14:27 16.03.2018
Առաջինն, ինչ աչքի ընկավ երեկվա «Արսենալ»-«Միլան» խաղում, մարզադաշտ եկած հանդիսատեսների անհամեմատ մեծ թիվն էր, ի տարբերություն նախորդ հանդիպումների: Խաղից առաջ Արսեն Վենգերը հատուկ էր անդրարադարձել այդ խնդրին, նշելով որ ամենակարևորը հիասթափված երկրպագույին կրկին մարզադաշտ վերադարձնելն է: Եվ մեծ հաշվով դա հաջողվեց: «Արսենալ»-ը վերջին երեք խաղերում տարել հաղթանակներ է տարել, խփել 8 գնդակ, բաց թողել միայն մեկը: «Միլան»-ի հետ պատասխան հանդիպումից առաջ, մրցակցի դաշտում խփած երկու գնդակի առավելությամբ «Արսենալ»-ը իհարկե ֆավորիտ էր: Բայց ֆավորիտ լինելու գործոնը մեծացնում է պատասխանատվությունը և ինչ-որ իմաստով վերածվում է նաև ճնշող գործոնի, առավել ևս երբ մրցակիցը կարգով ցածր չէ ու կորցնելու ոչինչ չունի: Հենց այս տրամաբանությամբ էլ «Միլան»-ը մոտեցել էր պատասխան հանդիպմանը: Ու չնայած «Արսենալ»-ի տարածքային առավելությանը, խաղի սկիզբը լոնդոնցիների համար այնքան էլ լավ չդասավորվեց: Նախ թիմի ավագ Կոսյելնին վնասվածք ստացավ և չկարողցավ շարունակել խաղը: Իսկ քիչ անց Հաքան Չալխանօղլուի հեռահար հարվածով արձանագրվեց դարպասի գրավում: Շատերը երևի միանգամից «Էստերսունդ»-ի հետ լոնդոնյան հանդիպումը հիշեցին: Բարեբախտաբար անգլիական ակումբը այս անգամ շատ շուտ դուրս եկավ ստեղծված իրավիճակից՝ արդարացի նշանակված 11 մետրանոց՞ի, մրցավարական սխալ՞ի, թ՞ե Ուելբեքի սիմուլյացիայի շնորհիվ՝ «Արսենալ»-ի ու երկրպագուների համար դա այլևս կարևոր չէր: Խաղից հետո Չալխանօղլուն հեգնանքով ասաց, թե մրցավար Էրիկսենը հանդիպման ամենալավ խաղացողն էր, և կարողացավ ծնկի բերել «Միլան»-ին: Եթե պարտվող թիմի համար սա արդարացման փորձ է, ապա «Արսենալ»-ի համար չափազանցություն է: Անկախ 11 մետրանոցի արդարացի կամ ոչ արդարացի լինելուց «Արսենալ»-ը օբյեկտիվորեն ուժեղ էր այս խաղում, իսկ իտալական թիմը ծնկի էր եկել շատ ավելի շուտ, դեռ Միլանում ու այդ մասին չխուսափեց խոստովանել նաև «Միլան»-ի գլխավոր մարզիչը:
«Եկեք անկեղծ լինենք և ընդունենք, որ քառորդ եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները կորցրել էինք դեռ մեկ շաբաթ առաջ «Սան Սիրո» մարզադաշտում: Ամեն դեպքում «Արսենալ»-ի հետ երկու հանդիպումներն ապացուցեցին, որ մենք կարող ենք լուրջ խնդիրներ ստեղծել հզոր թիմերի համար և ես շնորհակալություն եմ հայտնում խաղացողներին: Ես հպարտանում եմ իմ ֆուտբոլիստներով: Իսկ մրցավարների մասին չեմ ցանկանում խոսել: Նրանք կարող են սխալվել այնպես, ինչպես խաղացողները»,- խաղից հետո ասուլիսում նշել է Ջեննարո Գատտուզոն:
Ավելի շատ հպարտանալու առիթ ուներ, իհարկե, Վենգերը: «Արսենալ»-ի վերջին շրջանի յուրաքանչյուր հանդիպումը լավ կամ վատ իմաստով ուղղակիորեն ազդում է Վենգերի ու նրա վարկանիշի վրա, ու երբեմն նույնիսկ այնպես, որ քննադատները պատրաստ են մոռանալ նրա համաշխարհային ճանաչումը ու «Արսենալ»-ի 22 տարիների փառահեղ հաղթանակները: Թերևս նաև դրա պատճառով Վենգերը իր վերջին հարզցազրույցներում միշտ զգուշավոր է ու համեմատություններ է անում նախորդ՝ այսպես ասած սև շրջանի հետ:
«Ընդհանուր առմամբ մենք հիմա շատ ավելի լավ ենք խաղում: Այս հաղթանակը շատ կարևոր էր մեզ համար, որպեսզի շարունակվի հաղթական շարքը: Եթե շարունակենք նույն ոգով խաղալ և այսպիսի արդյունքներ գրանցել, վստահ եմ, որ երկրպագուները կաջակցեն մեզ»,- ասել է Արսեն Վենգերը:
Մի շատ անկեղծ խոստովանություն էլ է արել Վենգերը: Նշել է, թե չէր ցանկանա, որ հաջորդ փուլում «Արսենալ»-ին բաժին հասնի Մադրիդի «Ատլետիկոն», որը երկու խաղում Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի դարպասը ուղարկել էր 8 գնդակ, սեփականն ընդունելով միայն մեկը: Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին, ապա այս անգամ ևս նա ցուցադրեց արդյունավետ խաղ: Գոլեր ու գոլային փոխանցումներ չեղան, սակայն երկրպագուները գնահատում են ֆուտբոլիստի ամբողջ աշխատանքը: «Միլան»-ի հետ պատասխան հանդիպումից հետո համացանցում այսպիսի արձագանքներն են հնչել Մխիթարյանի հասցեին:
1.«Մխիթարյանը իսկապես մեծ ծավալի աշխատանք է կատարում: Չէի սպասում, որ նա այդքան աշխատասեր կարող էր լինել: Նա ամենաշատն է զարմացնում իր տրանսֆերից հետո»:
2.«Սկսում եմ զգալ, որ մենք «կողոպտել» ենք «Մանչեսթեր Յունայթեդին»՝ Սանչեսին-Մխիթարյանի հետ փոխանակելու արդյունքում: Հայ ֆուտբոլիստը կատարյալ խաղացող է «զինագործների» համար»:
3.«Հիշո՞ւմ եք, ինչպես էինք բոլորս պնդում, որ Միկին չի կարող փոխարինել Սանչեսին: Բայց նա հիմա դա է անում և հրաշալի է անում: Բացի դրանից նա շատ լավ է համագործակցում Օզիլի հետ: Նրա պաշտպանողական գործողությունները նույնպես տպավորիչ են»:
15:43 21.08.2025
Մյանմայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել15:43 21.08.2025
Մյանմայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայի հարավում՝ Յանգոն քաղաքի մոտակայքում, հայտնում է Թաիլանդի օդերևութաբանական ծառայությունը: Գերատեսչության տվյալներով՝ օջախը գտնվել է Անդամանյան ծովում` 10 կմ խորության վրա։ Ավելի թույլ ցնցումներ են գրանցվել Նայպիդո քաղաքի տարածքում։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ ...
15:35 21.08.2025
Սկսվել է Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքըՍկսվել է Մունդիալի որակավորման փուլի Հայաստան – Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Այսօրվանից տոմսերը հասանելի են լինելու tickets.ffa.am կայքում։ Ֆեդերացիան ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ինչպես այս, այնպես էլ հավաքականի հաջորդ խաղերում տոմսերի վաճառքը միայն առցանց է լինելու, ֆիզիկական վաճառք չի նախատեսվում։ Հայաստան – Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի […] ...
15:28 21.08.2025
Մալաթիայի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգ ու ռազմամթերքՀամայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի քաղաքացի օգոստոսի 19-ին զանգահարել է 911 և հայտնել, որ Դալմայի այգիներում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են պահեստատուփով ինքնաձիգ և տարբեր տրամաչափի 138 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ ...
15:22 21.08.2025
Լավրովը նշել է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմաններըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ միայն այն դեպքում, եթե բոլոր հարցերը, որոնք պահանջում են քննարկում ամենաբարձր մակարդակով, լավ մշակվեն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ պատրաստ է հանդիպել, այդ թվում՝ պարոն Զելենսկու հետ ՝ այն հասկացողությամբ, որ բոլոր հարցերը, որոնք պահանջում են […] ...
15:15 21.08.2025
Գեղարքունիքի մարզում նորոգման, կառուցման և վերակառուցման ընթացքի մեջ է 38 դպրոց. օգոստոսյան խորհրդակցություն Գավառում2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հերթական օգոստոսյան խորհրդակցությունն անցկացվել է Գավառում՝ Գեղարքունիքի մարզի հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության […] ...
15:07 21.08.2025
Արթուր Ալեքսանյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը․ ՀԸՖ-ն հերքում է UWW-ի տեղեկատվությունըՕլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի սեպտեմբերի 13-21-ը կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: «Հարգելի հայրենակիցներ և ըմբշամարտի սիրահարներ, Եվս մեկ անգամ հորդորում ենք հետևել միայն Հայաստանի ըմբշամարտի պաշտոնական էջին: Այն, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է ԱԱ-ին մասնակցող նախնական կազմերը, դա չի նշանակում, որ դրանք վերջնական են: Ինչպես նաև, հարկ ենք […] ...