Առաջին դասարան է հաճախելու 39 հազար աշակերտ. մարզերում զգալի աճ է գրանցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+24.09 oC

Առաջին դասարան է հաճախելու 39 հազար աշակերտ. մարզերում զգալի աճ է գրանցվել

10:17 01.09.2018

Հայաստանյան դպրոցները սեպտեմբերի 1-ին իրենց դռներն են բացել  մոտ 39 հազար առաջին դասարանցիների առջև: «Արմենպրես»-ի հետ զրույցում մարզպետարաններից վստահեցրել են`մի շարք գործոններով պայմանավորված՝  առաջին դասարանցիների զգալի աճ է գրանցվել:

«Առաջին դասարանցիների կանխատեսվող թիվն այս ուսումնական տարում 39 000 է: Թիվն արձանագրվել է համայնքներից ստացված տվյալներով»,- նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:

Նրա խոսքով` առարկայական փոփոխություններ կամ ավելացումներ չեն եղել:

Առաջին դասարանցիների զգալի աճ է նկատվել հատկապես մարզային դպրոցներում: Նման ցուցանիշը հիմնավորում են ինչպես ծնելիության աճով, այնպես էլ արտերկրից` հատկապես Ռուսաստանից ներգաղթով:

Արագածոտնի մարզի դպրոցներ այս տարի կհաճախեն 1866 առաջին դասարանցիներ՝ նախորդ տավա 1806-ի համեմատ: «Ավելացումը հիմնականում պայմանավորված է նրանով, որ այս տարի արտերկրից շատ են վերադարձել»,- ասաց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռուզաննա Նալբանդյանը:

Իսկ Շիրակի մարզն այս տարի, նախնական տվյալներով, կունենա 3100 առաջին դասարանցի՝ նախորդ տարվա 3011-ի համեմատ: Ավելացել է նաև դպոցների ընդհանուր աշակերտների թիվը: Մարզպետարանի կրթության բաժնից ավելացումը ևս հիմնավորեցին արտերկրից վերադարձածների մեծ թվով: Իսկ առաջին դասարանցիների թվի ավելացումը նաև ծնելիության աճի արդյունք համարեցին:

Վայոց ձորում առաջին դասարանցիների թիվը ևս ավելացել է՝ նախորդ տարվա 663-ի համեմատ դառնալով 686: Մարզպետարանի կրթության բաժնից նշեցին՝ այս տարի Հայաստանի այլ վայրերից զինվորականների երիտասարդ ընտանիքներ են գնացել մարզ:  Եվ աճը, հավանաբար, հենց դրա արդյունքն է նաև:

Տավուշի մարզում ևս թե՛ առաջին դասարանցիների, թե՛ դպրոցների աշակերտների ընդհանուր թվի զգալի ավելացում է նկատվում: Այս տարի առաջին դասարան կհաճախի 1650 աշակերտ, նախորդ տարի ցուցանիշը եղել է 1553: Դպրոցների ընդհանուր աշակերտների թիվն այս տարի 16 հազար 916 կլինի՝ նախորդ տարվա 15 հազար 942-ի համեմատ: Մազպետարանից նշեցին` ավելացումը նաև ներգաղթի արդյունք է: Մարզ այս տարի շատ են վերադարձել արտերկրից, հատկապես՝ Ռուսաստանից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայից

12:07 24.06.2025

2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայից

ՀՀ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում, որն առցանց ձևաչափով առաջին անգամ անցկացրել է ՌԴ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը: Օլիմպիադային անցկացվել է հունիսի 20-23-ը, որին մասնակցել է 23 երկրի 107 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 15-19 տարեկան աշակերտների մեկ թիմ, առավելագույնը՝ 6 հոգի։ Թիմերը ձևավորվել են իրենց […] ...

SHANTNEWS

12:00 24.06.2025

SHANTNEWS

Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ

11:57 24.06.2025

Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ

Առաջին անգամ Գրքի երևանյան միջազգային փառատոնի և «Սարոյան» հիմնադրամի բացառիկ համագործակցության շրջանակում հայտարարվում է Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցույթ, որի նպատակն է անգլերեն գրված կամ անգլերեն թարգմանված կարճ պատմվածքների գնահատումը։ Այս մրցանակը ոգեշնչված է Վիլյամ Սարոյանի ժառանգությամբ՝ խրախուսելով պատմվածագրությունը ու գրական վարպետությունը: Հայտադիմումի ուղեցույց Մրցույթը բաց է բոլոր ազգությունների 18 տարեկանից բարձր հեղինակների համար։ Գրքի երևանյան միջազգային փառատոնի նախորդ […] ...

Ֆիլիպինների մոտակայքում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

11:49 24.06.2025

Ֆիլիպինների մոտակայքում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

Ֆիլիպինների արևելյան ափի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայությունը։ Մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալների համաձայն՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:58-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Մինդանաոյի Բիսլիգ քաղաքից 390 կմ արևելք։ Էպիկենտրոնում ցնցումների ուժգնության հիման վրա սեյսմիկ իրադարձությունը գնահատվում է որպես «ավերիչ»։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է […] ...

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է. Փաշինյան

11:40 24.06.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է. Փաշինյան

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ ...

Հրդեհ անասնագոմում

11:30 24.06.2025

Հրդեհ անասնագոմում

Հունիսի 24-ին, ժամը 01:12-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերհեր գյուղի դպրոցի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։45-ին, մարվել՝ 09։15-ին։ Այրվել է անասնագոմը (մոտ 64 քմ)։ ...

BACK_TO_TOP