Դանիել Դանիելյանը ներկա է եղել «Քո արվեստը դպրոցում» ծրագրի հերթական հանդիպմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+15.09 oC

Դանիել Դանիելյանը ներկա է եղել «Քո արվեստը դպրոցում» ծրագրի հերթական հանդիպմանը

18:45 03.11.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2023 թվականին իրականացնում է «Քո արվեստը դպրոցում» հանրապետական կրթամշակութային ծրագիրը:

Ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը:

Նոյեմբերի 3-ին Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում (Black box) տեղի է ունեցել «Քո արվեստը դպրոցում» ծրագրի հերթական հանդիպումը: Երևանի 10 դպրոցների շուրջ 100 աշակերտներ հանդիպել են անվանի երաժիշտ, դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի հետ:

Հանդիպումն անցկացվել է ինտերակտիվ ձևաչափով. Վահագն Հայրապետյանը երեխաներին երաժշտական արվեստի վերաբերյալ տեսական գիտելիքներ է փոխանցել, ինչպես նաև հանդես եկել ջազային ստեղծագործությունների կատարումներով: Անվանի երաժիշտը երեխաներից հետաքրքրվել է սիրված և նախընտրելի երաժշտական ժանրերի, ճանաչված կոմպոզիտորների ստեղծագործությունների, երաժշտական գործիքների վերաբերյալ իմացության և պատկերացումների մասին: Երեխաները սիրով և հանգամանորեն պատասխանել և իրենց հուզող հարցերն են ուղղել սիրված երաժշտին:

«Մենք արվեստ ստեղծող, գնահատող, արվեստով ապրող ազգ ենք: Գուցե հենց դրա մեջ է նաև մեր ուժն ու զորությունը: Քանի որ ներշնչումը էներգիա և լույս է, մենք այն ստանում և վերադարձնում ենք հենց արվեստի միջոցով: Անկախ այն հանգամանքից, թե ինչ մասնագիտություն կընտրեք, երբեք չանտեսեք ստեղծագործելու ձեր ունակություններն ու շնորհները: Ականջալուր եղեք ձեր հոգու կանչին, ստեղծագործելու և արարելու մղումներին: Ամենևին կարևոր չէ, թե արվեստի որ ճյուղն է ձեզ հոգեհարազատ, կարևորը ձեր ստեղծագործելու ցանկությունն է, ինչին պետք է անպայմանորեն ընթացք տալ, ստեղծել, գնալ երազանքների և նպատակների հետևից: Ամենևին պարտադիր չէ, որ բոլորդ պրոֆեսիոնալ արվեստագետներ դառնաք. այսօր մեր համար անչափ կարևոր է ունենալ նաև գրագետ հանդիսատես: Դրա համար հաճախակի այցելեք դասական համերգների, ցուցահանդեսների, գրական ցերեկույթների, ընթերցեք հետաքրքիր և որակյալ գրքեր»,- հորդորել է երեխաներին Վահագն Հայրապետյանը և պատվիրել՝ երբեք չհանձնվել:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է Վահագն Հայրապետյանին, երեխաներին և ուսուցիչներին: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել անվանի երաժշտին հետաքրքիր և ուսուցողական դասաժամի համար, ինչը մեծ հետաքրքրությամբ է ընդունվել երեխաների կողմից և անշուշտ խոր հետք կթողնի նրանց գեղագիտական զարգացվածության գործում:

«Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում իրականացվում են Հայաստանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Կազմակերպվում են հանդիպում-քննարկումներ արվեստագետների ու մշակութային գործիչների հետ: 2023 թվականի ընթացքում «Քո արվեստը դպրոցում» ծրագիրն իրականացվել է Երևանում և ՀՀ Շիրակի, Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց ձորի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արարատի մարզերում: Ծրագրին մասնակցել է 5000 աշակերտ՝ Երևանից և ՀՀ մարզերից:

Վահագն Հայրապետյանը ծնվել է 1968 թվականին Երևանում։ 1975 թվականին ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի և կոմպոզիցիայի բաժինը: 1988 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ կրկին կոմպոզիցիայի բաժին: 1996-2000 թվականներին Նյու Յորքում սովորել է ջազ երաժշտություն՝ մասնակցելով հայտնի երաժիշտ Բարրի Հարրիսի անհատական դասընթացներին:

Հանդես է եկել մի շարք աշխարհահռչակ ջազմենների հետ՝ Իգոր Բուտման, Դանիիլ Կրամեր, Էլվին Ջոնս, Բարրի Հարրիս և այլն։ Նոր Օրլեանում թողարկել է 3 ձայնասկավառակ՝ «Love for sale», «Trip to New Orleans», «Bop it up»: 1998-2020 թվականներին եղել է «Armenian Navy Band» խմբի դաշնակահարը։ 2005 թվականին հիմնել է «Կատուներ» երաժշտական հայտնի խումբը։ Վահագն Հայրապետյանը մի շարք ֆիլմերի երաժշտության հեղինակ է, որոնցից են՝ «Խճճված զուգահեռներ», «Եթե բոլորը», «Շորն ու շորշորը», «Բարի լույս» և այլն:

1989 թվականին Վիլնյուսի ջազ փառատոնում արժանացել է Գրան պրի մրցանակի: 2013 թվականին ճանաչվել է «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգի հաղթող: 2008 թվականին Վահագն Հայրապետյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

00:00 02.05.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 01.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

23:51 01.05.2025

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված ​​չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

23:46 01.05.2025

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...

Երևանը ջազ է լսում

23:37 01.05.2025

Երևանը ջազ է լսում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...

BACK_TO_TOP