Մեսսին պատասխանել է` արդյո՞ք մտադիր է MLS-ի մրցաշրջանի ավարտին վարձավճարով հեռանալ «Ինտեր Մայամի»-ից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.40
  • RUBLE
    4.86
  • 438.07
WEATHER
+18.09 oC

Մեսսին պատասխանել է` արդյո՞ք մտադիր է MLS-ի մրցաշրջանի ավարտին վարձավճարով հեռանալ «Ինտեր Մայամի»-ից

19:49 18.10.2023

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ասել է՝ արդյո՞ք պատրաստվում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձավճարով հեռանալ ամերիկյան ակումբից այն պատճառով, որ իր ակումբը MLS-ի փլեյ-օֆֆ դուրս չի եկել։

«Ոչ, ես չեմ պատրաստվում վարձավճարով հեռանալ։ Կմարզվեմ, առաջիկա հանդիպումը կանցկացնեմ «Շառլոտի» հետ և կփորձեմ լավագույն մարզավիճակով մոտենալ նոյեմբերին կայանալիք ազգային հավաքականի խաղերին։

Սրանից հետո ես կվայելեմ իմ արձակուրդը Արգենտինայում։ Առաջին անգամն է, որ դեկտեմբերին ավելի շատ հանգստյան օրեր եմ ունենալու՝ արձակուրդներով, հոգու հանգստությամբ, իմ ժողովրդի հետ։ Ես նորից կվերադառնամ հունվարին, որպեսզի անցնեմ մինչմրցաշրջանային փուլը: Ես կսկսեմ զրոյից և, ինչպես միշտ, հնարավորինս լավ կպատրաստվեմ մրցաշրջանին»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում ESPN-ը, փոխանցում է armsport.am-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:30 06.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Պորտուգալիայի հավաքականը Ռոնալդուի գոլի շնորհիվ դուրս է եկել Ազգերի լիգայի եզրափակիչ

10:23 06.06.2025

Պորտուգալիայի հավաքականը Ռոնալդուի գոլի շնորհիվ դուրս է եկել Ազգերի լիգայի եզրափակիչ

Ազգերի լիգայի առաջին կիսաեզրափակչում Պորտուգալիայի հավաքականը 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել Գերմանիայի թիմի դեմ խաղում։ Գերմանացիներին 48-րդ րոպեին հաշվի մեջ առաջ է մղել Ֆլորիան Վիրցը: Հյուրերից 63-րդ րոպեին գեղեցիկ հարվածով պատասխանել է Ֆրանսիսկու Կոնսեյսաուն։ Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմի հաղթական գոլը 68-րդ րոպեին խփեցլ է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալիայի ազգային հավաքականը հունիսի […] ...

Իրազեկվածությունը փրկում է կյանքեր․ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

10:18 06.06.2025

Իրազեկվածությունը փրկում է կյանքեր․ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

Կարևորելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանվածությունը և աղետներին դիմակայունությունը՝ ՆԳՆ փրկարար ծառայությունը պարբերաբար իրականացնում է հանրային իրազեկման միջոցառումներ՝ ուղղված անվտանգության վարքականոնների ուսուցմանը և պատրաստվածության բարձրացմանը, հայտնում են ՆԳՆ-ից։ «Սեյսմավտանգ գոտում ապրող յուրաքանչյուր ոք պետք է տիրապետի երկրաշարժի ժամանակ գործելու վարքականոններին, ինչը հնարավորություն կտա կանխարգելել աղետալի երկրաշարժի հետևանքները և նվազագույնի հասցնել կորուստները։ Եթե գիտեք՝ ինչպե՞ս գործել երկրաշարժի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:08 06.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ը քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։ ...

Սիմոնե Ինձագին գլխավորեց «Ալ Հիլալը»

10:00 06.06.2025

Սիմոնե Ինձագին գլխավորեց «Ալ Հիլալը»

Միլանի «Ինտերի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ստանձնել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբի ղեկը: 49-ամյա մասնագետը 2 տարվա պայմանագիր է ստորագրել և տարեկան կստանա 26 միլիոն եվրո: Ինձագին միլանյան ակումբը մարզում էր 2021թ. հուլիսից։ «Ինտերը» նրա գլխավորությամբ 217 խաղում 141 հաղթանակ է տարել, գրանցել 41 ոչ-ոքի, կրել 35 պարտություն, երեք անգամ դարձել Իտալիայի […] ...

SHANTNEWS

22:00 05.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP