19:55 06.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում:Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի, դասակի հրամանատար Տիգրան Սարգսյանի, պարեկներ Սարգիս Շահնազարյանի և Կարեն Մադաթյանի գլխավորությամբ Ապարան քաղաքում՝ «Գնթունիկ» սուպերմարկետի դիմաց, վնասազերծել են կրակոցներ արձակած քաղաքացուն։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկները նկատել են, որ «Գնթունիկ»-ի մոտ վիճաբանություն է տեղի ունենում և մոտենալով դեպքի վայր, տեսել են, որ մի քաղաքացի զինված է ատրճանակով, իսկ դեպքի վայրում էլ քաղաքացիները պարեկներին հայտնել են, որ այդ քաղաքացին կրակոցներ է արձակել տաքսիստ Ազատի ուղղությամբ։
Առանց հապաղելու վաշտի և դասակի հրամանատարները պարեկների հետ կարողացել են ճիշտ ու գրագետ՝ պրոֆեսիոնալ ձևով վնասազերծել կրակողի, ապա դեպքի վայր ժամանած Ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ, նրան տեղափոխել են ոստիկանության Ապարանի բաժին։ Արդեն տեղում Ռ. Պողոսյանի հանձնարարականով տուժածը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ նրա թիկունքի հատվածում կա կրակոցի 3 հետք։
Այս պահին վիրավորը գտնվում է Ապարանի բժիշկների հսկողության տակ։Դեպքի վայրում հայտնաբերվել է հանցագործության գործիք ատրճանակը։
19:00 12.08.2025
Մելիքյանը Կովալենկոյին նվիրել է հոբելյանական մարզաշապիկ18:48 12.08.2025
Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենայինՕգոստոսի 12-ին, ժամը 15։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով (մոտ 150 մ), այնուհետև փրկարարական ավտոմեքնայով (մոտ 500 մ) իջեցրել […] ...
18:43 12.08.2025
Եղիշե Մելիքյանը վերադառնում է այնտեղ, որտեղ սկսվում են ամենամեծ երազանքները. ՀՖՖՀՖՖ-ի մամուլի ծառայությունը գրառում է կատարել Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի՝ ազգային հավաքականում անցած ճանապարհի և ապագայի նպատակների վերաբերյալ։ «Եղիշե Մելիքյանը վերադառնում է այնտեղ, որտեղ սկսվում են ամենամեծ երազանքները։ 29 խաղ ազգայինի գույներով, այժմ նոր ճանապարհ՝ որպես գլխավոր մարզիչ։ Նոր մարտահրավեր, բայց անփոփոխ նպատակ՝ ամեն ինչ հանուն հավաքականի»,- նշված է ֆեդերացիայի գրառման […] ...
18:36 12.08.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետՕգոստոսի 12-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախարարները քննարկել են Վաշինգտոնում կայացած գագաթաժողովի արդյունքում ստորագրված Համատեղ հռչակագրի իրականացումը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցներ: Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ և վերահաստատել են ուղիղ […] ...
17:58 12.08.2025
Խաչանովն ու Ռուբլյովը հրաժարվել են զուգախաղի պայքարից․ ՑինցինատիՌուսաստանը ներկայացնող թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը հրաժարվել են զուգախաղի պայքարից Ցինցինատիի «Մասթերսում»: Նրանք առաջին շրջանում պետք է մրցեին Սալվադորից Մարսելո Արևալոյի և խորվաթ Մատե Պավիչի դեմ: Որոշվել է Խաչանովին և Ռուբլյովին փոխարինել Հնդկաստանը ներկայացնող զույգով: Ի դեպ, Արևալոն և Պավիչը Ցինցինատիի «Մասթերսի» զուգախաղի նախորդ տարվա հաղթողներն են: Հիշեցնենք, որ հայ թենիսիստը Ցինցինատիի «Մասթերսի» […] ...
17:56 12.08.2025
Երևանի թիվ 4 պոլիկլինիկայում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 13-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...