17:21 21.10.2023
ՈՒԵՖԱ 2023/24 Եվրոպայի կանանց մինչև 19 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարին նախապատրաստվող կանանց Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 21-30-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Տեր-Գևորգյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին։
Դարպասապահներ
Շողիկ Սարդարյան – «Ուրարտու»
Ալեսիա Հաջաթյան – «Շիրակ»
Սոֆի Հարությունյան – «Լեռնային Արցախ»
Պաշտպաններ
Գայանե Գրիգորյան – «Լեռնային Արցախ»
Նաիրա Կատիկյան – «Լեռնային Արցախ»
Աննա Մարգարյան – «Արարատ-Արմենիա»
Թամարա Սահակյան – «Շիրակ»
Ռոզալինա Երիցյան – «Փյունիկ»
Հասմիկ Գրիգորյան – «Ուրարտու»
Կիսապաշտպաններ
Վալենտինա Գրիգորյան – «Լեռնային Արցախ»
Էմմի Սարգսյան – «Ուրարտու»
Լուսինե Կոստանյան – «Ուրարտու»
Սվետլանա Ալեքսանյան – «Արարատ-Արմենիա»
Լաուրա Հովհաննիսյան – «Շիրակ»
Թահլիա Ոսկանյան – «Ռեյդերս» (Ավստրալիա)
Հարձակվողներ
Միլենա Սայադյան – «Ուրարտու»
Նարինե Իսկանդարյան – «Արարատ-Արմենիա»
Միլենա Ավետիսյան – «Շիրակ»
Սուսաննա Վարդումյան – «Փյունիկ»
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն իր առաջին հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 24-ին՝ մրցելով Ուկրաինայի հավաքականի հետ: Հոկտեմբերի 27-ին կկայանա Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան հանդիպումը, իսկ երրորդ տուրում՝ հոկտեմբերի 30-ին, մեր թիմը կմրցի Լյուքսեմբուրգի ընտրանու հետ։
10:18 06.06.2025
Իրազեկվածությունը փրկում է կյանքեր․ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակԿարևորելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանվածությունը և աղետներին դիմակայունությունը՝ ՆԳՆ փրկարար ծառայությունը պարբերաբար իրականացնում է հանրային իրազեկման միջոցառումներ՝ ուղղված անվտանգության վարքականոնների ուսուցմանը և պատրաստվածության բարձրացմանը, հայտնում են ՆԳՆ-ից։ «Սեյսմավտանգ գոտում ապրող յուրաքանչյուր ոք պետք է տիրապետի երկրաշարժի ժամանակ գործելու վարքականոններին, ինչը հնարավորություն կտա կանխարգելել աղետալի երկրաշարժի հետևանքները և նվազագույնի հասցնել կորուստները։ Եթե գիտեք՝ ինչպե՞ս գործել երկրաշարժի […] ...
10:08 06.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ը քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։ ...
10:00 06.06.2025
Սիմոնե Ինձագին գլխավորեց «Ալ Հիլալը»Միլանի «Ինտերի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ստանձնել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբի ղեկը: 49-ամյա մասնագետը 2 տարվա պայմանագիր է ստորագրել և տարեկան կստանա 26 միլիոն եվրո: Ինձագին միլանյան ակումբը մարզում էր 2021թ. հուլիսից։ «Ինտերը» նրա գլխավորությամբ 217 խաղում 141 հաղթանակ է տարել, գրանցել 41 ոչ-ոքի, կրել 35 պարտություն, երեք անգամ դարձել Իտալիայի […] ...
21:52 05.06.2025
Երևանի միջազգային բալետային փառատոնի օրերին Թումանյանի անվան զբոսայգու տարածքից կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներՎաղվանից մեկնարկում է երևանյան բալետային միջազգային 3-րդ փառատոնը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Թումանյանի անվան զբոսայգուց կգործեն անվճար ավտոբուսներ` դեպի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» մետրոկայարաններ: Հունիսի 6 – Մոսկվայի Բոլշոյ թատրոն, «Ժիզել» Հունիսի 7- Մոսկվայի Բոլշոյ թատրոն, «Գալա բալետ» Հունիսի 9 – Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոն, «Շոպենիանա» և «Շահերեզադա» Հունիսի 10 – Սանկտ Պետերբուրգի […] ...
21:48 05.06.2025
Երևանում անցկացվեց Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարըՀունիսի 2-4-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվեց սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը: Մարզական ստուգատեսին այս տարի մասնակցում էին 9 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Իրանի, Լեհաստանի, Չեխիայի, Նորվեգիայի, Էստոնիայի և Բելառուսի 170 մարզիկներ: Հաղթողները պարգևատրվել են գավաթներով, մեդալներով, պատվոգրերով ու ստացել դրամական պարգևներ: Այս մասին հայտնել են Երևանի […] ...