Իրանը պաշտպանում է երկրների տարածքային ամբողջականության սկզբունքը և աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման գործընթացին. դեսպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+36.09 oC

Իրանը պաշտպանում է երկրների տարածքային ամբողջականության սկզբունքը և աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման գործընթացին. դեսպան

17:51 28.07.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ իր պաշտոնավարման ընթացքում կփորձի առավելագույն ջանք ներդնել երկկողմ կապերի առավել ամրապնդման համար:

«Պատիվ ունեմ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի ողջույնները փոխանցել Ձեզ և բարեկամ Հայաստանի ժողովրդին: Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները շատ խորն են: Երկու երկրների հարաբերություններում առկա է մեծ ներուժ և ես իմ ողջ ջանքերը կներդնեմ այդ ներուժի իրացման գործում: Լիահույս եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կկարողանանք առավել զարգացնել մեր երկկողմ հարաբերությունները»,- նշել է դեսպան Մեհդի Սոբհանիը:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և վստահություն հայտնել, որ վերջինիս աշխատանքի արդյունքում մեր երկրների միջև հաստատված ամուր փոխհարաբերություններն առավել մեծ զարգացում կապրեն:

«Շնորհակալություն պարոն Ռայիսիի ողջույների համար: Փոխանցեք իմ և հայ ժողովրդի անունից ողջույնի խոսքեր ու լավագույն բարեմաղթանքները: Հայաստանի Հանրապետությունն այս 30 տարիների ընթացքում մեծ փորձությունների միջով է անցել, և այդ տարիների ընթացքում մեր և Իրանի միջև հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, իրենց զարգացումն են ապրել»,- նշել է նախագահը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական բազմաշերտ համագործակցության հարցեր և փոխգործակցության շարունակական զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային նշանակության ծրագրերի իրագործմանն ու առկա ներուժի ամբողջական իրականացմանը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Նորանշանակ դեսպանը այս համատեքստում շեշտել է, որ Իրանը պաշտպանում է երկրների տարածքային ամբողջականության սկզբունքը և աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման գործընթացին:

Մտքեր են փոխանակվել բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում Հայաստանի և Իրանի միջև համագործակցության և համատեղ ծրագրերի կյանքի կոչման հնարավորությունների վերաբերյալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ-ը հիշեցնում է անձնական օգտագործման ապրանքների վերաբերյալ օրենսդրական կարգավորումները

19:07 16.07.2025

ՊԵԿ-ը հիշեցնում է անձնական օգտագործման ապրանքների վերաբերյալ օրենսդրական կարգավորումները

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման անվան տակ ձեռնարկատիրական նպատակներով ապրանքների ներմուծման դեպքերը, հարկ է համարում քաղաքացիներին հիշեցնել անձնական օգտագործման ապրանքների վերաբերյալ օրենսդրական կարգավորումները: Մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 256-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներն անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելն իրականացվում է մաքսային մարմնի կողմից, ելնելով՝ […] ...

Կողբացի տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի որսորդական հրացանը

18:55 16.07.2025

Կողբացի տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի որսորդական հրացանը

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Հերթական դեպքը գրանցվեց Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում: Հուլիսի 11-ին Կողբ գյուղի բնակիչ 39-ամյա տղամարդը բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ-68» 12 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող հրացան: Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է […] ...

Փաշինյանի գնահատմամբ՝ ռազմավարական գործընկերության փաստաթուղթն ակտիվացրել է ՀՀ-ի հետ ԱՄՆ համագործակցելու հետաքրքրությունը

18:46 16.07.2025

Փաշինյանի գնահատմամբ՝ ռազմավարական գործընկերության փաստաթուղթն ակտիվացրել է ՀՀ-ի հետ ԱՄՆ համագործակցելու հետաքրքրությունը

ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթն այն գործոններից է, որն ակտիվացրել է Միացյալ Նահանգների հետաքրքրությունը՝ համագործակցելու Հայաստանի հետ։ ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթի դրույթների իրականացման գործընթացի մասին «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան հուլիսի 16-ի մամուլի ասուլիսին այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այդ ուշադրությունը շատ ակտիվ է։ Մենք ողջունում ենք դա։ Մենք պարզապես […] ...

Նարեկ Մկրտչյանն այցելել է «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն

18:38 16.07.2025

Նարեկ Մկրտչյանն այցելել է «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների և տարեցների խնամքի յոթ հաստատություններ այսուհետ կսպասարկվեն նոր տրանսպորտային միջոցներով, որոնք հարմարեցված են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Տրանսպորտային միջոցների հանձնման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնիի հետ […] ...

44-ամյա գյումրեցու տան բակում կանեփի բույսեր են հայտնաբերվել

18:30 16.07.2025

44-ամյա գյումրեցու տան բակում կանեփի բույսեր են հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի բնակիչ 44-ամյա տղամարդը Ղուկասյան փողոցում գտնվող իր տան բակում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված տան բակում հայտնաբերվել է կանեփի 143 ցողուն։ Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին

18:20 16.07.2025

Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին

Երևանի քաղաքապետն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին: Անդրադառնալով համատեղ ծրագրերին՝ Տիգրան Ավինյանը կարևորել է Երևանի քաղաքապետարանի ծրագրային համագործակցությունը ՄԱԿ-ի թիմի և ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների հետ, ինչպիսին է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ): 2026 թվականին Երևանը կհյուրընկալի COP 17-ը (ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողով), քաղաքապետ Ավինյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն […] ...

BACK_TO_TOP