  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+26.09 oC

Մոլդովան Քիշնևի օդանավակայանում սպանված սպաների համար սուգ է հայտարարել 

20:18 03.07.2023

Մոլդովայի նախագահ Մաի Սանդուն հուլիսի 4-ը հայտարարել է համազգային սգո օր՝ ի հիշատակ ուրբաթ օրը Քիշնևի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի ժամանակ զոհված երկու սպաների։

«Այս օրը երկրի բոլոր բնակավայրերում, ինչպես նաև արտերկրում Մոլդովայի Հանրապետության դիվանագիտական ​​և հյուպատոսական ներկայացուցչություններում կխոնարհվեն պետական ​​դրոշները, ժամը 12.00-ին մեկ րոպեով լռությամբ կհարգենք հանգուցյալների հիշատակը»,- ասված է Մոլդովայի ղեկավարի վարչակազմի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Միաժամանակ խորհուրդ է տրվել պետական ​​մարմիններին, ձեռնարկություններին և կազմակերպություններին հրաժարվել զանգվածային ժամանցային միջոցառումներից: Լրատվամիջոցներն էլ պետք է իրենց հրապարակումները և հաղորդումները ստեղծելիս հաշվի առնեն երկրում հայտարարված սգո օրը։

Սանդուն նաև հրամանագիր է ստորագրել, ըստ որի «Մարտական ​​վաստակի համար» հետմահու մեդալ է շնորվել Պետական ​​պահպանության ծառայության փոխգնդապետ Իգոր Չոֆուին և սահմանային ոստիկանության սպա Սերգեյ Մունտեանուին։

Մոլդովայի ՆԳՆ տվյալներով՝ Տաջիկստանի բնակիչ Ռուստամ Աշուրովը, ով կազմակերպված հանցավոր խմբի անդամ է և կասկածվում է իր հայրենիքում բանկիրի առևանգման մեջ, հրաձգություն է կազմակերպել Քիշնևի օդանավակայանում։ Նա փորձել է Թուրքիայի և Մոլդովայի տարածքով մեկնել ԵՄ, սակայն Քիշնևի իրավապահները հրաժարվել են թույլ տալ նրան մուտք գործել երկիր։ Մինչդեռ արտաքսման սպասասրահ ուղեկցվելիս հարձակվողը սահմանապահից վերցրած ատրճանակով կրակել և սպանել է Մունտեանուին և Չոֆուին։ Նրան վնասազերծել են ժամանած հատուկ ջոկատայինները, սակայն ծանր վիրավորվել է և անգիտակից վիճակում գտնվում է հիվանդանոցում՝ ոստիկանների հսկողության ներքո։ Մոլդովայի օրենսդրության համաձայն՝ նրան ցմահ ազատազրկում է սպառնում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-ի

22:10 12.08.2025

Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-ի

Գազայի հատվածում պարենամթերքի մատակարարման ճգնաժամի ֆոնին թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 227-ի, այդ թվում՝ 103 երեխա, երեքշաբթի օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից և թերսնումից մահացած հինգ մարդու, այդ թվում՝ երկու երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվել է 227-ի», – ասվում է […] ...

SHANTNEWS

22:00 12.08.2025

SHANTNEWS

Մոտ էի երազանքիս ակումբ տեղափոխվելուն․ Լևանդովսկի

21:54 12.08.2025

Մոտ էի երազանքիս ակումբ տեղափոխվելուն․ Լևանդովսկի

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին BBC-ի հետ զրույցում նշել է, որ ժամանակին մոտ է եղել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: «2012 թվականին «Բորուսիայում» երկրորդ մրցաշրջանն անցկացնելուց հետո մոտ էի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։ Ես այո էի ասել, բայց ակումբը բարդացրեց գործընթացը: Ցանկանում էի պայմանագիր ստորագրել և աշխատել Ֆերգյուսոնի հետ, բայց «Բորուսիան» չցանկացավ վաճառել տրանսֆերս, որպեսզի հետագայում ավելի մեծ գումար […] ...

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կիմ Չեն Ընի հետ

21:45 12.08.2025

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կիմ Չեն Ընի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ բոլոր ոլորտներում բարեկամության, բարիդրացիության և համագործակցության հետագա զարգացմանը՝ համաձայն Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև 2024 թվականի հունիսի 19-ին Փհենյանում ստորագրված «Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին» պայմանագրի», – ասվում է […] ...

Առավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր. ՆԳ նախարար

21:29 12.08.2025

Առավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր. ՆԳ նախարար

Առավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր․ ՆԳ նախարարը հանդիպել է Երիտասարդական խորհրդի անդամներին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ուկրաինացի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ

21:19 12.08.2025

Ուկրաինացի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ

Ուկրաինայի ազգային հավաքականի և «Բորնմութի» պաշտպան Իլյա Զաբարնին տեղափոխվել է ՊՍԺ, հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը: 22-ամյա կենտրոնական պաշտպանը փարիզցիների հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Պաշտպանը Կիևի «Դինամոյի» սան է և ուկրաինական ակումբից 2023 թվականի հունվարին 23 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել էր «Բորնմութ», որի կազմում անցկացրած 86 խաղում աչքի է ընկել դարպասի 1 […] ...

BACK_TO_TOP