15:57 03.07.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետի աշխատակազմի պատասխանատուների, Արթիկ և Անի համայնքների ղեկավարների, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժին պետ Լևոն Գասպարյանի մասնակցությամբ։
Մուշեղ Մուրադյանը կարևորելով մարզպետի աշխատակազմի և համայնքների համատեղ աշխատանքը՝ նշել է, որ համայնքային ցանկացած այցելության ընթացքում բարձրացված խնդրի լուծման համար լիազորությունների շրջանակում քայլեր կձեռնարկի․
«Համայնքներում իրականացվող շինարարական աշխատանքների արդյունավետությունն ու նպատակայնությունը չափազանց կարևոր է մեզ համար։ Վերջերս թե Արթիկ, թե Անի համայնքներ աշխատանքային այցերի ընթացքում անդրադարձել ենք մի շարք խնդիրների, որոնց լուծման ուղղությամբ մեր գործուն քայլերը չեն ուշանալու։ Անելու ենք ամեն ինչ օրենքի շրջանակներում ցանկացած հարցի լուծում գտնելու համար։ Կառուցապատման և շինարարական աշխատանքները պետք է իրենց հունով ընթանան, արվեն որակով և ժամանակին։ Այս հարցում դուք ևս, հարգելի համայնքապետեր, պետք է անհանդուրժող լինեք»։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Արթիկի Չարենցի և Անկախության փողոցներում իրականացվող շինաշխատանքերի իրականացման համար ծառերի հեռացման անհրաժեշտությանն ու գործընթացը միայն իրավական կարգավորմամբ իրականացնելուն։ Քննարկվել են փողոցաշինությանն առնչվող մի շարք հարցեր ևս։
16:50 20.05.2025
Տոպուրիան մտադիր է ապագայում կրկին փոխել քաշային կարգը16:40 20.05.2025
Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազմանը միտված օրենսդրական նախաձեռնությունՆերկայում, ցավոք, նկատվում է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճ: 2023 թվականի ընթացքում ՔՕ 461 եւ 462-րդ հոդվածներով նախաձեռնվել է 1499 քրեական վարույթ, իսկ 2024 թվականի ընթացքում՝ 1779 քրեական վարույթ: Սա վկայում է քրեական քաղաքականության վերանայման եւ հիշյալ արարքները կատարած անձանց նկատմամբ պատժողական ավելի խիստ քաղաքականություն վարելու անհրաժեշտության […] ...
16:34 20.05.2025
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Հովհաննիսյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորին և մաղթել հաջողություններ: ...
16:27 20.05.2025
«Սպորտինգը» 21-րդ անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոնԼիսաբոնի «Սպորտինգը» երկրորդ մրցաշրջանն անընդմեջ և պատմության մեջ 21-րդ անգամ դարձել է ֆուտբոլի Պորտուգալիայի չեմպիոն: «Սպորտինգը» վերջին տուրում տանը 2-0 հաշվով հաղթել է «Վիտորիա Գիմարայեշին» և 82 միավորով գրավել առաջին տեղը` երկու միավորով առաջ անցնելով Լիսաբոնի «Բենֆիկայից»: ...
16:22 20.05.2025
Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժՆախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի 2-րդ մաս, որի պարագայում այն կդիտարկվի որպես միջին ծանրության հանցանք՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 20-ի նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ քրեական […] ...
16:16 20.05.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանին և Քարոլին ՄուգարինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանին և Քարոլին Մուգարին: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ ուրախ է ընդունել Համագումարի պատվիրակներին և լավ ծանոթ է Ամերիկայի հայկական համագումարի արդյունավետ ու կարևոր գործունեությանը։ Հանրապետության նախագահը կարևորել է Համագումարի աշխատանքը՝ որպես ամերիկյան և, ընդհանրապես, միջազգային հանրությանը Հայաստանում և մեր տարածաշրջանում […] ...
16:11 20.05.2025
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի գլխավորած պատվիրակությունըՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով մայիսի 20-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: ...