Մեկնարկել է Ոստիկանական գվարդիայի ձևավորման հայեցակարգային ուղղությունների քննարկումների շարքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+19.5 oC

Մեկնարկել է Ոստիկանական գվարդիայի ձևավորման հայեցակարգային ուղղությունների քննարկումների շարքը

20:12 26.07.2023

Հուլիսի 25-ին Երևանում անցկացվեց «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի մշակման և այլ հարակից իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հայեցակարգային փաստաթղթին նվիրված բազմաշահառու առաջին քննարկումը, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Քննարկմանը մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության զորքերի, ոստիկանության շտաբի ղեկավար անձնակազմը, շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորներ։

Բացման խոսքում ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն ընդգծել է Ոստիկանական գվարդիայի ձևավորմամբ հանրային անվտանգության ապահովման նոր ստանդարտի սահմանման կարևորությունը, որը ենթադրում է կարգավիճակային, կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ։

Արփինե Սարգսյանը շնորհակալություն հայտնելով Եվրոպայի խորհրդին՝ ոստիկանության բարեփոխումների Կառավարության օրակարգին աջակցելու համար, նշել է, որ ծրագրի շրջանակներում մշակված հայեցակարգային փաստաթուղթը նպատակ ունի քննարկման դաշտ բացել Ոստիկանության գվարդիայի ձևավորման առանցքային հարցերի շուրջ և մասնագիտական կարծիքների հաշվառմամբ ամուր հիմք ապահովել հետագա օրենսդրական փոփոխությունների համար։

Բացման խոսքով հանդես եկավ նաև ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը: Նա կարևորեց ՄԻԵԿ 11-րդ հոդվածի առնչությամբ ՄԻԵԴ վճիռների կատարման երաշխավորումը ներպետական մակարդակում և շնորհակալություն հայտնեց Ներքին գործերի նախարարությանը՝ կառուցողական համագործակցության համար։

Քննարկման շրջանակներում թեմատիկ զեկուցումներով հանդես եկան ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը, ԵԽ ազգային փորձագետներ Հրայր Ղուկասյանն ու Նինա Փիրումյանը՝ մանրամասն անդրադարձ կատարելով նոր օրենքի ընդունման անհրաժեշտությանը, հայեցակարգային հիմքերին, գործող օրենսդրության ընդհանուր բնութագրին, ինստիտուցիոնալ և գործառութային խնդիրներին, ինչպես նաև ՄԻԵԴ նախադեպային պրակտիկային և միջազգային-իրավական այլ չափանիշներին։

Հայեցակարգային փաստաթղթի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները հայեցակարգային լուծումների՝ օրենսդրության մակարդակում մշակման ու դետալացման ուղղությամբ։

Քննարկումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի կողմից, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

15:05 16.05.2025

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների հասցեագրման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին: Այս համատեքստում փոխվարչապետը բարձր է գնահատել հումանիտար կարիքների հասցեագրման գործընթացում Եվրոպական Միության ցուցաբերած աջակցությունը: Անդրադառնալով առավել երկարաժամկետ կարիքների հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին՝ զրուցակիցները […] ...

SHANTNEWS

15:00 16.05.2025

SHANTNEWS

Մբապեն պատմական ռեկորդ է սահմանել

14:57 16.05.2025

Մբապեն պատմական ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն պատմական ռեկորդ է սահմանել: Ֆրանսիացին նորամուտի մրցաշրջանում «Ռեալի» պատմության մեջ ամենաշատն է գոլ խփել Լա լիգայում: Հիշեցնենք, որ լեգենդար Ալֆրեդո Դի Ստեֆանոն նորամուտի մրցաշրջանում (1953/54) խփել էր 27, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն (2009/10)՝ 26 գոլ: ...

Սրբուհի Գալյանը դեսպանի հետ քննարկել է Հնդկաստանի արդարադատության ոլորտի թվայնացման փորձը ներդնելու հնարավորությունը

14:50 16.05.2025

Սրբուհի Գալյանը դեսպանի հետ քննարկել է Հնդկաստանի արդարադատության ոլորտի թվայնացման փորձը ներդնելու հնարավորությունը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Նախարար Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին՝ Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև արդարադատության ոլորտին առնչվող հարցերը քննարկելու համար: Սրբուհի Գալյանը դեսպանին է ներկայացրել Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ Դատաիրավական, քրեակատարողական և պրոբացայի, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող […] ...

Դոնալդ Թրամփը կրկին պապիկ է դարձել

14:44 16.05.2025

Դոնալդ Թրամփը կրկին պապիկ է դարձել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր թոռան ծնվելու մասին։ «Տեղեկացա թոռանս ծննդյան մասին», – ասել է Թրամփը ՝ ավարտելով հանդիպումը Աբու Դաբիում ԱՄՆ-ԱՄԷ բիզնես ֆորումի շրջանակներում։ Թրամփը հայտնել է, որ խոսքն իր դստեր՝ Թիֆանի Թրամփի երեխայի մասին է։ Նա Թրամփի 11-րդ թոռնիկն է։ ...

Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին 2025 թ. ամառային զորակոչից տարկետում ստանալու վերաբերյալ եզրակացություն

14:37 16.05.2025

Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին 2025 թ. ամառային զորակոչից տարկետում ստանալու վերաբերյալ եզրակացություն

Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում ստանալու համար հանձնաժողովի կողմից կայացրած եզրակացությունը: ...

BACK_TO_TOP