12:41 31.08.2018
Իրավապաշտպան մի քանի ՀԿ-ներ հայտարարություն են տարածել, որտեղ կոչ են անում ԿԸՀ և ՀՌԱՀ ղեկավարներին հրաժարական տալ:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ են հավասար մրցակցությունն ապահովող իրավակարգավորումներ, վարչական ռեսուրսը չչարաշահող իշխանություն, գործընթացները պատշաճ կազմակերպող և վերահսկող Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), մրցակցային հեռարձակումը երաշխավորող հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (ՀՌԱՀ), ընտրախախտումների դեմ արդյունավետ պայքարող իրավապահ մարմիններ, ինչպես նաև ընտրական վեճերը պատշաճ քննող անկախ դատարաններ:
Ի լրումն սրա, ընտրությունների արդյունքները լեգիտիմ ճանաչելու համար կարեւորագույն նախապայման է հանրային վստահությունը վերոհիշյալ կառույցների նկատմամբ։
Հեղափոխությունից հետո ՀՀ գործադիր մարմնի ղեկավարի կողմից քաղաքական կամքի դրսևորումն, անշուշտ, գնահատելի, սակայն ոչ բավարար նախադրյալ է՝ երաշխավորելու լիովին մաքուր և /կամ հանրության համար ընդունելի՝ լեգիտիմ ընտրությունների անցկացումը։
Հայաստանում ընտրական գործընթացների համար պատասխանատու կառույցները տարիներ շարունակ այս կամ այն կերպ՝ հանցավոր գործողություններով կամ անգործությամբ մասնակցել են ընտրախախտումներին ու ընտրակեղծարարությանը, ինչի արդյունքում վարկաբեկել են և ամբողջովին արժեզրկել ընտրությունների ինստիտուտը։
Թեև հավանականությունը մեծ է, որ նոր իրավիճակում և վարչապետի քաղաքական «հովանու ներքո» այս կառույցները դեմ չեն լինի պատշաճ իրականացնել օրենքով սահմանված իրենց գործառույթները, սակայն չի կարելի մոռացության տալ նրանց պատասխանատվությունը տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ընտրելու և իշխանություն ձեւավորելու իր իրավունքի ազատ իրացման հնարավորությունից զրկելու գործում։
Անձանց՝ պատասխանատվության անտեսումը կամ մոռացության մատնումը, մի կողմից, չեն կարող երաշխավորել ընտրախախտումների ու ընտրակեղծարարության արատավոր պրակտիկայի աներկբա դատապարտումը, մյուս կողմից, դրանք կարող են ստվեր գցել առաջիկա կազմակերպվող ընտրությունների վրա։ Խիստ կարևոր է ընտրական գործընթացներում ներգրավված կառույցների «մաքրումը» և, առնվազն, վարկաբեկված պաշտոնյաների հեռացումը իրենց զբաղեցրած պաշտոններից։
ՀՀ ոստիկանության և Հատուկ քննչական ծառայության ղեկավարների փոփոխությունը, ինչպես նաև նրանց ընթացիկ ակտիվ ու արդյունավետ գործունեությունը հույս են ներշնչում ընտրությունների հետ կապված իրավապահ գործառույթները օրենքով լիարժեքորեն իրականացնելու առումով։ Կարևոր և անհրաժեշտ է նաև ԿԸՀ և ՀՌԱՀ-ի կազմերի փոփոխությունները՝ առնվազն դրանց ղեկավարների մակարդակով։
Համոզված ենք, որ ընտրական գործընթացների և ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրության վստահության բարձրացման նպատակով վերոնշյալ հարցերի լուծումը անհրաժեշտ է և խիստ հրատապ։
Կոչ ենք անում ԿԸՀ և ՀՌԱՀ ղեկավարներին վերանայել համապատասխան հանձնաժողովներում իրենց մասնակցության նպատակահարմարության հարցը և հրաժարվել պաշտոններից՝ հանուն ընտրությունների նկատմամբ հանրային վստահության վերականգնման»:
Հայտարարությունը ստորագրել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը:
22:12 28.07.2025
Հայտնաբերվել է 538 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀուլիսի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5876 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 201 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 224 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 374 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 1325, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 8, վարելու ընթացքում ծխելու՝ 529, վարելիս […] ...
21:47 28.07.2025
AP. Նևադայի խաղատներից մեկում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ-ի Նևադա նահանգի Ռենո քաղաքի խաղատանը: Մի քանի մարդ վիրավորվել է, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Նրա խոսքով՝ մի քանի մարդ հրազենային վնասվածքներ է ստացել։ Կրակողը ձերբակալվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Դեռևս տեղեկություններ չկան միջադեպի պատճառների, ինչպես նաև զոհերի ճշգրիտ թվի և առողջական վիճակի մասին։ ...
21:34 28.07.2025
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 5, 5ա, 5բ, 5գ, 5դ շենքեր, Մաշտոցի պող. 2, 4, 14 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարյան փ. 16, 18, 20, 36, 38, 40, 40ա շենքեր և […] ...
21:25 28.07.2025
Սպերցյանի երրորդ արդյունավետ գործողությունը երկրորդ խաղումՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը երրորդ արդյունավետ գործողությունն է գրանցել ՌՊԼ 2025/26 մրցաշրջանում անցկացրած երկրորդ խաղում: «Լոկոմոտիվի» դեմ 2-րդ տուրի տնային խաղում «Կրասնոդարը» պարտվել է 1-2 հաշվով: Ավելացված ժամանակի չորրորդ րոպեին տանտերերից հաշիվը կրճատել է հարձակվող Մոզես Կոբնանը։ Նա գլխի հարվածով գնդակը դարպասն է ուղարկել Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո: […] ...
21:14 28.07.2025
ՆԳՆ ծառայություններն ապահովել են շուրջ 160․000 քաղաքացու անվտանգություն, որոնք մասնակցել են Վարդավառի ժողովրդական տոնակատարություններինՔրիստոսի պայծառակերպության տոնին՝ Վարդավառին, այս տարի մասնակցել է շուրջ 160 հազար քաղաքացի: ՆԳ նախարարության ենթակայությամբ գործող ծառայությունների անձնակազմերը հուլիսի 27-ի վաղ առավոտից ուժեղացված ծառայություն էին իրականացնում հանրապետության ողջ տարածքում։ Ճանապարհներին, հանգստյան գոտիներում, Սևանա լճում ու լողափերում նրանք ապահովում էին հասարակական կարգը, որպեսզի տոնական օրն անցնի խաղաղ և ապահով, առանց դեպք ու պատահարի։ Եվ քանի որ […] ...