20:37 25.10.2023
Իսրայելի Արտաքին գործերի նախարարությունը խորշելի է անվանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները ՀԱՄԱՍ-ի մասին:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լիոր Հայաթն, անդրադառնալով հոկտեմբերի 25-ին Թուրքիայի խորհրդարանում Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որ Իսրայելի վրա հարձակված շարժումը պայքարում է պաղեստինցի ժողովրդի ազատագրման համար, ասել է.
«Իսրայելը վրդովմունքով մերժում է Թուրքիայի նախագահի խորշելի արտահայտությունները ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների մասին: Նույնիսկ ահաբեկչական կազմակերպությանը պաշտպանելու Թուրքիայի նախագահի այս փորձը և նրա բորբոքված խոսքերը չեն փոխի այն սարսափները, որ տեսել է ամբողջ աշխարհը»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցում Անկարան պատրաստ է դառնալ երաշխավոր երկիր։
10:25 23.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 23-ին10:25 23.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 23-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․87 դրամ: ...
10:17 23.05.2025
Եվրո-2028-ի ընտրական մրցաշարի ձևաչափըՀաստատվել է ֆուտբոլի Եվրոպայի 2028թ. առաջնության ընտրական մրցաշարի ձևաչափը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Մրցաշարը կանցկացվի Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, կմասնակցեն 24 հավաքականներ։ Որակավորման փուլում հավաքականները կբաժանվեն 12 խմբի։ Յուրաքանչյուր խմբում կլինի 4 կամ 5 հավաքական։ Հյուրընկալող երկրները` Անգլիան, Շոտլանդիան, Ուելսը և Իռլանդիան նույնպես կմասնակցեն ընտրական մրցաշարին ու կընդգրկվեն տարբեր խմբերում։ Դրանցում առաջին տեղերը գրաված […] ...
10:00 23.05.2025
Իսրայելը հայտնել է Եմենից հրթիռի արձակման մասինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտնել են, որ Եմենից Իսրայելի ուղղությամբ հրթիռ է արձակվել, և որ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են այն։ «Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնաբերել են Եմենից Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռի արձակում, և Իսրայելի ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը կասեցնելու ուղղությամբ»,-ասվում է բանակի՝ Telegram ալիքում տեղադրված հայտարարության մեջ։ Ավելի ուշ բանակը հայտնել […] ...
09:55 23.05.2025
Զուգընկերոջ սպանության մեջ մեղադրվող անձը կալանավորվել էՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի փետրվարի 12-ին Սևան համայնքի բնակավայրերից մեկում զուգընկերը վիճաբանության ընթացքում ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ն․Ն․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ, որից հետո Ն․Ն․-ն տարայով լի ծծմբաթթուն […] ...
09:50 23.05.2025
ԵՄ խորհուրդը մայիսի 27-ին կքննարկի Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունըԵՄ խորհուրդը մայիսի 27-ին լսումներ կանցկացնի Հունգարիային Եվրոպական Միության մասին պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն համայնքում քվեարկության իրավունքից զրկելու հարցի վերաբերյալ։ «Նախարարները կանցկացնեն Հունգարիայի վերաբերյալ ութերորդ լսումը՝ համաձայն Եվրոպական խորհրդարանի կողմից նախաձեռնված 7-րդ հոդվածի ընթացակարգի»,-նշվում է ծրագրում։ Եվրոպական Միության մասին պայմանագրի 7-րդ հոդվածը նախատեսում է Համայնքի պետությունների որոշակի իրավունքներ, այդ թվում՝ երկրի ներկայացուցչի քվեարկության իրավունքը ԵՄ […] ...
09:46 23.05.2025
Անահիտ Մանասյանը առցանց ձևաչափով մասնակցել է միջազգային համաժողովիՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 22-ին առցանց ձևաչափով մասնակցել է «Հաշվետվողականությունը գործողության մեջ. հաստատությունների արձագանքները օմբուդսմանի և համընդհանուր պարբերական դիտարկման (UPR) առաջարկներին՝ մարդու իրավունքների պաշտպանության խթանման ուղղությամբ» խորագրով միջազգային համաժողովին։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Համաժողովը կազմակերպվել էր Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության օմբուդսմանի գրասենյակի կողմից՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) և ՄԱԿ-ի […] ...