17:55 24.07.2023
Հեքիաթային և ռոմանտիկ այս քաղաքը հայտնի է իր տարբերվող կենցաղով, հրաշալի շինություններով, նեղլիկ փողոցնեով ու յուրահատուկ նավակներով, որոնք գոնդոլներ են անվանում: Այն երկրագնդի քիչ քաղաքներից մեկն է, որտեղ ավտոմեքենաների և ավտոբուսների փոխարեն տրանսպորտային միջոցը նավակներն են:
Քաղաքն ունի 118 կղզի, որոնցով ձգվում է շուրջ 400 կամուրջ: Ամեն մարդ գոնե մեկ անգամ պետք է լինի այստեղ, քանի որ տարիների ընթացքում քաղաքը գնալով սուզվում է ջրի տակ և շուտով կդառնա անբնակ:
1600 տարեկան Վենետիկը չի ձանձրացնի այցելուներին իր առանձնահատկությամբ ու յուրահատկությամբ։ Եկեղեցիներ, թանգարաններ, ամեն օր բացահայտվող գեղեցկություն։
Վենետիկի գեղեցիկ շինությունների ու պատմական իրադարձությունների հետ կապված են նաև հայերը։ Հայերի և Վենետիկի կապի մասին կխոսենք այստեղ:
Սուրբ Ղազար կղզի
12-րդ դարում հիմնված Սուրբ Ղազար կղզին պատկանում է Մխիթարյան միաբանությանը: Այն միաբանության մայրավանքն է: Մխիթարը և նրա 17 վարդապետերը կառուցել են վանքը, վերականգնել հին եկեղեցին և ընդլայնել կղզին իր ներկա 30,000 քմ տարածքով՝ մոտ չորս անգամ ավելի իր նախկին տարածքից։
Սուրբ Ղազար կղզու եկեղեցու պահոցներում կա շուրջ 150,000 անուն գիրք, ինչպես նաև 4,000-ից ավելի հայկական ձեռագրերով, վարդապետերի կողմից հավաքած և նվեր ստացած արաբական, հնդկական և եգիպտական արվեստի փաստաթղթերով հարուստ թանգարան։ Սուրբ Ղազար կղզում է պահվում նաև 5000 տարեկան բրոնզե սուր, որը պատրաստվել է դեռ բրոնզե դարի սկզբին: մոտ 150 տարի առաջ սուրը Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանին է նվիրել արվեստի ստեղծագործությունների կոլեկցիոներ, ազգությամբ հայ Երվանդ Խորասարդջյանը: Ալիշանի մահից հետո հայ եկեղեցուն է փոխանցվել նրա ունեցվածքը:
Կիլիկիայից մի հուշ Վենետիկում
Վենետիկի խորհրդանիշերից մեկը՝ հայտնի առյուծը, որը կանգնած է Սան Մարկո հրապարակի սյան վրա, հայոց Կիլիկիա թագավորության մասունքն է: Այն ապացույցն է այն բանի, որ Կիլիկիա թագավորությունը գոյություն է ունեցել: Այն հանձնվել է Վենետիկին հայոց թագավորության կործանումից հետո:
Հայ պատվիրակներին ընդունելու արարողությունն այսօր վերածվել է աշխարհահռչակ կառնավալի: Դուքսը դիմավորել է հայերին մեծ շքախմբով ու նավերով: Իբրև հայոց թագի և խորհրդանիշերի հետ փոխանակման նվեր ծովին՝ ոսկե մատանին նետել է ջուրը, քանզի Կիլիկիան այլևս չկա: Կառնավալի ծագման մասին շատ քչերն են հիշում, սակայն սկիզբը եղել է հենց դա:
Հայը, ով փրկեց Վենետիկը ժանտախտից
1346-1353 թվականներին ժանտախտը խլեց Վենետիկի բնակչության երեք չորրորդ մասի կյանքը։ Հենց այդ ժամանակահատվածում ստեղծվեց կառանտին հասկացությունը։
Համաճարակի հաջորդ ալիքը (1575-1577թթ.) խլեց 50.000 մարդու կյանք։ Այդ համաճարակը կարողացավ կանխել Անտոն Սուրիանը։ Նա հայտնի է որպես ճարտարագետ, գյուտարար, զինագործ, դեղագործ, բժիշկ, համաճարակաբան: Ընդհանրապես նրա դերը շատ մեծ է մի քանի առումով: Նա շուրջ երեսուն տարի շատ մեծ դեր է ունեցել Վենետիկի կյանքում։ Սուրիանը մշակում է մեծ նավերը ջուրն իջեցնելու և ջրասույզ նավերը բարձրացնելու նոր համակարգ, ինչպես նաև ստեղծում է սարք, որով հնարավոր է դառնում ծովի ափամերձ հատվածները ազատել տիղմից։ Արդեն մեծ համբավ վայելող Սուրիանը սկսում է զբաղվել նաև սպառազինության մշակմամբ, մասնավորապես՝ ալբարետների և թնդանոթների։
1571թ․ Լեպանտոյի ծովային ճակատամարտում Սուրիանը կարողանում է այնպիսի ճշգրտությամբ դասավորել վենետիկյան նավերը, որ մեծանում է թե՛ հարվածների դիպուկությունը, թե պաշտպանվածությունը։ Մարտավարական անսխալ հաշվարկների շնորհիվ հնարավոր է դառնում ջախջախել ու ետ շպրտել Ալի փաշայի գլխավորած թուրքական նավատորմը։ Այս հաղթանակով որոշվեց ոչ միայն Վենետիկի, այլև՝ ամբողջ Եվրոպայի ճակատագիրը։
1575 թվականին սկսվում է ժանտախտի համաճարակը։ Ամբողջ եվրոպան՝ այդ թվում նաև Վենետիկը, պայքարում են համաճարակի դեմ։ Եվ միայն Սուրիանը իր իմացած դեղամիջոցներով Վենետիկից վերացնում է ժանտախտը երկու տարվա ընթացքում։
Տեսնելով ժանտախտի համաճարակի ահագնացող չափերը` Անտոն Սուրյանը կառավարությանն առաջարկում է իր բժշկական օգնությունը։ Այդ ժամանակ Վենետիկի Հանրապետությունում բժշկական գործունեությունը կարգավորող օրենքներն այնքան խիստ էին, որ դատախազությունը խստագույնս պատժում էր ապօրինի բուժողների ցանկացած փորձ: Բայց տեղյակ լինելով, որ Սուրյանը դեռևս 1571 թ. նավային ճակատամարտերի ժամանակ իր պատրաստած դեղերով շատ վիրավորների էր բուժել ու փրկել, ընդունում է նրա օգնության առաջարկը և նրան վստահում Վենետիկի մի ամբողջ Դորսոդոտո թաղամասի բնակչության փրկության գործը։
1575 թ. հուլիսի Սուրյանը ձեռնամուխ է լինում բռնկված համաճարակի դեմ պայքարին։ Նա ամբողջովին նվիրվում է մարդկանց փրկելու սրբազան գործին և, իր պատրաստած ուժեղ դեղով անհատույց բուժելով, փրկում հազարավոր մարդկանց կյանքեր։
Ազնավուրի երգը Վենետիկի մասին
Վենետիկի գեղեցկության կողքով անտարբեր չի անցել նաև աշխարհահռչակ հայ շանսոնիե, երգահան Շառլ Ազնավուրը: Նրա կատարմամբ հնչել է հրաշալի երգ՝ «Venice blue», շուրջ 5 լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և իտալերեն:
Պատմությունը մի շիկահեր աղջկա սիրո մասին է, որը գրվել է Անտոնիո Լամբերտիի կողմից: Հետաքրքիրն այն է, որ ամբողջ Վենետիկը գիտեր, թե որ շիկահեր աղջկա մասին է խոսքը: Երգի տխուր ու մելանխոլիկ հնչյունների ներքո Ազնավուրը խոսում է մեռած սիրո մասին, որը Վենետիկին տխրություն է պատճառում: Վենետիկի լռությունը ընդգծում է տխուր երանգները: Վանքերի ու գեղեցիկ շինությունների պատկերներն արդեն հետաքրքիր չեն, քանզի սեր չկա, և Վենետիկի գեղեցիկ գիշերը ոչնչով օգնել չի կարող:
Երգի հայերեն տարբերակը հնչել է երգիչ Անդրեի կողմից: Այն կոչվում է «Վենետիկն է տխուր»:
Հեղինակ՝ Միլենա Մկրտչյան:
17:56 12.08.2025
Երևանի թիվ 4 պոլիկլինիկայում գործարկվելու է էլեկտրական շչակ17:48 12.08.2025
Ժաննա Անդրեասյանն Ապարանում մասնակցել է Երիտասարդության օրվա միջոցառումներինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում հանդիպել են երիտասարդներին։ Միջոցառումների շրջանակում Ապարանում անցկացվել են սպորտային ու ժամանցային մրցույթներ, երիտասարդական կոնֆերանս՝ թեմատիկ պանելային քննարկումներով, մոտիվացիոն ելույթներ՝ հաջողակ երիտասարդական նախաձեռնությունների մասնակցությամբ, տեղեկատվական ցուցադրություններ: Ապարանում օրը կամփոփվի հայտնի երգիչ Գոռ Սուջյանի […] ...
17:43 12.08.2025
Ամռանը շաքարի չափից ավելի օգտագործման վտանգները. ԱՆԱմռանը, բարձր ջերմաստիճանի և առատ քրտնարտադրության պայմաններում, շաքարի չարաշահումը կարող է առավել լուրջ բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա: Այս մասին զգուշացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` շաքարի չարաշահումը բարձրացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի և ճարպակալման առաջացման ռիսկը: Ճարպակալումն ռիսկի գործոն է սրտանոթային համակարգի հիվանդությունների, որոշ տեսակի քաղցկեղների, ինչպես նաև` շաքարային […] ...
17:38 12.08.2025
Ձերբակալվածը մարիխուանան թաքցրել էր գուլպայի մեջ․ Երևանի պարեկների բացահայտումըՕգոստոսի 9-ին ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները մայրաքաղաքի Աճառյան փողոցում կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա։ Այնուհետև 58-ամյա վարորդին թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Ավանի բաժին։ Նրա խուզարկությամբ՝ գուլպայի միջից հայտնաբերվել է թղթյա փաթեթ՝ լցված 6 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել […] ...
17:34 12.08.2025
Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել էՕգոստոսի 12-ին՝ ժամը 17:15-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: ...
17:29 12.08.2025
Արարատ Միրզոյանն ընդունել է Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալինՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստան-Օման քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Երևանում գտնվող Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթիին: Նախարար Միրզոյանը և Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթին մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունների շուրջ: Անդրադառնալով նախորդ շաբաթ Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին՝ […] ...
17:25 12.08.2025
Շնորհակալություն, մարզիչ. «Փյունիկի» երկրպագուները հրաժեշտ են տվել ՀՀ հավաքականը գլխավորած Եղիշե ՄելիքյանինԵրևանի «Փյունիկի» ֆան ակումբը Գյումրիի «Շիրակի» դեմ Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի արտագնա խաղից առաջ հրաժեշտ է տվել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած Եղիշե Մելիքյանին: «Սեկտոր 18» ֆան ակումբի անդամները պարզել են պաստառ, որի վրա գրված է` «Շնորհակալություն, մարզիչ»: Երկրպագուները նաև Մելիքյանի նկարով են պաստառ պարզել: Մելիքյանը Գյումրիի քաղաքային ստադիոնում հետևել է հանդիպմանը։ Հիշեցնենք, որ օրեր […] ...