Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լիբանանի սոցիալական հարցերի նախարարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+14.51 oC

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լիբանանի սոցիալական հարցերի նախարարին

19:16 02.10.2023

Հոկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Լիբանանի Հանրապետության սոցիալական հարցերի նախարար Հեկտոր Հաջջարին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Հանդիպմանը ներկա էին նաև Լիբանանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախկին նախարար Վարդինե Օհանյանը և Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մայա Դաղերը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով նախարարի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, իր գնահատանքը հայտնեց սոցիալական ոլորտում Հայաստանի հետ գործակցության համար:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն անդրադարձավ ադրբեջանական իշխանությունների որդեգրած ցեղասպան քաղաքականությանը, որի արդյունքում հայաթափվեց Արցախը։ Նորին Սրբությունը խոր մտահոգությամբ ընդգծեց, որ բռնի տեղահանված արցախահայությունը հայտնվել է սոցիալական ծանր կացության մեջ։ Ստեղծված այս իրավիճակում Հայոց Հայրապետը հատկապես կարևորեց տեղահանված հայորդիների կեցության, կրթական խնդիրների, աշխատանքի ապահովման առաջնահերթությունները։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նշեց, որ Հայոց Եկեղեցին, ըստ ամենայնի, փորձում է իր օգտակարությունը բերել կորուստների, ցավի ու նեղությունների մեջ հայտնված արցախահայությանը, և հնարավորության սահմաններում անհրաժեշտ հոգածությունը ցուցաբերում իրենց կեցության ու կարիքների բավարարման հարցում։

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, խոսելով Ադրբեջանի կողմից հայկական հոգևոր, մշակութային ժառանգության ոչնչացման փաստերի մասին, կարևորեց հետևողական ջանքերի ներդրումը դրանց պահպանման գործում։
Հայոց Հովվապետն իր երախտագիտությունը հայտնեց Լիբանանի իշխանություններին և ժողովրդին՝ ցեղասպանությունը վերապրած հայորդիներին իրենց երկրում ապաստան տալու և Հայաստանին մշտապես աջակցելու համար։
Իր հերթին նախարար Հեկտոր Հաջջարը ընդգծեց, որ Լիբանանը ևս անցել է նմանատիպ մարտահրավերների միջով և պատկերացնում է Հայաստանի առջև ծառացած խնդիրները։

Պարոն Հաջջարը տեղեկացրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ իր այցը նպատակ է հետապնդում ծանոթանալու Արցախից բռնի տեղահանված հայերի սոցիալական խնդիրներին և հնարավորինս աջակցելու դրանց հաղթահարմանը»։

Возможно, это изображение 5 человек

Возможно, это изображение 6 человек и Овальный кабинет

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Սյունիքի մարզերում

21:25 13.05.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Սյունիքի մարզերում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Սյունիքի մարզերում: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիսի 15-16-ին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 15-ին ժամը 11։00-16։00 Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում (ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նոր Հաճն, Տոռոզյան 7, համայնքապետարանի հարևանությամբ), ժամը 13։00-15։00 Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում (Սյունիքի մարզ, Կոռնիձոր գյուղ, 4-րդ փողոց, 19 շենք, համայնքապետարանի հարևանությամբ), […] ...

Ծաղկունքի կամրջի հարևանությամբ բախվել են «Toyota Camry»-ն, «Nissan Teana»-ն և «Լադա»-ն, ինչի հետևանքով «Toyota Camry»-ն, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում

21:15 13.05.2025

Ծաղկունքի կամրջի հարևանությամբ բախվել են «Toyota Camry»-ն, «Nissan Teana»-ն և «Լադա»-ն, ինչի հետևանքով «Toyota Camry»-ն, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում

Մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Ծաղկունքի կամրջի հարևանությամբ, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Կարեն Հ․-ի վարած «Nissan Teana», Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Սահրադ Վ․-ի վարած «Լադա» և Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Հրանտ Հ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը, գլխիվայր շրջվելով, հայտնվել […] ...

«Բարսելոնան» մոտ է բրազիլացի Ռաֆինյայի հետ նոր պայմանագիր ստորագրելուն

21:00 13.05.2025

«Բարսելոնան» մոտ է բրազիլացի Ռաֆինյայի հետ նոր պայմանագիր ստորագրելուն

Կատալոնական «Բարսելոնան» մոտ է բրազիլացի Ռաֆինյայի հետ նոր պայմանագիր ստորագրելուն, հաղորդում է Mundo Deportivo-ն: Բրազիլիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը: Դեռ հստակեցված չեն Ռաֆինյայի հրաժարագինն ու նոր աշխատավարձի չափը: Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան մասնակցել է 54 հանդիպման, խփել 34 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում: ...

Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

20:50 13.05.2025

Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Խորենացի փ. 25, 25ա, 27, 27ա շենքեր, Խորենացի փ. 7, 9 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դեղատան փ. 15 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լեոյի փ. 20-101 առանձնատներ, Կոնդ […] ...

Հարմարավետ պայմաններ զինծառայողների համար՝ «Լեռնային Հայաստանում»․ ՊՆ

20:40 13.05.2025

Հարմարավետ պայմաններ զինծառայողների համար՝ «Լեռնային Հայաստանում»․ ՊՆ

Հարմարավետ պայմաններ զինծառայողների համար՝ «Լեռնային Հայաստանում»։ Մանրամասները՝ ՊՆ-ի ներկայացրած տեսանյութում։   ...

«Ալ Նասրը» 9-0 հաշվով հաղթանակ է տարել առանց Ռոնալդուի

20:35 13.05.2025

«Ալ Նասրը» 9-0 հաշվով հաղթանակ է տարել առանց Ռոնալդուի

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 31-րդ տուրում «Ալ Նասրը» մրցակցի դաշտում 9-0 հաշվով հաղթել է «Ալ Ախդուդին»։ Պոկեր է գրանցել սենեգալցի Սադիո Մանեն, իսկ թիմի նորեկ Ջոն Դուրանը դուբլ է ձևակերպել։ «Ալ Նասրից» հանդիպումը բաց է թողել «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ «Ալ Նասրը» տարել է իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Ակումբը նախորդ ռեկորդը […] ...

BACK_TO_TOP