15:09 03.07.2023
Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները երկրորդ անգամ են հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնել է Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը:
Փաստաբանը նախ հիշեցրել է, որ իրենք ապրիլի 30-ին ներկայացրել են միջնորդություն՝ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին՝ փորձագետներին առաջադրելով մի շարք հարցեր, օրինակ՝ եթե զինծառայողների զոհվելու վայրում առկա է եղել շմոլ գազի արտահոսք, ապա ողջ մնացած զինվորները կարո՞ղ էին այդ պայմաններում չթունավորվել շմոլ գազով, հնարավո՞ր է, որ զինծառայողները մինչև շմոլ գազով թունավորվելը այլ նյութով թունավորված լինեն, որի հետևանքով կորցրած լինեն գիտակցությունը և այլն: Վարույթն իրականացնող մարմինը բավարարել է ներկայացված միջնորդությունն ամբողջությամբ, մայիսի 25-ին նշանակվել է դիերի լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքները մինչև այս պահը ստացված չեն:
Հունիսի 7-ին ծնողները և Նորիկյանը հանդիպել են ՆԳ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրենին:
«Հունիսի 12-ին դեպքի վայրում ծնողների ներկայությամբ ու մասնակցությամբ դարձյալ տեղի է ունեցել կարևոր քննչական գործողություն: Եվ հունիսի 28-ին դարձյալ տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների փակ հանդիպումը»,-ասել է Նորիկյանը:
Քանի, որ փաստաբանն անձամբ չի մասնակցել հանդիպմանը, բովանդակության մասին մանրամասներ չի հայտնել:
«Նշանակված երկու փորձաքննությունների եզրակացությունները դեռևս չեն ստացվել: Մեր ունեցած ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ հուլիսին հնարավոր է, որ ստացվեն փորձաքննությունների եզրակացությունները, որից հետո մեծ է հավանականությունը, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից կհայտարարվի նախաքննության ավարտ, և համապատասխան ընթացակարգերի իրագործումից հետո գործը կուղարկվի դատարան՝ քննության»,-ասել է Նորիկյանը:
Փաստաբանն ասել է, որ տուժողներն այս ժամանակահատվածում տվել են ցուցմունքներ, որոնցում, իրենց համոզմամբ, առկա են ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքների մասին առերևույթ պնդումներ, սակայն, թե քննության արդյունքներով ինչ է պարզվել և հերքվել՝ իրենց դեռևս հայտնի չէ: Ըստ Նորիկյանի՝ տուժողների մոտ ձևավորվում է տպավորություն, թե վարույթն իրականացնող մարմինը խորամուխ չի եղել այլ վարկածների ուղղությամբ խորքային քննություն իրականացնելուն, ենթադրյալ այլ վարկածները համոզիչ կերպով հերքելուն միտված բազմակողմանի քննություն չի իրականացրել, որի հետևանքով ծնողների մոտ առկա վարկածներն այդպես էլ չեն փարատվել:
«Իսկ այդ վարկածների շարքում կարող են լինել ինչպես դիվերսիան, այնպես էլ ուղղակի դիտավորությամբ այս հանցագործությունը կատարելը, որը կարող էր կապված լինել դիզվառելիքի առևտրի, ռազմամթերքի հնարավոր վաճառքի, պետական դավաճանության, հակառակորդի հետ գաղտնի հաղորդակցության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ»,-ասել է փաստաբանը:
Նա նաև նշել է, որ 3 ամիս շարունակ իրենց վստահեցրել են, որ որևէ տեսալուսանկարահանում տեղի չի ունեցել, սակայն հետո Փրկարար ծառայությունից ստացել են 10-ից ավելի լուսանկարներ, թեև դրանք էլ ամբողջական չեն:
Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների և վարչապետ Փաշինյանի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել ապրիլի 27-ին:
22:10 12.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-ի22:10 12.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-իԳազայի հատվածում պարենամթերքի մատակարարման ճգնաժամի ֆոնին թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 227-ի, այդ թվում՝ 103 երեխա, երեքշաբթի օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից և թերսնումից մահացած հինգ մարդու, այդ թվում՝ երկու երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվել է 227-ի», – ասվում է […] ...
21:54 12.08.2025
Մոտ էի երազանքիս ակումբ տեղափոխվելուն․ Լևանդովսկի«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին BBC-ի հետ զրույցում նշել է, որ ժամանակին մոտ է եղել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: «2012 թվականին «Բորուսիայում» երկրորդ մրցաշրջանն անցկացնելուց հետո մոտ էի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։ Ես այո էի ասել, բայց ակումբը բարդացրեց գործընթացը: Ցանկանում էի պայմանագիր ստորագրել և աշխատել Ֆերգյուսոնի հետ, բայց «Բորուսիան» չցանկացավ վաճառել տրանսֆերս, որպեսզի հետագայում ավելի մեծ գումար […] ...
21:45 12.08.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կիմ Չեն Ընի հետՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ բոլոր ոլորտներում բարեկամության, բարիդրացիության և համագործակցության հետագա զարգացմանը՝ համաձայն Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև 2024 թվականի հունիսի 19-ին Փհենյանում ստորագրված «Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին» պայմանագրի», – ասվում է […] ...
21:29 12.08.2025
Առավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր. ՆԳ նախարարԱռավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր․ ՆԳ նախարարը հանդիպել է Երիտասարդական խորհրդի անդամներին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:19 12.08.2025
Ուկրաինացի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետՈւկրաինայի ազգային հավաքականի և «Բորնմութի» պաշտպան Իլյա Զաբարնին տեղափոխվել է ՊՍԺ, հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը: 22-ամյա կենտրոնական պաշտպանը փարիզցիների հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Պաշտպանը Կիևի «Դինամոյի» սան է և ուկրաինական ակումբից 2023 թվականի հունվարին 23 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել էր «Բորնմութ», որի կազմում անցկացրած 86 խաղում աչքի է ընկել դարպասի 1 […] ...