09:16 05.09.2023
Արաուկա դեպարտամենտում ապստամբ ազգային-ազատագրական բանակի (ANL/ELN) և Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի (FARC) միջև բախումների հետևանքով զոհվել է ինը մարդ, ևս հինգը վիրավորվել է, ասել է Ուիլնթոնի շրջանի նահանգապետ Ռոդրիգես Բենավիդեսը։
«Ինը դիակ կուղարկվի Արաուկա քաղաքի դատաբժշկական փորձագետներին՝ նրանց նույնականացման համար: Այժմ տարածաշրջանում տեղակայվել է զանգվածային սպանությունների դատախազական խումբ», – ասել է Ռոդրիգեսը անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ:
Նահանգապետը հայտնել է, որ կրակոցների հետևանքով վիրավորվել է հինգ մարդ, այդ թվում՝ տեղացի դեռահասը։ Այս պահին իշխանությունները վերահսկողության տակ են վերցրել այն տարածքը, որտեղ տեղի են ունեցել բախումները։
Բախումները ELN-ի և FARC-ի զինյալների միջև Պուերտո Ռոնդոն և Թեյմ մունիցիպալիտետներում սկսվել են նախօրեին, որից հետո խաղաղության հանձնակատարի գրասենյակը հրապարակայնորեն կոչ է արել այդ խմբերին դադարեցնել բռնությունը։ Կոլումբիայի օմբուդսմենն իր հերթին ասել է, որ այդ բախումների պատճառով առնվազն 183 ընտանիք լքել է իրենց տները, ևս 280 ընտանիք ստիպված է եղել ապաստանել տեղի դպրոցների և այլ պետական հաստատությունների շենքերում։
Հակամարտության մեջ ներգրավված երկու խմբակցություններն էլ ներկայումս խաղաղ բանակցություններ են վարում կառավարության հետ։ Այնուամենայնիվ, նրանք վճռականորեն հայտարարում են «իրենց» տարածքներում պաշտպանական գործողությունների շարունակման մասին։
Կոլումբիան ավելի քան կես դար գտնվում է զինված հակամարտության մեջ՝ տարբեր ռազմականացված կազմակերպությունների մասնակցությամբ։ Այս ընթացքում զոհվել է ավելի քան 260 հազար մարդ, միլիոնավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները։
16:20 01.06.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում հարվածներ են հասցրել արմատական ռազմական տասնյակ օբյեկտներիԻսրայելի ռազմաօդային ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել Գազայի հատվածում գտնվող տասնյակ արմատական ռազմական թիրախների։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ահաբեկչական տասնյակ թիրախների, այդ թվում՝ ականապատված ռազմական օբյեկտների, ստորգետնյա թունելների, դիպուկահարների դիրքերի և հակատանկային հրթիռային կայանքների, որոնք սպառնալիք էին […] ...
16:00 01.06.2025
Al Jazeera. Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 30-իԻսրայելական բանակի կողմից Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքում մարդասիրական օգնության բաշխման կետի հրետակոծության հետևանքով զոհերի թիվը 15-ից հասել է 30-ի, մոտ 120 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Այս տարածքում մարդասիրական առաքելությունն իրականացրել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող կազմակերպություններից մեկը։ Հեռուստաալիքը հայտնում է, որ իսրայելական ուժերը կրակ են բացել անցակետի շուրջ […] ...
15:40 01.06.2025
Փոքրիկների «մեծ մտքերը». Արդարադատության նախարարությունը շնորհավորել է Հունիսի 1-ըՀՀ արդարադատության նախարարությունը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ տեսանյութով ներկայացրել է փոքրիկների «մեծ մտքերը»։ ...
15:20 01.06.2025
Արքայազն Հարրին ցանկանում է վերցնել մոր ազգանունը. Daily MailՄեծ Բրիտանիայի արքայազն Հարրին ցանկանում է փոխել իր Մաունթբաթեն-Վինձոր ազգանունը, որը կրում են թագավորական ընտանիքի անդամները, Սփենսերի՝ իր մոր՝ արքայադուստր Դիանայի ազգանվան անունով, հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ Հարրին իր ազգանունը փոխելու հնարավորությունը քննարկել է արքայադուստր Դիանայի եղբոր՝ Չարլզ Սփենսերի հետ՝ Մեծ Բրիտանիա կատարած ուղևորության ժամանակ։ «Սասեքսի դուքսը ակտիվորեն հետաքրքրվել […] ...
15:00 01.06.2025
Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերումՎթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 1-ին ժամը 13։50-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Ակունք, Կաթնաղբյուր, Արամուս, Կամարիս, Գեղաշեն, Կոտայք, Նոր Գյուղ, Մայակովսկի, Կապուտան, Հատիս, Զովաշեն բնակավայրերի, Աբովյան քաղաքի 10-րդ, 11-րդ փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարումը։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիայից»։ ...
14:40 01.06.2025
«Իմ հայրիկը գտնում է այն զինվորներին, որոնք չարություն են անում». ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել«Իմ հայրիկը գտնում է այն զինվորներին, որոնք չարություն են անում». ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...