Չեխիայի դեսպանի հետ քննարկվել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի առանցքային կետերն ու արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+32.09 oC

Չեխիայի դեսպանի հետ քննարկվել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի առանցքային կետերն ու արդյունքները

17:24 14.08.2025

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։

Հանդիպման ժամանակ քննարկվել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի առանցքային կետերն ու արդյունքները։ Կոստանյանը ընդգծել է, որ Սևան քաղաքում տեղադրվել են աղբի տեսակավորման համար նախատեսված նոր աղբամաններ, ինչը կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում կարևոր քայլ է։

Անդրադարձ է կատարվել նաև «Հայաստանի Հանրապետության 8 մարզերում աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագրին։

Նախարարի տեղակալը շեշտել է, որ անհրաժեշտ իրավական բարեփոխումներն արված են ոլորտի բարելավման և խնդիրների լուծման համար։

Դեսպանը կարևորել է երկու երկրների միջև ձևավորված սերտ գործընկերային հարաբերությունները՝ նշելով, որ չեխական ընկերությունները հետաքրքրված են հայաստանյան ծրագրերին մասնակցելու և ներդրումներ կատարելու հնարավորություններով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ ոլորտային հարցեր ևս։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միջազգային երիտասարդական ճամբար Անակլիայում. բարեկամության կամուրջ Հայաստանի և Վրաստանի միջև

18:37 14.08.2025

Միջազգային երիտասարդական ճամբար Անակլիայում. բարեկամության կամուրջ Հայաստանի և Վրաստանի միջև

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության աջակցությամբ, ինչպես նաև Վրաստանի երիտասարդական գործակալության համագործակցությամբ օգոստոսի 8-12-ը Վրաստանի Անակլիա քաղաքում անցկացվել է միջազգային երիտասարդական ճամբար: Միջոցառմանն ավելի քան 200 երիտասարդ է մասնակցել Վրաստանից և Հայաստանից։ Հայաստանի պատվիրակությունը բաղկացած էր 25 մասնակցից՝ այդ թվում պետության աջակցությամբ ստեղծված երիտասարդական կենտրոնների շահառուներ, կամավորներ, […] ...

ԱՄՆ նախագահը ստորագրել է որպես վկա․ ի՞նչ է բացահայտել Էդմոն Մարուքյանը

18:30 14.08.2025

ԱՄՆ նախագահը ստորագրել է որպես վկա․ ի՞նչ է բացահայտել Էդմոն Մարուքյանը

«Հեռանկարը» հյուրընկալել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։ Հիմնականում անդրադարձ է եղել Վաշինգտոնյան հանդիպումների արդյունքներին և խաղաղության պայմանագրին, որի տեքստը հրապարակվել է օգոստոսի 11-ին։ Նվազե՞լ են արդյոք անվտանգության ռիսկերը, արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը բխում է նաև Հայաստանի շահերից և ընդհանրապես ի՞նչ տվեցին Վաշինգտոնյան հանդիպումները Հայաստանին և Ադրբեջանին։ «Ես կարող եմ տալ իրավական և […] ...

Սպերցյանի հաջողելու շանսերը 50/50 են, քանի որ Չեմպիոնշիփն աշխարհի ամենաբարդ լիգան է. Կանչելսկիս

18:23 14.08.2025

Սպերցյանի հաջողելու շանսերը 50/50 են, քանի որ Չեմպիոնշիփն աշխարհի ամենաբարդ լիգան է. Կանչելսկիս

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Կանչելսկիսը կարծիք է հայտնել Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ «Սաութհեմփթոն» հնարավոր տեղափոխության մասին, գրում է legalbet.ru-ն: «Սաութհեմփթոնը լավ քաղաք է, ես այնտեղ եղել եմ: Նրանց թիմը, ստադիոնն ու երկրպագուները շատ լավն են: Բայց Չեմպիոնշիփն աշխարհի ամենաբարդ լիգան է: Մրցաշարին մասնակցում է 24 թիմ, և ոչ մեկը չի ցանկանում […] ...

Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են 2025-2026 թթ. որսի կանոնները

18:16 14.08.2025

Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են 2025-2026 թթ. որսի կանոնները

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ քննարկվել է «2025-2026 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» նախարարի հրամանի նախագիծը։ Որսորդական կազմակերպությունների ղեկավարները պետք է ապահովեն, որ իրենց բոլոր անդամները լիարժեք տեղեկացված լինեն և խստորեն պահպանեն որսի սահմանված կանոնները Կարևոր հիշեցում Գյուղատնտեսական նշանակության հողերում արգելվում է որս իրականացնել մինչև բերքահավաքի ավարտը։ ...

Գազայում սովից մահացածների թիվն ավելանում է

18:07 14.08.2025

Գազայում սովից մահացածների թիվն ավելանում է

Գազայի Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 24 ժամվա ընթացքում սովից և թերսնուցումից մահացել է ևս 4 մարդ։ Այսպիսով՝ սովի և թերսնման հետևանքով մահացածների թիվն անկլավում հասել է 239-ի, որոնցից 106 -ը երեխաներ են։ Գազայի առողջապահության նախարարության գլխավոր տնօրենը հայտնել է, որ Գազայի հատված մուտք գործող օգնությունը չի բավարարում կարիքների 5%-ը։ «Գազայի հատվածում 40 000 նորածին, […] ...

SHANTNEWS

18:00 14.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP