18:36 13.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Երևանում նոյեմբերի 12-ին 4-րդ անգամ անցկացվել է լատինամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Մրցաշարին 33 երկրի 59 պարային զույգ է մասնակցել: Հայաստանից լավագույն արդյունքը ցույց է տվել Նիկիտա Զեմլյանոյ-Կսենիա Արսենտիեվա պարային զույգը՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: Սպորտային պարերի աշխարհի երիտասարդական առաջնությանը հանդես է եկել նաև Էդգար Խաչատրյան -Ալեքսանդրա Կոռնեվա զույգը:
Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Նրա խոսքով՝ «ՀՀ-ում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թթ. զարգացման ռազմավարությամբ», որն առաջիկայում քննարկվելու է Կառավարությունում, տարբեր մարզաձևերի զարգացման ծրագիր է սահմանված.
«Միայն մենապայքարային կամ ուժային մարզաձևերը չէ, որ պետք է զարգացնել, առավել ևս, որ այս գեղեցիկ մարզաձևում արդեն նշանակալի հաջողություններ ունենք: Այս տարի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում ունեցել ենք հաղթողներ և մրցանակակիրներ: Սա արվեստի և սպորտի միաձուլում է, կեցվածք, գեղեցկություն և ներդաշնակություն: Այս ամենը հաշվի առնելով՝ նմանօրինակ մարզաձևերին պետք է շատ ուշադիր լինենք: Եթե բրեյք-դանսն արդեն օլիմպիական մարզաձև է, ինչո՞ւ սպորտային-պարահանդեսային պարը ևս չի կարող լինել: Այդ իսկ պատճառով հենց այսօրվանից պետք է փորձենք հետամուտ լինել դրա զարգացմանը մեր երկրում»,- նշում է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Հայաստանում առաջին անգամ անցկացվել է նաև ակրոբատիկ ռոքնռոլի աշխարհի գավաթի խաղարկությունը, որում ելույթ է ունեցել 7 երկրի 24 զույգ: Մասնակիցներն իրենց ուժերը չափել են 3 անվանակարգում: Հայաստանը ներկայացուցիչներ է ունեցել բոլոր անվանակարգերում: Մեր երկիրը ներկայացրել են Սեթ Մանուկյան – Սաթենիկ Սարգսյան, Պարգև Նավասարդյան – Էլեն Խաչատրյան և Վահե Սարգսյան -Մանե Օհանյան զույգերը:
Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախագահ Գեորգի Բաբայանի խոսքով՝ առաջնությունն անցկացվել է ամենաբարձր մակարդակով.
«Ակրոբատիկ ռոքնռոլի պարագայում նոր ենք մուտք գործում միջազգային ասպարեզ: Հուսանք՝ հետագայում որոշակի առաջխաղացում կունենանք: Ինչ վերաբերում է աշխարհի երիտասարդական առաջնությանը, ապա մրցաշարի անցկացման ու կազմակերպչական առումով ամեն ինչ հիանալի էր: Այս առումով սպասելիքներն ավելին քան արդարացան: Աշխարհի երիտասարդական առաջնությունում մեր պարային զույգից ավելին էինք ակնկալում,սակայն, ցավոք, չկարողացան մեդալ նվաճել: Այս զույգը բավականին նոր է ձևավորվել, զգացվում էր փորձի պակասը, ինչն էլ ազդեց ընդհանուր գնահատականների վրա»,- ասել է Գեորգի Բաբայանը:
Նրա խոսքով՝ աշխարհի երիտասարդական առաջնության անցկացման իրավունքը հեշտ չի տրվել.
«Հայաստանում 4-րդ անգամ էինք կազմակերպում նմանօրինակ խոշոր մրցաշար, ինչի անցկացման իրավունքը ստանալն այնքան էլ հեշտ չէ, բայց միջազգային ֆեդերացիան նորից մեզ էր վստահել, իսկ մենք կարողացանք պատվով այն կատարել: Կարծում եմ՝ առողջ ապրելակերպ քարոզելու և սպորտային պարերի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու առումով սա լավ առիթ էր»,- եզրափակել է Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախագահը:
Հայաստանի ներկայացուցիչներն ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել լատինաամերիկյան պարերի աշխարհի ու Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնություններում։
14:43 07.08.2025
Իսպանիայի բնակչությունը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառովԻսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...
14:35 07.08.2025
Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեցՕգոստոսի 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։ ...
14:27 07.08.2025
Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ 2,5 տարեկան երեխան հենվել է տան երկրորդ հարկի լուսամուտի ցանցին և ընկելSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «դեմքի քերծվածքներ, ձախ ոլոքի փակ կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ծնողի կողմից «Վանաձոր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց […] ...
14:20 07.08.2025
Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերըՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են 2025/2026 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը։ Կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար հատկացվել է 104 անվճար տեղ, որից 10-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, 75-ը՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, 19-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը։ Որոշման համաձայն՝ պետության […] ...
14:11 07.08.2025
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց, Արմեն Տիգրանյան, Դավիթ Անհաղթի, Էզրաս Հասրաթյան, Զաքարիա Քանաքեռցու, Դրոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:05 07.08.2025
64-ամյա տղամարդու բակում հայտնաբերվել է կանեփի 402 թուփ․ Սպիտակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Սպիտակ համայնքի բնակիչ 64-ամյա տղամարդը տան բակում ցանում և աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 402 թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ ...