13:25 31.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Ղրղըզստանի Անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի պարոն նախագահ,
ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ղրղըզստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:Համոզված եմ, որ Հայաստանի և Ղրղըզստանի ժողովուրդների՝ փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերություններն այսուհետ ևս ամուր հիմք կլինեն մեր երկրների միջև արդյունավետ միջպետական փոխգործակցության, փոխշահավետ առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցության համար, ինչն էլ իր հերթին կնպաստի հայ-ղրղըզական բազմաոլորտ փոխգործակցության ներուժի բացահայտմանը՝ ինչպես ինտեգրացիոն, այնպես էլ բազմակողմ ձևաչափով գործող այլ միավորումների շրջանակում:
Մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, բարեկեցություն և ամենայն բարիք, իսկ Ղրղըզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:
15:20 08.05.2025
Արտաշատցի տղամարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 7-ին՝ ժամը 17-ին, Արտաշատ քաղաքում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել գողության մեղադրանքով հետախուզվող 27-ամյա արտաշատցի տղամարդ: Դատարանի որոշման հիման վրա նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: ...
15:17 08.05.2025
Վարժական հավաքներ են հայտարարվում պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման նպատակովԳործադիրի որոշմամբ հայտարարվել է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2025 թվականի հունիսի 3-ից մինչև օգոստոսի 22-ը ներառյալ: Սահմանվել է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով: ...
15:15 08.05.2025
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի ՀնդկաստանՄայիսի 12-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի, որտեղ կհանդիպի Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ: ...
15:13 08.05.2025
38-ամյա տղամարդու ավտոտնակում թմրամիջոց է հայտնաբերվել. նա ձերբակալվել էՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ապրիլի 29-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գեղակերտ գյուղի բնակիչ 38-ամյա տղամարդը տանը և կից օժանդակ շինություններում թմրամիջոց է պահում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 38-ամյա տղամարդու ավտոտնակում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի […] ...
15:10 08.05.2025
Ձկնաբուծական ոլորտի շինությունների նախագծման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է վավեր ջրօգտագործման թույլտվության փաստաթուղթԿառավարության որոշմամբ, հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը: Սույն որոշումն ընդունվել է ձկնաբուծարաններ կառուցելու նպատակով տրված շինարարական թույլտվությունների անվան տակ բացառապես հորման աշխատանքների իրականացումը (որի արդյունքում պետությունը կրում է նյութական և բնապահպանական վնասներ) բացառելու նպատակով։ Որոշմամբ նախատեսված կարգավորումների համաձայն՝ ձկնաբուծական տնտեսության ոլորտի […] ...
15:06 08.05.2025
Սպանդանոցներին սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցում կտրամադրվիԿառավարությունը որոշում է կայացրել, որը բխում է 2023 թվականի դեկտեմբերի 21-ին Էկոնոմիկայի նախարարությունում Վարչապետի կողմից անցկացված խորհրդակցության N Վ/202-2023 արձանագրության 5-րդ կետի 5.1-ին ենթակետի՝ սպանդանոցներում սպանդը սուբսիդավորելու հարցերը քննարկելու և առաջարկություններ ներկայացնելու հանձնարարականից ու պայմանավորված է ազգաբնակչությանը որակյալ և անվտանգ մսեղիքի մատակարարումներ ապահովելու և սպանդանոցային սպանդը խրախուսելու նպատակով սպանդանոցներին սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու […] ...