00:22 31.08.2018
Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է այսօր տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի նիստի հանրային հաշվետվությունն ու նշել, որ այն տևել է 7ժամ՝ 12:00-19:00-ն:
Քննարկվել է երեք հարց՝
1. ՇՊՀ հիմնադրամի կանոնադրության փոփոխությունները
2. ՇՊՀ հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգի փոփոխությունները
3. ՇՊՀ հիմնադրամի ռեկտորի պարտականությունները կատարողի հրաժարականի դիմումի քննարկումը:
ՇՊՀ հիմնադրամի ռեկտորի պարտականությունները կատարող Երվանդ Սերոբյանը SHANTNEWS.am-ի հետ ունեցած զրույցում տեղեկացրեց, որ հրաժարականի պատճառը ֆինանսատնտեսական ճգնաժամն է, ճգնաժամի պատճառները, լուծումների բարդությունը, ՇՊՀ բարոյահոգեբանական մթնոլորտը: Այս պահին կատարում է և՛ ռեկտորի, և՛ ուսումնական գծով պրոռեկտորի պարտականությունները, որը մեծ աշխատանք է: Հրաժարականի դիմումը դեռ չի ընդունվել և Երվանդ Սերոբյանի համար էլ պարզ չէր, թե մինչև երբ է շարունակելու պաշտոնավարել:
«Ռեկտորի պարտականությունները կատարող Ե.Սերոբյանին առաջարկվել է նաև ՇՊՀ ֆինանսական ճգնաժամի և դրա հնարավոր լուծումների քննարկման համար աշխատակազմի հրատապ ժողով հրավիրել, այնտեղ ներկայացնել վիճակը և քննարկել լուծման ուղիները: Հոգաբարձուների խորհրդի մի քանի անդամ պատրաստակամություն են հայտնել մասնակցելու այդ ժողովին: Որոշվել է ի գիտություն ընդունել հրաժարականի դիմում ներկայացնելու փաստը և առաջարկել Երվանդ Սերոբյանին շարունակել կատարել ռեկտորի պարտականությունները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Լևոն Բարսեղյանը:
SHANTNEWS.am-ին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանն ասաց, որ ռեկտորի պաշտոնում չի առաջադրվելու և երբեք էլ նման մտադրություններ չի ունեցել:
23:00 19.08.2025
Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. ԱվինյանԵրևանցիներին որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելը մեր մշտական առաջնահերթությունն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնում այժմ ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և հուսալի պայմաններ՝ քաղաքացիների […] ...
22:51 19.08.2025
«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները«Բարսելոնային» առաջարկել են ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարին։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը նախորդ շաբաթ հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։ Կատալոնական ակումբի համար, սակայն, Պավարին ձեռք բերելն առաջնահերթություն չէ։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Բարսելոնայի» նպատակն Իսպանիայի Լա լիգայի համար ֆուտբոլիստներին գրանցելն է։ «Բարսելոնան» այժմ […] ...
22:44 19.08.2025
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետԴեսպան Քվինն ուրախ էր զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։ ...
22:35 19.08.2025
Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետՎաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից 10 օր է անցել: Դրա որոշ դրվագներին անդրադարձավ վարչապետը՝ հասարակությանը հասցեագրված իր ուղերձում: Հատկապես հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը վերաբերող թեման այսօր նաև Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման գլխավոր թեմաներից էր: Այս ու այլ հարցեի անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:24 19.08.2025
Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակըՖուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը օգոստոսի 21-23-ը մարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Գլխավոր մարզիչ Միշա Ջորկաեֆը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Արտյոմ Դավիդով – «Նոա» Ալբերտ Ավետիսով – «Նոա» Արթուր Պետրոսյան – «Փյունիկ» Սարգիս Դերձակյան – «Միկա» Պաշտպաններ Գոռ Վասիլյան – «Նոա» Նարեկ Պողոսյան – «Փյունիկ» Մարատ Բաբայան – ԲԿՄԱ Կարեն Հարությունյան – «Շիրակ» Կարեն […] ...
22:12 19.08.2025
Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համարԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը Անքորիջում շատ արդյունավետ էր և բացեց դուռը Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ փուլի համար, որը տեղի ունեցավ օգոստոսի 18-ին Վաշինգտոնում, ասել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Ալյասկայում երկկողմ բանակցությունները շատ արդյունավետ էին, և երկու երկրների առաջնորդները (ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը) համաձայնության եկան մի շարք կարևոր կետերի շուրջ, […] ...