22:19 10.11.2023
Ադրբեջանի արտգործնախարարությունն այսօր արձագանքել է Հայաստանի արտգործնախարարի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված կոչին: Հիշեցնենք, որ Արարատ Միրզյոյանն առաջարկել էր կազմակերպությանը դիտորդական առաքելություն ուղարկել Արցախ` այնտեղ հայկական պատմական ժառանգության հուշարձանների վիճակին ծանոթանալու համար:
Ի՞նչ դիրքորոշում է ցուցաբերել Բաքուն այդ առաջարկի վերաբերյալ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Երեկ Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսում, ունեցած ելույթում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ առանձնազրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարարը կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը՝ Արցախում հայկական պատմական և կրոնական հուշարձանների պահպանության ու վանդալիզմից փրկելու հարցում:
Այս կապակցությամբ նա կարևորել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարողանա Արցախ գործուղել փաստահավաք առաքելություն՝ դեպքերի իրական վիճակին տեղում ծանոթանալու համար: Նախարար Միրզոյանն ասել էր, որ հակառակ դեպքում Արցախում տեղի կունենա այն, ինչ 1997-2006 թթ.-ը տեղի է ունեցել հարևան Նախիջևանում, ուր ամբողջովին ոչնչացվել է հայկական պատմական ողջ ժառանգությունը:
Եվ այսօր այս ամենի վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն տարածել է իր գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունը:
Ըստ էության, անուղղակիորեն հաստատել են այն, որ Ադրբեջանը դեմ է այդպիսի փաստահավաք առաքելության ուղարկմանը և անհիմն են համարել Հայաստանի արտգործնախարարի այդ կոչը, մեջբերեմ Հաջիզադեի խոսքերը. «Մեր պատմական և կրոնական հուշարձանները գտնվում են Ադրբեջանի սուվերեն տարածքում և հանդիսանում են մեր պատմական ժառանգությունը»,-ասել է նա՝ հայկական հուշարձանների մասին խոսելիս:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն արդեն 3 տարի պահանջում է Ադրբեջանին հնարավորություն տալ՝ դիտորդական փաստահավաք առաքելություն ուղարկելու համար: Խոսքերով սկզբում Ադրբեջանը դեմ չէր, բայց գործնականում խոչընդոտում էր այդպիսի առաքելության ուղարկմանը: Անգամ օր էր նշվում, թե երբ պետք է այդ առաքելությունը հասնի Ադրբեջան և Արցախ: 2021 թ.-ի դեկտեմբերի մասին էր խոսքը: Մինչ օրս այդ առաքելությունն այդպես էլ տեղ չի հասել»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Այսպիսով կարող ենք արձանագրել, որ մեր դեպքում ՅՈՒՆԵՍԿՕ-ն ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները:
Ինչո՞ւ է Բաքուն խոչընդոտում դիտորդների այցը: Այս հարցերի վերաբերյալ մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
14:51 07.08.2025
Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումըՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...
14:43 07.08.2025
Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառովԻսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...
14:35 07.08.2025
Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեցՕգոստոսի 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։ ...
14:20 07.08.2025
Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերըՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են 2025/2026 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը։ Կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար հատկացվել է 104 անվճար տեղ, որից 10-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, 75-ը՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, 19-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը։ Որոշման համաձայն՝ պետության […] ...
14:11 07.08.2025
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց, Արմեն Տիգրանյան, Դավիթ Անհաղթի, Էզրաս Հասրաթյան, Զաքարիա Քանաքեռցու, Դրոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:05 07.08.2025
64-ամյա տղամարդու բակում հայտնաբերվել է կանեփի 402 թուփ․ Սպիտակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Սպիտակ համայնքի բնակիչ 64-ամյա տղամարդը տան բակում ցանում և աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 402 թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ ...