23:01 11.07.2023
Հնդկական գյուղերից մեկի բնակիչը բացահայտել է կնոջ անհավատարմությունը և կազմակերպել, որ նա ամուսնանա իր սիրեկանի հետ։ Այս մասին հայտնում է The Thaiger-ը։
Զույգն ամուսնացած է եղել երեք տարի, այդ ընթացքում նրանք ունեցել են երկու երեխա։ Ընտանեկան կյանքի հենց սկզբից հնդիկը զգացել է, որ կինը դավաճանում է իրեն, բայց չի փորձել նրան դատապարտել դավաճանության համար։
Մի անգամ, երբ տղամարդը գործուղման է գնացել, կինը ուշ երեկոյան գնացել է իր սիրեկանի մոտ։ Դրա մասին իմացել են ամուսնացած կնոջ գաղտնի սիրեկանի ծնողները։ Նրանք բռնի ուժով բերման են ենթարկել սիրահարներին ու թույլ չեն տվել միասին գիշերել։
Լուրն արագ տարածվել է ամբողջ գյուղով մեկ և առաջացրել տեղի բնակիչների դժգոհությունը։ Սպասվածին հակառակ՝ գործուղումից վերադառնալուց հետո ամուսինը սկանդալ չի սարքել. Փոխարենը նա որոշել է ամուսնության արարողություն կազմակերպել կնոջ ու նրա սիրելիի համար։
Նշվում է, որ սկզբում սիրեկանը հրաժարվել է ամուսնանալ, սակայն գյուղացիների «ֆիզիկական ճնշումից» հետո համաձայնել է։ Հարսանիքը տեղի է ունեցել տեղի եկեղեցում։ Դրան մասնակցել են տեղի բնակիչները։
21:12 19.05.2025
Մայիսի 19-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կենտրոն Վարչական շրջանի շենք միակողմանի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Պուշկինի փ. 58-72 շենքեր, Սարյան փ. 7-17 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ս․ Երևանցու փ. 32-73 առանձնատներ, Ռուսթավելի փ. […] ...
19:55 19.05.2025
ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ Երևանում և մարզերում կկառուցվի 46 դպրոցԱսիական Զարգացման Բանկի «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում կառուցվում կամ վերակառուցվում է 46 դպրոց։ Ծրագիրն ուղղված է ոչ միայն շենքերի սեյսմիկ անվտանգության բարձրացմանը, այլև ժամանակակից ու զարգացած կրթական միջավայր ստեղծելուն։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:51 19.05.2025
Ամփոփվել է Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթըԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության մշակութային հիմնադրամի, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ իրականացվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը: Մրցույթի ամփոփմանը ներկա է եղել և մրցանակներ հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Մայիսի 12-17-ը կայացած կոմպոզիտորական ստուգետեսն այս տարի համախմբել էր 20 պատանի կոմպոզիտորի՝ ըստ ավագ և կրտսեր տարիքային խմբերի: […] ...
19:47 19.05.2025
Հեղինակային երգի անվանակարգի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև հունիսի 10-ը. ԿԳՄՍՆՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունն անցկացնում է Էջմիածնի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնը։ Փառատոնի նպատակն է բացահայտել տաղանդավոր և շնորհալի երեխաներին ու պատանիներին՝ օժանդակելով և հարթակ տրամադրելով վերջիններիս՝ երաժշտական և ստեղծագործական հմտությունների կատարելագործման նպատակով: Փառատոնին կարող են մասնակցել 8-20 տարեկան երաժիշտ-կատարողները՝ ՀՀ արվեստի և երաժշտական […] ...
19:42 19.05.2025
Արդարադատության նախարարի տեղակալը և Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Արմավիր» ՔԿՀՄայիսի 19-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն աշխատանքային այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Նախարարի տեղակալը և Ծառայության պետը շրջել են հիմնարկի հիմնական տարածքներով, հանդիպել են հացադուլ հայտարարած անձանց հետ, լսել վերջիններիս մտահոգությունները, այնուհետև այցելել են տարբեր խցեր, զրուցել ազատազրկված անձանց հետ։ Աշխատանքային այցի շրջանակներում Գևորգ Քոչարյանը և […] ...