«Մրցակցային ներուժի խթանում՝ որակը պահպանելով». կայացել է Որակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+27.09 oC

«Մրցակցային ներուժի խթանում՝ որակը պահպանելով». կայացել է Որակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում

10:34 15.11.2023

Նոյեմբերի 14-ին Երևանում կայացել է Որակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում, որն այս տարի անց էր կացվում «Մրցակցային ներուժի խթանում՝ որակը պահպանելով» խորագրի ներքո, հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայթությունը:
Միջոցառման նպատակն էր խրախուսել ընկերություններին բարելավել արտադրության գործընթացները, բարձրացնել ապրանքների և ծառայությունների որակը՝ հաճախորդների գոհունակությունն ու կայուն աճն ապահովելու համար:
Միջոցառման ընթացքում Էկոնոմիկայի նախարարության Որակի ենթակառուցվածքի զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանը ներկայացրել է ոլորտի վերջին ձեռքբերումներն ու ապագա զարգացումները:
 Ելույթներ են հնչել նաև ձեռնարկությունների մրցունակության բարձրացման մեջ չափագիտության և ստանդարտացման դերի, որակի ենթակառուցվածքի համակարգում հավատարմագրման, մրցակցության խթանման գործում որակի ենթակառուցվածքի դերի վերաբերյալ։
Որակի ապահովման բնագավառում զգալի ներուժի ու տնտեսության տարբեր ոլորտներում գրանցած հաջողությունների համար մի շարք արտադրողների հանձնվել են պատվոգրեր ու օրվա խորհրդանշական հուշանվերներ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաղողի բերքատվության կանխատեսում

14:15 01.07.2025

Խաղողի բերքատվության կանխատեսում

Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025 թվականի խաղողի հանրապետական միջին բերքատվությունը սպասվում է 1 հեկտարից 6-6,5տ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպանին

14:09 01.07.2025

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպան Անն Թովթ Սորենսենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Դանիա երկկողմ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Մհեր Գրիգորյանը կարևորել է երկու երկրների միջև տնտեսական կապերի ակտիվացման տեսանկյունից հնարավոր համագործակցության զարգացումը բարձր տեխնոլոգիաների և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում: Զրուցակիցներն առանձնահատուկ քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարներն առողջապահության ոլորտում: ...

Հայ պատանի մարզիկները երեքական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ են նվաճել  WBC մուայթայի աշխարհի առաջնությունում

14:02 01.07.2025

Հայ պատանի մարզիկները երեքական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ են նվաճել WBC մուայթայի աշխարհի առաջնությունում

Իտալիայում ավարտված WBC մուայթայի աշխարհի առաջնությունում Հայաստանի Mix Fight ֆեդերացիայի 9 մարզիկներ երեքական ոսկե, արծաթե ու բորնզե մեդալ են նվաճել։ Ոսկե մեդալակիր են դարձել Դավիթ Քարամյանը (Մ8, 24 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (Մ12, 44 կգ) և Վահե Հովհաննիսյանը (Մ14, 40 կգ)։ Երկրորդտեղն են գրավել ու արծաթե մեդալ նվաճել Հենրի Մարտիրոսյանը (Մ12, 70 կգ), Գրիգոր Ազիզյանը (Մ13, […] ...

Իսրայելը հարվածել է Գազայում գտնվող սրճարանի, դպրոցի, հիվանդանոցի․ կան զոհեր ու վիրավորներ

13:55 01.07.2025

Իսրայելը հարվածել է Գազայում գտնվող սրճարանի, դպրոցի, հիվանդանոցի․ կան զոհեր ու վիրավորներ

Իսրայելի բանակի՝ Գազայի հատվածին հասցրած հարվածների հետևանքով առնվազն 95 պաղեստինցի է զոհվել, կան նաև բազմաթիվ վիրավորներ, հաղորդում է Al Jazeera-ն։ Իսրայելական բանակը հարվածել է Գազայում սրճարանի, հիվանդանոցի, դպրոցի և սննդի բաշխման կետերի։ Գազա քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող ծովափնյա սրճարանին հասցված հարվածի հետևանքով 39 մարդ է զոհվել, սրճարանում կանայք ու երեխաներ էլ են եղել, որ այդ […] ...

Կառավարության քաղաքականությունն է՝ ցուցաբերել զրո հանդուրժողականություն կոռուպցիայի և կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ. վարչապետ

13:48 01.07.2025

Կառավարության քաղաքականությունն է՝ ցուցաբերել զրո հանդուրժողականություն կոռուպցիայի և կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ դատախազության աշխատողի օրվան նվիրված՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ գործադիր և դատական իշխանության ղեկավար կազմը, եվրոպական 7 երկրների դատախազությունների և […] ...

Մխիթարյանի «Ինտերը» դուրս մնաց ԱԱԱ-ից

13:42 01.07.2025

Մխիթարյանի «Ինտերը» դուրս մնաց ԱԱԱ-ից

Բրազիլական «Ֆլումինենսեն» անակնկալ հաղթանակ է տարել Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» նկատմամբ և դուրս եկել աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչի խաղում բրազիլական թիմը միլանյան ակումբին հաղթել է 2-0 հաշվով: Խաղի հաշիվը երրորդ րոպեին բացել է արգենտինացի 37-ամյա հարձակվող Խերման Կանոն: Երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակի երրորդ րոպեին երկրորդ գոլն է խփել բրազիլացի կիսապաշտպան Էրկուլեսը` 2-0: «Ինտերի» […] ...

BACK_TO_TOP