14:20 30.08.2023
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ։
«13 տարի առաջ՝ 2010 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան թիվ 65/209 բանաձևով սահմանեց բռնի անհետացումների զոհերի օրը՝ մտահոգություն հայտնելով «աշխարհի տարբեր հատվածներում բռնի կամ հարկադիր անհետացումների աճով, ներառյալ ձերբակալությունները, կալանավորումներն ու մարդկանց առևանգումները»:
Կարևորելով պայքարը բռնի անհետացումների դեմ, այդ թվում՝ այս հանցագործության կանխարգելումն ու անպատժելիության դեմ պայքարը, Հայաստանը ստորագրել և վավերացրել է «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիան:
Կոնվենցիան, ինչպես նաև մարդու իրավունքների ոլորտում միջազգային այլ հիմնարար փաստաթղթերը վերահաստատում են յուրաքանչյուր մարդու բռնությամբ անհետացման չենթարկվելու և տուժողների անհետաձգելի, արդար և համարժեք փոխհատուցում ստանալու իրավունքը:
Բռնի անհետացումների հարցն ամենածանր և երկարատև խնդիրներից է թե՛ հակամարտությունների ժամանակ և թե՛ դրանից հետո: Այդ ողջ ընթացքում անհետ կորածների ընտանիքները շարունակում են սպասել, փնտրել և հավատալ իրենց հարազատների վերադարձին:
Ցավալիորեն, այս խնդրից անմասն չի մնացել նաև հայ հասարակությունը։ 2020թ. ադրբեջանական ագրեսիայի արդյունքում դեռևս նախորդ դարի 90-ականների հարյուրավոր անհետ կորածների և բռնի անհետացումների դեպքերին ավելացան նաև նորերը, երբ անգամ փաստագրված և տեսագրված ապացույցների պարագայում հայ զինծառայողների ճակատագիրը պարզելու հարցում Ադրբեջանի իշխանություններն անգործություն են ցուցաբերում։
Մտահոգված լինելով 44-օրյա պատերազմի ընթացքում հարյուրավոր անհայտ կորածների ճակատագրով՝ Հայաստանն ուշադրություն է հրավիրում նաև այն դեպքերի վրա, երբ ներկայացվել են բռնի անհետացումներն ապացուցող բազմաթիվ տեսանյութեր և վկայություններ, սակայն Ադրբեջանի կողմից վերոհիշյալ անձանց ճակատագրի և գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն մինչ օրս չի հայտնվել:
Այս համատեքստում Հայաստանը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը միջազգային դատական ատյաններին խնդիրը ներկայացնելու համար, այդ թվում հաշվի առնելով այն հանգամանքը, որ բռնի անհետացումները որոշակի հանգամանքներում նաև միջազգային իրավունքով սահմանված մարդկության դեմ գործած հանցագործություն են:
Բռնի անհետացումների միջազգային օրվա խորհուրդներից մեկը բոլոր պետություններին հիշեցումն է այն մասին, որ պետք է հարգվի ընտանիքների իրավունքը՝ իմանալ ճշմարտությունն իրենց հարազատների ճակատագրի մասին:
Օգոստոսի 30-ն այն օրն է, երբ մենք ոչ միայն անդրադառնում ենք բռնի անհետացումների դեպքերին, այլ վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ հաղթահարելու բոլոր խոչընդոտները՝ անհայտ կորածների ճակատագիրը պարզելու համար»,-նշված է հայտարարության տեքստում:
10:30 06.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է10:30 06.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:23 06.06.2025
Պորտուգալիայի հավաքականը Ռոնալդուի գոլի շնորհիվ դուրս է եկել Ազգերի լիգայի եզրափակիչԱզգերի լիգայի առաջին կիսաեզրափակչում Պորտուգալիայի հավաքականը 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել Գերմանիայի թիմի դեմ խաղում։ Գերմանացիներին 48-րդ րոպեին հաշվի մեջ առաջ է մղել Ֆլորիան Վիրցը: Հյուրերից 63-րդ րոպեին գեղեցիկ հարվածով պատասխանել է Ֆրանսիսկու Կոնսեյսաուն։ Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմի հաղթական գոլը 68-րդ րոպեին խփեցլ է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալիայի ազգային հավաքականը հունիսի […] ...
10:18 06.06.2025
Իրազեկվածությունը փրկում է կյանքեր․ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակԿարևորելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանվածությունը և աղետներին դիմակայունությունը՝ ՆԳՆ փրկարար ծառայությունը պարբերաբար իրականացնում է հանրային իրազեկման միջոցառումներ՝ ուղղված անվտանգության վարքականոնների ուսուցմանը և պատրաստվածության բարձրացմանը, հայտնում են ՆԳՆ-ից։ «Սեյսմավտանգ գոտում ապրող յուրաքանչյուր ոք պետք է տիրապետի երկրաշարժի ժամանակ գործելու վարքականոններին, ինչը հնարավորություն կտա կանխարգելել աղետալի երկրաշարժի հետևանքները և նվազագույնի հասցնել կորուստները։ Եթե գիտեք՝ ինչպե՞ս գործել երկրաշարժի […] ...
10:08 06.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ը քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։ ...
10:00 06.06.2025
Սիմոնե Ինձագին գլխավորեց «Ալ Հիլալը»Միլանի «Ինտերի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ստանձնել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբի ղեկը: 49-ամյա մասնագետը 2 տարվա պայմանագիր է ստորագրել և տարեկան կստանա 26 միլիոն եվրո: Ինձագին միլանյան ակումբը մարզում էր 2021թ. հուլիսից։ «Ինտերը» նրա գլխավորությամբ 217 խաղում 141 հաղթանակ է տարել, գրանցել 41 ոչ-ոքի, կրել 35 պարտություն, երեք անգամ դարձել Իտալիայի […] ...