22:53 07.08.2023
Վերականգնողական բժիշկ Վլադիմիր Բոնդարենկոն ասել է, որ չկանոնակարգված առօրյան զրկում է էներգիայից։ Նա պատմել է այն մասին, թե ինչպես միշտ լինել կենսուրախ և եռանդուն։
«Ամենից հաճախ էներգիայի անկումը հետևում է կյանքի ռիթմի խախտմանը»,- ասում է բժիշկը։
«Մարմինը պարզապես չգիտի, թե ինչի պետք է պատրաստվի հաջորդ րոպեին և անընդհատ լարվածության մեջ է, որպեսզի ակնթարթորեն արձագանքի փոփոխվող պայմաններին»,-ասել է նա:
Բոնդարենկոյի խոսքով՝ էներգետիկ նյութափոխանակության խախտման հիմնական պատճառը անկանոն առօրյան է։ Ուստի էներգիան պահպանելու համար առաջին հերթին անհրաժեշտ է այն կարգավորել։ Արթնանալն ու քնելը, լվացվելը, ուտելը, սպորտով զբաղվելը պետք է լինեն միշտ նույն ժամերին։
Էներգիան պահպանելու համար հարկավոր է ճիշտ սնվել և շատ ջուր խմել։ Ճաշացանկը պետք է պարունակի բավարար քանակությամբ վիտամիններ, միկրոէլեմենտներ, սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր: Ջրի պակասը բացասաբար է անդրադառնում նյութափոխանակության բոլոր գործընթացների վրա։
Շարժման բացակայությունը էներգիայի կորստի ևս մեկ պատճառ է, ասում է Բոնդարենկոն։ Հետեւաբար, արժե առավելագույն ուշադրություն դարձնել մարմնամարզությանը:
Քրոնիկ սթրեսն ու քնի պակասը էներգիայի պակասի հավատարիմ ուղեկիցներն են, վստահեցնում է Lenta.ru-ի զրուցակիցը։ Ըստ նրա՝ պետք է չկենտրոնանալ սթրեսի վրա, պետք է շեղվել, ինչպես նաեւ գիշերը լավ ու բավարար հանգստանալ։
21:36 13.05.2025
Սեսկ Ֆաբրեգասը մնալու է «Կոմոյում»«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը մնալու է ակումբում, գրում է Sky Sport-ը: Իտալական ակումբի ղեկավարությունը կարողացել է համոզել իսպանացուն: Ֆաբրեգասի աշխատավարձը բարձրացվելու է, ինչպես նաև նա ազդեցություն է ունենալու ակումբի տրանսֆերների վրա: Ֆաբրեգասի գլխավորությամբ «Կոմոն» Ա սերիայում առաջին մրցաշրջանն է անցկացնում: Առաջնության ավարտից 2 տուր առաջ թիմը 10-րդ տեղում է: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, […] ...
21:25 13.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Սյունիքի մարզերումՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Սյունիքի մարզերում: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիսի 15-16-ին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 15-ին ժամը 11։00-16։00 Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում (ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նոր Հաճն, Տոռոզյան 7, համայնքապետարանի հարևանությամբ), ժամը 13։00-15։00 Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում (Սյունիքի մարզ, Կոռնիձոր գյուղ, 4-րդ փողոց, 19 շենք, համայնքապետարանի հարևանությամբ), […] ...
21:15 13.05.2025
Ծաղկունքի կամրջի հարևանությամբ բախվել են «Toyota Camry»-ն, «Nissan Teana»-ն և «Լադա»-ն, ինչի հետևանքով «Toyota Camry»-ն, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտումՄայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Ծաղկունքի կամրջի հարևանությամբ, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Կարեն Հ․-ի վարած «Nissan Teana», Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Սահրադ Վ․-ի վարած «Լադա» և Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Հրանտ Հ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը, գլխիվայր շրջվելով, հայտնվել […] ...
21:00 13.05.2025
«Բարսելոնան» մոտ է բրազիլացի Ռաֆինյայի հետ նոր պայմանագիր ստորագրելունԿատալոնական «Բարսելոնան» մոտ է բրազիլացի Ռաֆինյայի հետ նոր պայմանագիր ստորագրելուն, հաղորդում է Mundo Deportivo-ն: Բրազիլիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը: Դեռ հստակեցված չեն Ռաֆինյայի հրաժարագինն ու նոր աշխատավարձի չափը: Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան մասնակցել է 54 հանդիպման, խփել 34 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում: ...
20:50 13.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Խորենացի փ. 25, 25ա, 27, 27ա շենքեր, Խորենացի փ. 7, 9 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դեղատան փ. 15 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լեոյի փ. 20-101 առանձնատներ, Կոնդ […] ...
20:40 13.05.2025
Հարմարավետ պայմաններ զինծառայողների համար՝ «Լեռնային Հայաստանում»․ ՊՆՀարմարավետ պայմաններ զինծառայողների համար՝ «Լեռնային Հայաստանում»։ Մանրամասները՝ ՊՆ-ի ներկայացրած տեսանյութում։ ...