12:29 25.07.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները հերթական այցն են կատարել ՀՀ Լոռու մարզ՝ վտանգված հուշարձանների ներկա վիճակն ուսումնասիրելու նպատակով:
Աշխատակիցներն առաջինն այցելել են Հարավկովկասյան երկաթուղու Սանահինի կայարան: Կայարանի շենքը և դրան կից դեպոն (կայանը) առաջիններից է Հայաստանում. կառուցումը սկսվել է 19-րդ դարի վերջում և ավարտվել 1920-ական թվականներին: Ժամանակին ունեցել է կարևորագույն նշանակություն՝ որպես Կարսի հետ կապող միակ երկաթուղային գիծ: Շինությունն այդ ժամանակաշրջանի տիպային կառույց է, իսկ դեպոն ունի հետաքրքիր ինժեներական լուծում: Քննարկվել է կայարանի հաշվառման փաստաթղթերի կազման և փորձագիտական հանձնաժողովում որպես նորահայտ հուշարձան արժևորելու հնարավորությունը:
Հաջորդ այցելած հուշարձանախումբը 13-րդ դարով թվագրված Թումանյանի շրջանի Կաճաճկուտ գյուղի մոտակայքում գտնվող Սեդվու Սբ Նշան վանական համալիրն ու Սեդվու ամրոցն էր: Ծածկի բացակայությամբ պայմանավորված՝ մթնոլորտային տեղումների ազդեցության հետևանքով մշտական քայքայման, ինչպես նաև պատերի և ծածկի որոշ հատվածներում խարխլված լինելու պատճառով վանական համալիրը փլուզման վտանգի եզրին է: Ծայրահեղ վատ վիճակում էր գտնվում նաև Սեդվու ամրոցը: Չնայած վերջերս տեղի ունեցած փլուզումանը՝ եռահարկ աշտարակաձև կառույցի երկրորդ հարկի թաղի մնացորդների վրա և խորանում տեսանելի էին որմնանկարների հետքեր: Քննարկվել է Սեդվու Սբ Նշան վանական համալիրի ու Սեդվու ամրոցի հրատապ միասնական վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման անհրաժեշտությունը, ինչպես նաև բարերարների կողմից ժամանակավոր ծածկի իրականացման առաջարկը:
Այնուհետև աշխատանքային խումբն ուղևորվել է ՀՀ Լոռու մարզի Աքորի գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտքում գտնվող Բգավոր եկեղեցի, որը ենթադրաբար թվագրվում է 13-րդ դարով: Եկեղեցին գտնվում է կիսավեր վիճակում՝ ծածկը չի պահպանվել, պատերը կիսաքանդ են: Պատկանում է եռանավ թաղածածկ դահլիճների տիպին։ ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները տեղում ծանոթացել են 2015 թվականին պետական բյուջեի հաշվին իրականացված աշխատանքներին, որոնք ակնհայտ անավարտ էին: Արձանագրվել են խնդիրները և կոնստրուկտորական միջամտության անհրաժեշտությունը:
Աշխատանքային խումբն այցելել է նաև Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածք: Եկեղեցու հարևանությամբ գտնվող վաղ միջնադարյան (5-6-րդ դդ.) պատկերազարդ նիստերով հուշակոթողը մթնոլորտային տեղումների և մարդկային գործոնի մշտական ազդեցության պատճառով քայքայվում և կորցնում է իր բացառիկ արժեքը: Անհրաժեշտություն է համարվել հարցը քննարկել գիտամեթոդական խորհրդի հաջորդ նիստին՝ խնդրի լուծման տարբերակները դիտարկելու համար:
Այցելած վերջին հուշարձանը՝ միջնադարյան անառիկ ամրոց Լոռի բերդն էր: Տեղում քննարկվել է վերջերս գիտամեթոդական խորհրդի հավանությանն արժանացած արքայական բաղնիքի վերականգնման նախագիծը և կատարվել են ճշգրտումներ:
17:56 12.08.2025
Երևանի թիվ 4 պոլիկլինիկայում գործարկվելու է էլեկտրական շչակ17:48 12.08.2025
Ժաննա Անդրեասյանն Ապարանում մասնակցել է Երիտասարդության օրվա միջոցառումներինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում հանդիպել են երիտասարդներին։ Միջոցառումների շրջանակում Ապարանում անցկացվել են սպորտային ու ժամանցային մրցույթներ, երիտասարդական կոնֆերանս՝ թեմատիկ պանելային քննարկումներով, մոտիվացիոն ելույթներ՝ հաջողակ երիտասարդական նախաձեռնությունների մասնակցությամբ, տեղեկատվական ցուցադրություններ: Ապարանում օրը կամփոփվի հայտնի երգիչ Գոռ Սուջյանի […] ...
17:43 12.08.2025
Ամռանը շաքարի չափից ավելի օգտագործման վտանգները. ԱՆԱմռանը, բարձր ջերմաստիճանի և առատ քրտնարտադրության պայմաններում, շաքարի չարաշահումը կարող է առավել լուրջ բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա: Այս մասին զգուշացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` շաքարի չարաշահումը բարձրացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի և ճարպակալման առաջացման ռիսկը: Ճարպակալումն ռիսկի գործոն է սրտանոթային համակարգի հիվանդությունների, որոշ տեսակի քաղցկեղների, ինչպես նաև` շաքարային […] ...
17:38 12.08.2025
Ձերբակալվածը մարիխուանան թաքցրել էր գուլպայի մեջ․ Երևանի պարեկների բացահայտումըՕգոստոսի 9-ին ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները մայրաքաղաքի Աճառյան փողոցում կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա։ Այնուհետև 58-ամյա վարորդին թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Ավանի բաժին։ Նրա խուզարկությամբ՝ գուլպայի միջից հայտնաբերվել է թղթյա փաթեթ՝ լցված 6 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել […] ...
17:34 12.08.2025
Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել էՕգոստոսի 12-ին՝ ժամը 17:15-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: ...
17:29 12.08.2025
Արարատ Միրզոյանն ընդունել է Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալինՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստան-Օման քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Երևանում գտնվող Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթիին: Նախարար Միրզոյանը և Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթին մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունների շուրջ: Անդրադառնալով նախորդ շաբաթ Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին՝ […] ...
17:25 12.08.2025
Շնորհակալություն, մարզիչ. «Փյունիկի» երկրպագուները հրաժեշտ են տվել ՀՀ հավաքականը գլխավորած Եղիշե ՄելիքյանինԵրևանի «Փյունիկի» ֆան ակումբը Գյումրիի «Շիրակի» դեմ Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի արտագնա խաղից առաջ հրաժեշտ է տվել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած Եղիշե Մելիքյանին: «Սեկտոր 18» ֆան ակումբի անդամները պարզել են պաստառ, որի վրա գրված է` «Շնորհակալություն, մարզիչ»: Երկրպագուները նաև Մելիքյանի նկարով են պաստառ պարզել: Մելիքյանը Գյումրիի քաղաքային ստադիոնում հետևել է հանդիպմանը։ Հիշեցնենք, որ օրեր […] ...