11:07 08.08.2023
Ամռանը որոշ մարդիկ ունենում են հազվագյուտ կողմնակի ազդեցություն դեղամիջոցներից՝ արևի նկատմամբ «ալերգիա». Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նախազգուշացրել է բարձրակարգ ընդհանուր բժիշկ և թունաբան Ալեքսեյ Վոդովոզովը։
Նա խորհուրդներ է տվել, թե ինչպես խուսափել դրանից։ Ամռան ամիսներին ուլտրամանուշակագույն ճառագայթումը դառնում է ավելի ինտենսիվ, բայց դա միշտ չէ, որ բացատրում է որոշ մարդկանց արտասովոր արձագանքը արևի լույսին, ասել է Վոդովոզովը։
«Օրինակ՝ այրվածքներ, մինչև անգամ բշտիկներ կամ քոր առաջացնող ցան է հայտնվում ամբողջ մարմնի վրա. այն շատ նման է ալերգիային, որը նախկինում չի դրսևորվել»,- ասել է նա։
Այս ախտանիշների ի հայտ գալը հաճախ ուղեկցվում է ինչ-որ դեղամիջոցի ընդունմամբ, շարունակել է բժիշկը։ Շատ սովորական դեղամիջոցներ ունեն, ֆոտոզգայուն ազդեցություն:
«Օրինակ, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը, նույնիսկ իբուպրոֆենը, երբեմն կարող են արձագանք առաջացնել արևի նկատմամբ: Բերանի հակաբեղմնավորիչները կարող են նաև ֆոտոալերգիա առաջացնել: Տետրացիկլինային հակաբիոտիկները, ստատինները, փաստորեն, կան բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք կարող են գործել այս կերպ», – զգուշացրել է բժիշկը։
Նրա խոսքով՝ արևի նկատմամբ «ալերգիան» ազդում է տասնյակ միլիոնավոր մարդկանց վրա՝ աշխարհի բնակչության մոտ 1%-ի վրա։
Եթե պատրաստվում եք հանգստանալ կամ աշխատել արևի տակ, ապա պետք է ուշադիր կարդալ ձեր ընդունած դեղերի հրահանգները՝ խորհուրդ է տալիս Վոդովոզովը։ Նույնը պետք է անել ցանկացած նոր դեղամիջոց ընդունելուց առաջ՝ ընդգծել է բժիշկը։
«Դեն մի՛ նետեք հրահանգները, նախ կարդացե՛ք կողմնակի էֆեկտների, անհամատեղելիությունների և մնացած ամեն ինչի մասին բաժինը, փնտրե՛ք լուսազգայունության մասին տող», – ասել է Վոդովոզովը:
Մարդիկ, որոնք ընդունում են ֆոտոզգայուն ազդեցություն ունեցող դեղամիջոցներ, ամռան ամիսներին պետք է հատուկ նախազգուշական միջոցներ ձեռնարկեն, հավելել է նա:
«Փորձե՛ք քայլել ստվերում, օգտագործե՛ք գլխարկ և արևային ակնոց, քանի որ աչքերը նույնպես կարող են այրվել: Օգտագործե՛ք արևապաշտպան SPF-ով՝ առնվազն 30 և ցանկալի է՝ 50: Եվ դուք պետք է պաշտպանվեք ակտիվ արևից 11-ից 16 ժամվա ընթացքում», – խորհուրդ է տվել Ալեքսեյ Վոդովոզովը Sputnik ռադիոյին տված հարցազրույցում։
21:25 13.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Սյունիքի մարզերումՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Սյունիքի մարզերում: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիսի 15-16-ին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 15-ին ժամը 11։00-16։00 Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում (ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նոր Հաճն, Տոռոզյան 7, համայնքապետարանի հարևանությամբ), ժամը 13։00-15։00 Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում (Սյունիքի մարզ, Կոռնիձոր գյուղ, 4-րդ փողոց, 19 շենք, համայնքապետարանի հարևանությամբ), […] ...
21:15 13.05.2025
Ծաղկունքի կամրջի հարևանությամբ բախվել են «Toyota Camry»-ն, «Nissan Teana»-ն և «Լադա»-ն, ինչի հետևանքով «Toyota Camry»-ն, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտումՄայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Ծաղկունքի կամրջի հարևանությամբ, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Կարեն Հ․-ի վարած «Nissan Teana», Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Սահրադ Վ․-ի վարած «Լադա» և Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Հրանտ Հ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը, գլխիվայր շրջվելով, հայտնվել […] ...
21:00 13.05.2025
«Բարսելոնան» մոտ է բրազիլացի Ռաֆինյայի հետ նոր պայմանագիր ստորագրելունԿատալոնական «Բարսելոնան» մոտ է բրազիլացի Ռաֆինյայի հետ նոր պայմանագիր ստորագրելուն, հաղորդում է Mundo Deportivo-ն: Բրազիլիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը: Դեռ հստակեցված չեն Ռաֆինյայի հրաժարագինն ու նոր աշխատավարձի չափը: Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան մասնակցել է 54 հանդիպման, խփել 34 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում: ...
20:50 13.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Խորենացի փ. 25, 25ա, 27, 27ա շենքեր, Խորենացի փ. 7, 9 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դեղատան փ. 15 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լեոյի փ. 20-101 առանձնատներ, Կոնդ […] ...
20:40 13.05.2025
Հարմարավետ պայմաններ զինծառայողների համար՝ «Լեռնային Հայաստանում»․ ՊՆՀարմարավետ պայմաններ զինծառայողների համար՝ «Լեռնային Հայաստանում»։ Մանրամասները՝ ՊՆ-ի ներկայացրած տեսանյութում։ ...
20:35 13.05.2025
«Ալ Նասրը» 9-0 հաշվով հաղթանակ է տարել առանց ՌոնալդուիՍաուդյան Արաբիայի Պրո լիգայի 31-րդ տուրում «Ալ Նասրը» մրցակցի դաշտում 9-0 հաշվով հաղթել է «Ալ Ախդուդին»։ Պոկեր է գրանցել սենեգալցի Սադիո Մանեն, իսկ թիմի նորեկ Ջոն Դուրանը դուբլ է ձևակերպել։ «Ալ Նասրից» հանդիպումը բաց է թողել «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ «Ալ Նասրը» տարել է իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Ակումբը նախորդ ռեկորդը […] ...