07:20 29.08.2018
Անցյալ շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այցելեց Վրաստան, Հայաստան և Ադրբեջան: Ըստ լրատվամիջոցների հաղորդումների՝ նրա այցը Հայաստան և հանդիպումները ղեկավարության հետ շատ կառուցողական էին: Այս մասին գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:
Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ․
«Անցյալ շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այցելեց Վրաստան, Հայաստան և Ադրբեջան: Ըստ լրատվամիջոցների հաղորդումների՝ նրա այցը Հայաստան և հանդիպումները նրա ղեկավարության հետ շատ կառուցողական էին: Ակնկալվում է ընդլայնել հայ-գերմանական քաղաքական, մշակութային և առևտրային հարաբերությունները: Մերկելի այցը խիստ անհրաժեշտ խթան էր Հայաստանի նոր ժողովրդավարական կառավարության համար:
Զգայուն հարցերից մեկը, որին ուշադիր հետևում էին ինչպես հայերը, այնպես էլ միջազգային հանրությունը՝ կանցլեր Մերկելի մեկնաբանություններն էին Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Գերմանիայի խորհրդարանը (Բունդեսթագ) 2016 թ. գրեթե միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և հայտարարեց, որ «Գերմանական կայսրությունը մասնակի մեղսակցություն ունի այդ իրադարձություններում»:
Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից անմիջապես հետո Թուրքիան հետ կանչեց իր դեսպանին Բեռլինից և սպառնաց խզել կապերը Գերմանիայի հետ: Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները շարունակում են մնալ լարված տարբեր պատճառներով, սակայն սպասվում է, որ դրանք կբարելավվեն սեպտեմբերի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Գերմանիա կատարելիք առաջիկա այցից հետո:
Երևանում Մերկելն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց 1.5 միլիոն հայ զոհերի հիշատակին և ծառ տնկեց հուշահամալիրի տարածքում գտնվող ծառուղում: Սակայն, Մերկելը Երևանում խուսափեց օգտագործել ցեղասպանություն եզրը՝ Թուրքիայի զանգվածային սպանությունները որակելով որպես «հրեշավոր ոճրագործություն հայ ժողովրդի դեմ», որը «չի կարելի և չպետք է մոռացվի»: Նա նաև հայտարարեց, որ այցելել է Ցեղասպանության հուշահամալիր «Բունդեսթագի 2016 բանաձևի ոգուն համահունչ»: Նա պարզաբանեց, որ կիրառված լեզուն «քաղաքական գնահատական էր, այլ ոչ թե իրավական»:
Չնայած Հայաստանի նկատմամբ Մերկելի բարյացակամությանը և նրա շատ դրական հայտարարություններին` հուսով եմ, որ Հայաստանի ղեկավարները նրան հիշեցրին, որ 1.5 միլիոն հայերի ծրագրված ոչնչացումը նկարագրելու համար իսկական եզրը «ցեղասպանությունն» է, այլ ոչ թե պարզապես «հրեշավոր ոճրագործությունը»:
Հայաստանի ղեկավարները կարող էին Գերմանիայի կանցլերին տեղեկացնել գերմանական «Դոյչե վելե»-ի (Deutsche Welle) լրագրող Բեն Նայթի վերջին հաղորդման մասին՝ Գերմանիայի Ռեյխի կողմից օսմանյան թուրքական զորքերին տրամադրված զենքի վերաբերյալ՝ Հայոց ցեղասպանության իրականացման համար:
Համաձայն «Դոյչե վելե»-ի՝ ««Մաուզեր»-ը, որը Գերմանիայի հրաձգային զենքերի հիմնական արտադրողն էր երկու համաշխարհային պատերազմներում, միլիոնավոր հրացաններ և ատրճանակներ է մատակարարել Օսմանյան կայսրությանը, որոնք օգտագործվել են Ցեղասպանության ժամանակ՝ գերմանացի սպաների ակտիվ աջակցությամբ: Բացի այդ, մեջբերելով Global Net-ի «Դադարեցրեք զենքի առևտուրը» հոդվածից, «Դոյչե վելե»-ն հայտարարել է, որ «թուրքական բանակը նաև հագեցած էր Էսսենում գտնվող «Կրուպ» (Krupp) ընկերության արտադրած հարյուրավոր թնդանոթներով, որոնք Թուրքիան օգտագործել է Մուսա լեռան դիմադրության հայ մարտիկների դեմ 1915 թվականին»:
Global Net-ի հոդվածի հեղինակ Վոլֆգանգ Լենդգրեբերը գրել է, որ ««Մաուզերը» իրոք հրացանի մենաշնորհ ուներ Օսմանյան կայսրության համար»:
«Դոյչե վելե»-ն բացահայտել է, որ «հոդվածում առաջին գերմանական զեկույցներից շատերը վերցված են մայոր կոմս Էբերհարդ Վոլֆսկեհլի նամակներից, որը 1915 թ. հոկտեմբերին գտնվում էր հարավարևելյան թուրքական Ուրֆա քաղաքում: Ուրֆան զգալի թվով հայերի բնօրրանն էր, որոնք բարիկադներ էին ստեղծել իրենց տներում ընդդեմ թուրքական հետևակի: Վոլֆսկեհլը ծառայում էր որպես Օսմանյան կայսրության 4-րդ բանակի հրամանատարի տեղակալ Ֆախրի փաշայի շտաբի պետ և կոչված էր այն ամրապնդելու համար»:
Մայոր Վոլֆսկեհլն իր կնոջը գրած նամակում անամոթաբար պարծեցել է գերմանական զորքերի կողմից Ուրֆայում հայերի սպանություններով. «Նրանք [հայերը] զբաղեցրել էին եկեղեցուց հարավ գտնվող բազմաթիվ տներ: Երբ մեր հրետանին հարվածեց տներին, ներսում գտնվող շատ մարդիկ և մյուսները փորձեցին պատսպարվել եկեղեցում: Սակայն… նրանք ստիպված էին եկեղեցին շրջանցել եկեղեցու բակով: Մեր հետևակը բակի ձախ կողմից արդեն հասել էր տներին և սպանեց եկեղեցու բակով փախչող մարդկանց: Ընդհանուր առմամբ, հետևակը, որն օգտագործեցի հիմնական հարձակման ժամանակ… լավագույնս արդարացրեց իրեն»:
Լենդգրեբերը նաև տեղեկացրել է, որ «մինչ գերմանական ընկերությունները զենք էին մատակարարում, իսկ գերմանացի զինվորները՝ փորձագիտական խորհրդատվություն, թե ինչպես օգտագործել դրանք, գերմանացի սպաները նաև գաղափարական հիմքեր էին դնում» Հայոց ցեղասպանության համար:
Գերմանական ռազմածովային կցորդ, գերմանա-թուրքական սպայական կորպուսի անդամ և Օսմանյան կայսրության ռազմական նախարար Էնվեր փաշայի մտերիմ Հանս Հյումենը գրել է. «Հայերը, ռուսների հետ ունեցած իրենց դավադրության պատճառով, պետք է քիչ թե շատ ոչնչացվեն: Դա դժվար է, բայց օգտակար»:
Բացի այդ, Լենդգրեբերը իր զեկույցում գրել է «պրուսական գեներալ-մայոր Կոլմար Ֆրիհեր վոն դեր Գոլցի մասին, որը 1883-ին օսմանյան պալատի համար կարևոր ռազմական խորհրդական էր դարձել և ինքն իրեն որպես լոբբիստ էր տեսնում գերմանական ռազմական արդյունաբերության համար և աջակցում էր թե՛ «Մաուզեր», թե՛ «Կրուպ» ընկերություններին՝ թուրքական գնումներն ապահովելու իրենց ջանքերում: (Մի անգամ նա պարծեցել է իր օրագրում. «Կարող եմ պնդել, որ առանց ինձ, [թուրքական] բանակի վերազինումը գերմանական մոդելներով տեղի չէր ունենա»): Գոլցը «օգնեց համոզել սուլթանին՝ փորձել և մեկընդմիշտ վերջ դնել հայկական հարցին…»:
Վերոնշյալ մեջբերումները հաստատում են Բունդեսթագի 2016 թ. բանաձևով ընդունումը, որ Գերմանիան մեղսակից է Հայոց ցեղասպանությանը և 2015 թ. Գերմանիայի նախագահ Յոհակիմ Գաուկի կողմից Գերմանիայի «համատեղ պատասխանատվության» ճանաչումը Հայոց ցեղասպանության համար: Գերմանիայի կանցլեր Մերկելը, շատ լավ տեղեկացված լինելով այս փաստերի մասին, պետք է Հայոց ցեղասպանությունը անվաներ իր իսկական անունով՝ Ցեղասպանություն…»:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
10:00 23.05.2025
Իսրայելը հայտնել է Եմենից հրթիռի արձակման մասին09:55 23.05.2025
Զուգընկերոջ սպանության մեջ մեղադրվող անձը կալանավորվել է09:55 23.05.2025
Զուգընկերոջ սպանության մեջ մեղադրվող անձը կալանավորվել էՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի փետրվարի 12-ին Սևան համայնքի բնակավայրերից մեկում զուգընկերը վիճաբանության ընթացքում ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ն․Ն․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ, որից հետո Ն․Ն․-ն տարայով լի ծծմբաթթուն […] ...
09:50 23.05.2025
ԵՄ խորհուրդը մայիսի 27-ին կքննարկի Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունըԵՄ խորհուրդը մայիսի 27-ին լսումներ կանցկացնի Հունգարիային Եվրոպական Միության մասին պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն համայնքում քվեարկության իրավունքից զրկելու հարցի վերաբերյալ։ «Նախարարները կանցկացնեն Հունգարիայի վերաբերյալ ութերորդ լսումը՝ համաձայն Եվրոպական խորհրդարանի կողմից նախաձեռնված 7-րդ հոդվածի ընթացակարգի»,-նշվում է ծրագրում։ Եվրոպական Միության մասին պայմանագրի 7-րդ հոդվածը նախատեսում է Համայնքի պետությունների որոշակի իրավունքներ, այդ թվում՝ երկրի ներկայացուցչի քվեարկության իրավունքը ԵՄ […] ...
09:46 23.05.2025
Անահիտ Մանասյանը առցանց ձևաչափով մասնակցել է միջազգային համաժողովիՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 22-ին առցանց ձևաչափով մասնակցել է «Հաշվետվողականությունը գործողության մեջ. հաստատությունների արձագանքները օմբուդսմանի և համընդհանուր պարբերական դիտարկման (UPR) առաջարկներին՝ մարդու իրավունքների պաշտպանության խթանման ուղղությամբ» խորագրով միջազգային համաժողովին։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Համաժողովը կազմակերպվել էր Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության օմբուդսմանի գրասենյակի կողմից՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) և ՄԱԿ-ի […] ...
09:40 23.05.2025
Լուկա Մոդրիչը առաջիկա օրերին կարող է հայտարարել «Ռեալից» հեռանալու մասինԼուկա Մոդրիչը, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա «Ռեալից»։ Այս մասին հայտնում է COPE-ը: 39-ամյա ֆուտբոլիստը և իսպանական ակումբը համաձայնության չեն հասել նոր պայմանագրհարցում: Չի բացառվում, որ «Ռեալի» լեգենդը պաշտոնական հայտարարություն անի արդեն առաջիկա օրերին: Մոդրիչը «Ռեալի» կազմում է Մոդրիչը 2012 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում նա «Ռեալի» կազմում անցկացրել է 55 հանդիպում, դարձել է 4 գոլի և 9 […] ...
09:37 23.05.2025
Դուք հենց այն սերունդն եք, որի աչքերում ես տեսնում եմ ինքնիշխան, անվտանգ ու բարեկեցիկ Հայաստանի ապագան ու տեսլականը. Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին դասի կապակցությամբ․ «Սիրելի՛ շրջանավարտներ, Այսօր ձեր կյանքի կարևորագույն պահերից մեկն է։ Վերջին դասը միայն դպրոցական կրթության ավարտ չէ, այլ մի նորի սկիզբ՝ լի հնարավորություններով, մարտահրավերներով և մեծ երազանքներով։ Դուք հենց այն սերունդն եք, որի աչքերում ես տեսնում եմ ինքնիշխան, անվտանգ ու բարեկեցիկ Հայաստանի ապագան ու […] ...
09:35 23.05.2025
Ավստրալիայի հեռահաղորդակցության վերահսկող մարմինը Starlink-ին մեղադրել է երկրի կանոնները խախտելու մեջԱվստրալիայի հաղորդակցության և լրատվամիջոցների վարչությունը (ACMA) մեղադրել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի Starlink ընկերությանը ազգային օրենքները խախտելու մեջ։ Համապատասխան հայտարարությունը կարգավորող մարմինը հրապարակել է ուրբաթ օրը։ «Starlink-ին պաշտոնական նախազգուշացում է տրվել՝ բողոքների մասին ազգային հեռահաղորդակցության արդյունաբերության կանոնները խախտելու համար։ Կարգավորող մարմնի հետաքննությունը պարզել է, որ Starlink-ը 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի հուլիսը չորս անգամ […] ...