20:48 09.07.2023
Հուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ մասնակիցների` ուղեկցությամբ համագումարի պատվավոր նախագահ բ. գ. դ, պրոֆեսոր Արա Բաբլոյանի։
Հանդիպմանը, Արա Բաբլոյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացնելով համագումարի մասնակիցներին, տեղեկություններ է փոխանցել համագումարի աշխատանքների և արձանագրված արդյուքների մասին:
Պրոֆեսոր Բաբլոյանն ընդգծել է, որ համագումարին հեռավար կերպով իրենց գործուն մասնակացությունն են բերել նաև Արցախի բժիշկները՝ անդրադարձ կատարելով Արցախում առկա հումանիտար ճգնաժամին։
Իր օրհնությունը փոխանցելով ներկաներին՝ Վեհափառ Հայրապետը կարևորել է համագումարի կապակցությամբ աշխարհասփյուռ հայ բժիշկների մեկտեղումը Հայրենիքում, որով իրենց կարևոր նպաստն են բերում Հայաստանում առողջապահության զարգացման գործին։ Հայոց Հովվապետը գովելի և խրախուսելի է նկատել նման միջոցառումների անցկացումն ու բժիշկների միջև մասնագիտական փորձի փոխանակումը՝ ի նպաստ հայրենիքում առողջապահական նոր մշակույթի ձևավորման և բժշկագիտության զարգացման։
Անդրադառնալով Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ու առողջապահական ճգնաժամին՝ Հայոց Հայրապետը կարևորել է սփյուռքահայ բժիշկների հետևողական աշխատանքն իրենց երկրներում գործող բժիշկների հետ համախումբ պաշտպանելու Արցախում ապրող հայորդիների անվտանգ կյանքի և ազատ ու անկախ ապրելու իրավունքը։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը համագումարի մասնակից բժիշկների առաքելությանը մաղթել բարի արդյունավորում՝ պատգամելով ամենօրյա գործունեության ընթացքում առաջնային տեղ հատկացնել հայրենիքի առաջ ծառացած գոյաբանական ու անվտանգային խնդիրների և մարտահրավերների հաղթահարմանը։
18:16 19.05.2025
ՊՍՎ-ն 26-րդ անգամ դարձավ Նիդերլանդների չեմպիոնՊՍՎ-ն 26-րդ անգամ դարձավ Նիդերլանդների չեմպիոն։ Էյնդհովենը ներկայացնող ակումբն Էրեդիվիզիի վերջին` 34-րդ տուրում մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթել է Ռոտերդամի «Սպարտային»։ ՊՍՎ-ն առաջնությունն ավարտեց 79 միավորով և երկրորդ տեղը գրաված Ամստերդամի «Այաքսից» առաջ անցավ ընդամենը 1 միավորով։ Երկու ակումբներն էլ նվաճեցին Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։ ՊՍՎ-ն 28-րդ տուրից հետո «Այաքսից» ետ էր 9 միավորով, […] ...
18:12 19.05.2025
Խորհրդարանում հյուրընկալվել է ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Սերգեյ ՎլասենկոնԵրկօրյա այցով Հայաստանում է ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի եւ անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Սերգեյ Վլասենկոն: Այցի շրջանակում Սերգեյ Վլասենկոյի հետ մայիսի 19-ին խորհրդարանում հանդիպել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ հանձնաժողովի անդամները: Հանդիպումներ են եղել նաեւ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» […] ...
18:06 19.05.2025
Հանձնաժողովը քննարկել է ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումըՀայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը: Քննարկման ներկայացվել են Դրամավարկային քաղաքականության 2025 թվականի առաջին եռամսյակի զեկույցը (Դրամավարկային քաղաքականության 2025 թվականի առաջին եռամսյակի ծրագիր) եւ Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (2024 թվականի 1-ին եռամսյակ – 2024 […] ...
17:55 19.05.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթներինԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 19-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել ծառայության լիազորությունները, լիազորությունների իրականացման կարգը, այդ թվում՝ ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետին […] ...
17:50 19.05.2025
Կիևի «Դինամոն» 17-րդ անգամ դարձավ Ուկրաինայի չեմպիոնԿիևի «Դինամոն» Ուկրաինայի 17-ակի չեմպիոն է։ Ալեքսանդր Շովկովսկիի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում հյուրընկալվելիս ոչ-ոքի է գրանցել «Չեռնոմորեցի» դեմ խաղում։ Մայրաքաղաքային ակումբը 69 միավորով առաջին տեղում է և առաջնության ավարտից մեկ տուր առաջ անհասանելի է դարձել մրցակիցների համար։ «Չեռնոմորեցը» 22 միավորով վերջինն է` 16-րդը։ «Դինամոն» նախորդ անգամ չեմպիոն դարձել էր 2021 թվականին։ Ակումբը Ուկրաինայում […] ...