Անահիտ Ֆարմանյանի դեմ հարուցված քրգործը քաղաքականացնելն անհիմն է. դատախազություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+26.09 oC

Անահիտ Ֆարմանյանի դեմ հարուցված քրգործը քաղաքականացնելն անհիմն է. դատախազություն

17:21 29.08.2018

Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանը երեկ՝ օգոստոսի 28-ին Ազգային Ժողովում անդրադառնալով Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում իր քրոջ՝ ԲՈՒՀ-ի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցմանը՝ հայտարարել է, թե «քրեադատավարական օրենքների կոպտագույն խախտումով անհիմն շինծու գործ է», որն առնչվում է իրեն՝ որպես պատգամավորի: Գրեթե նույնաբովանդակ հայտարարություն օգոստոսի 16-ին տարածել էր նաև Անահիտ Ֆարմանյանը: Պաշտպանները ևս իրենց հայտարարություններում ակնարկում են, թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ որոշումները անհիմն են, իսկ Անահիտ Ֆարմանյանը երբեք չի հրաժարվել համագործակցել վարույթն իրականացնող մարմնի հետ: Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը հայտարարություն է տարածել նշվածի վերաբերյալ.

Նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից տվյալ քրեական գործով Անահիտ Ֆարմանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի  1-ին կետով այն բանի համար, որ նա 2011թ. օգոստոսի 31-ից մինչև 2017թ. մայիսի 5-ը աշխատելով Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ ՊՈԱԿ-ում նախ որպես գիտության և արտաքին կապերի, այնուհետև որպես ուսումնագիտական և արտաքին կապերի գծով պրոռեկտոր՝ շրջանավարտներին հատկացվող դիպլոմները և դրանց միջուկները պատվիրելու և հատկացնելու աշխատանքները կատարելու պատրվակով, պաշտոնական դիրքն օգտագործելով, խարդախությամբ, խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու միասնական հանցավոր մտադրությամբ 2012-2016թթ. ուսումնական տարիների ընթացքում ընդհանուր թվով 3529 շրջանավարտներից յուրաքանչյուրից, ֆակուլտետների դեկանատների գործավարների միջոցով, ստացել է 5500 ՀՀ դրամ գումար, որը նշված տարիների համար ընդհանուր կազմել է 19.409.500 ՀՀ դրամ, և հափշտակել այն:

Որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը կայացվել է ապացույցների բավարար համակցությամբ՝ վկաների ցուցմունքներով, համապատասխան փաստաթղթերի զննությամբ և այլն: Մասնավորապես, նշված դրվագով հարցաքննվել են բազմաթիվ անձինք, այդ թվում նաև համալսարանի դեկանատների գործավարներ, այլ աշխատակիցներ, ինչպես նաև նշված տարիներին բուհն ավարտած և վերջինիս հետ ներկայումս որևէ առնչություն չունեցող բազում ուսանողներ, որոնք իրենց ցուցմունքներով հաստատել են յուրաքանչյուր ուսումնական տարում Անահիտ  Ֆարմանյանի ցուցումներով գումար հավաքագրելու և նրան հատկացնելու հանգամանքը:

Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է քրեադատավարական ընթացակարգերի խախտումներով, կամ՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու, հետախուզում հայտարարելու որոշումները հիմնավոր չեն, ապա ստիպված ենք պարոն Ֆարմանյանին հիշեցնել, իսկ հանրությանը՝ հետևություններ կատարելու համար տեղեկացնել, որ Անահիտ Ֆարմանյանին որպես կասկածյալ հարցաքննության հրավիրելու մասին հուլիսի 30-ին պատշաճ կարգով ուղարկվել է ծանուցագիր: Այդ պարտականությունը կատարած ոստիկանները, սակայն, արձանագրել են, որ դուռը փակ է, իսկ հարևանը հայտնել է, որ տեղյակ չէ նրա գտնվելու վայրի մասին:

Նույն օրը ոստիկանության աշխատակցի կողմից Անահիտ Ֆարմանյանի հեռախոսին զանգ է կատարվել, որը, սակայն, ոչ աշխատակցի  մեղքով, ընդհատվել է, ինչից հետո այլևս հնարավոր չի եղել նրա հետ կապ հաստատել: Փոխարենը նույն օրը վարույթն իրականացնող քննիչի և Անահիտ Ֆարմանյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում վերջինիս հայտնվել է, որ հուլիսի 31-ին՝ ժամը 16-ին, նրա պաշտպանյալի մասնակցությամբ՝ կասկածյալի դատավարական կարգավիճակով, Ախուրյանի քննչական բաժնում պլանավորվել են քննչական գործողություններ, և անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին: Սակայն հուլիսի 31-ին քննիչին է զանգահարել պաշտպանը և հայտնել, որ քննչական բաժին ներկայանալու ծանուցում ստանալուց հետո փորձել է կապ հաստատել Անահիտ Ֆարմանյանի հետ, բայց չի կարողացել: Իսկ երբ հաջողվել է, Անահիտ Ֆարմանյանը հայտնել է, որ գտնվում է Վրաստանում և կվերադառնա 2-3 շաբաթ անց:

Անհրաժեշտ է արձանագրել, որ ավելի ուշ ՍԷԿՏ համակարգի միջոցով ստացված տվյալների համաձայն՝ Անահիտ ֆարմանյանը Բավրա մաքսակետով ՀՀ սահմանը հատել է հուլիսի 30-ին, ժամը 21.56-ին, ինչը փաստում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից վերոնշյալ գործողություններն իրականացնելու ողջ ընթացքում նա գտնվել է ՀՀ տարածքում:

Օգոստոսի 2-ին կայացվել է Անահիտ Ֆարմանյանին ձերբակալելու որոշում, որը, սակայն, ոստիկանության Մուշի բաժնի աշխատակիցների կողմից ի կատար ածել չի հաջողվել՝ Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով:

Այսուհանդերձ, ոստիկանության աշխատակիցները կապ են հաստատել վերջինիս ազգականների հետ և, նշելով, որ նրա կողմից կամավոր ներկայանալը էական նշանակություն կունենա նրա նկատմամբ խափանման միջոցի ընտրության հարցում, հորդորել ներկայանալ, ինչը, սակայն, անտեսվել է: Արդեն օգոստոսի 7-ին, ապացույցների բավարար համակցությամբ, կայացվել է Անահիտ Ֆարմանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում, օրենքով սահմանված հիմքերի առկայությամբ նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում, որից հետո՝ օգոստոսի 8-ին, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Վերոնշյալ փաստերի և ժամանակագրության անգամ մակերեսային համադրումը ցանկացած մեկի համար ակնհայտ կդարձնի, որ բացարձակապես մտացածին և անհիմն են ինչպես Անահիտ Ֆարմանյանի կողմից վարույթ իրականացնող մարմնի հետ համագործակցության պատրաստակամության, այնպես էլ նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը որևէ մեկի, այդ թվում նաև Սամվել Ֆարմանյանի անձով, հասարակական ու պաշտոնեական կարգավիճակով պայմանավորելու բոլոր ձգտումները:

Վերջինս կարելի է գնահատել որպես բացառապես քրեաիրավական տիրույթում գտնվող գործընթացը քաղաքականացնելու, այդ կերպ վարույթն իրականացնող մարմնի վրա անթույլատրելիորեն ճնշում գործադրելու և հանրությանը մոլորեցնելու անհաջող փորձեր:

Ավելորդ է նշել, որ հասարակական, քաղաքական, պետական կամ ցանկացած այլ կարգավիճակով գործունեություն ծավալող անձի հետ որևէ բնույթի, այդ թվում նաև ազգակցական հարաբերությունների մեջ գտնվելը չի կարող և չպետք է դիտվի կամ ընկալվի որպես քրեական պատասխանատվությունից խուսափելու «ինդուլգենցիա»: Մինչդեռ ցավալի է, երբ քրեական գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու և այդ շրջանակներում Անահիտ Ֆարմանյանի կողմից քննությանն իրական, այլ ոչ թե մտացածին օժանդակություն ցուցաբերելու դիրքերից հանդես գալու փոխարեն նման մոտեցում դրսևորելու փաստացի անուղղակի ակնարկներ են հնչում ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից:

Հետևաբար, հույս ենք հայտնում, որ գոնե հետայսու գործի ելքով ակնհայտ շահագրգիռ անձինք ձեռնպահ կմնան իրենց պաշտոնեական կարգավիճակն օգտագործելով ընթացող նախաքննությունն անհիմն կերպով քաղաքականացնելու կամ նրա վրա որևէ կերպ ազդելու փորձերից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին

16:49 23.05.2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին

Օրերս Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, ստանձնելով ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքի տարածման դերը, հերթական անգամ ատելությամբ ու թշնամանքով թիրախավորել է Հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն։ «Կեղծիքի տարածման մեջ գերազանցելով ինքն իրեն, Փաշազադեն հայտարարել է, թե իբր Հայաստանում և տարածաշրջանում տասնյակ դարեր գործող հայկական սրբավայրերը՝ անգամ 1700-ամյա Սուրբ Էջմիածնի Մայր […] ...

«Փորձեք լսել մեծերին, բայց նաև լսելի դարձնել ձեր ցանկությունները». Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է շրջանավարտներին

16:38 23.05.2025

«Փորձեք լսել մեծերին, բայց նաև լսելի դարձնել ձեր ցանկությունները». Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է շրջանավարտներին

Հանրակրթական դպրոցներում այսօր հնչել է ուսումնական տարվա ավարտն ազդարարող վերջին զանգը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Սոլակ գյուղի միջնակարգ դպրոցի, Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցի և Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի ավարտական միջոցառումներին: Շնորհավորելով շրջանավարտներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հորդորել է լսելի դարձնել իրենց ցանկությունները՝ միաժամանակ վստահություն […] ...

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հինգերորդ փուլն է մեկնարկել

16:28 23.05.2025

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հինգերորդ փուլն է մեկնարկել

Հռոմում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը, հաղորդում է իրանական պետական ​​«Թասնիմ» լրատվական գործակալությունը։ «Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների հինգերորդ փուլը սկսվել է Հռոմում ՝ Օմանի միջնորդությամբ, որը գլխավորում էին արտգործնախարար Աբբաս Արաղչին և Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը», – ասվում է հաղորդագրության […] ...

Թիկնիզյանը կարող է տեղափոխվել «Կրասնոդար»

16:20 23.05.2025

Թիկնիզյանը կարող է տեղափոխվել «Կրասնոդար»

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է լքել ակումբը առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ըստ Metaratings.ru-ի 26-ամյա հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ռուսական երկու բարձրակարգ ակումբներ՝ «Սպարտակը» և «Կրասնոդարը»։ «Սպարտակը», որը ձգտում է ուժեղացնել ձախ պաշտպանական եզրը, դիտարկում է Թիկնիզյանին որպես հնարավոր տարբերակ։ Թեև ակումբի առաջնային նպատակը երիտասարդ լեգեոնականների ձեռքբերումն է, ձախ եզրում նրանք չեն […] ...

Սյունիքի մարզի պարեկները զենք-զինամթերք են հայտնաբերել

16:11 23.05.2025

Սյունիքի մարզի պարեկները զենք-զինամթերք են հայտնաբերել

Մայիսի 21-ին Սյունիքի մարզի պարեկները ծառայության ժամանակ Երևան-Մեղրի ճանապարհի 218-րդ կիլոմետրին նկատել են պարկ, որի մեջ զենք-զինամթերք կար։ Նշված վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները ճամփեզրին առկա պոլիէթիլենային պարկում հայտնաբերել են լծակով նռնակներ, արկի մարտագլխիկ, ինքնաձիգի պահեստատուփեր, տարբեր տրամաչափի 121 փամփուշտ, ատրճանակ և հրացան։ Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն։ ...

Շատվանցի տղամարդը թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ էր ցանել

16:00 23.05.2025

Շատվանցի տղամարդը թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ էր ցանել

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայիսի 21-ին՝ ժամը 21.30-ին, մեկնել են Շատվան բնակավայր: 50-ամյա բնակիչը ոստիկաններին է ներկայացրել 254 գրամ կանեփանման չորացված բույսեր՝ հայտնելով, որ կանեփը ցանել և մշակել է թմրամիջոց պատրաստելու նպատակով։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վարդենիսի քննչական բաժին։ ...

BACK_TO_TOP