Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում ներկայացրել է ԿԳՄՍՆ 2024 թ. բյուջեի հիմնական գերակայությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+32.09 oC

Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում ներկայացրել է ԿԳՄՍՆ 2024 թ. բյուջեի հիմնական գերակայությունները

10:59 16.11.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2024 թվականի բյուջեն նախատեսված է 345 մլրդ դրամ, որը նախորդ տարվա ծախսերի համեմատ աճել է 95 մլրդ դրամով կամ 38%-ով։ Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նոյեմբերի 15-ին Ազգային ժողովում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

Բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ծախսային հիմնական ուղղություններին՝ ըստ ոլորտների:

Անդրադառնալով «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ 122 մանկապարտեզում արդեն ավարտվել են աշխատանքները: Ընդ որում՝ այդ մանկապարտեզների մեծ մասը կառուցվել է գյուղական համայնքներում, որոնցում երբևէ չեն գործել նախադպրոցական հաստատություններ:

«Աշխատանքները մեծ թափով ընթանում են. այս պահին 142 հաստատություն ընդգրկված է այդ գործընթացում: Մյուս տարվա ընթացքում ևս 100 մանկապարտեզում կավարտվեն աշխատանքները: Ըստ այդմ՝ 500 մանկապարտեզի ծրագիրը նույնիսկ կարող է լինել ավելին, քան նախապես պլանավորվել է: Ինչ վերաբերում է դպրոցներին, ապա արդեն իսկ աշխատանքներն ավարտվել են 26 հաստատությունում. մինչև տարեվերջ դրանք կավարտվեն ևս 8-ում: Հաջորդ տարի աշխատանքներ կսկսվեն 41 հաստատությունում, որոնցից 21-ում դրանք կավարտվեն հենց 2024 թվականին: Զուգահեռաբար 235 հաստատությունում ևս շինարարական աշխատանքներ կիրականացվեն: Արդեն իսկ բավականին մեծ թվով երեխաներ իրենց կրթությունը ստանում են բարելավված պայմաններում»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ կրթական միջավայրի բարելավումը դիտում է որպես առաջնահերթություն:

Նախարարը տեղեկացրել է՝ Արմավիրի մարզի բոլոր դպրոցներն արդեն ստացել են լաբորատոր սարքավորումներ. գործընթացը կշարունակվի մինչև տարեվերջ: Հաջորդ տարվա պլաններում ներառված են միանգամից մի քանի մարզերի՝ Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի դպրոցների տեխնիկական սարքավորումների բարելավումներ:

«Այս մարզերի բոլոր դպրոցները կունենան բնագիտական առարկաների և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ: Այս ամենի նպատակը նոր հնարավորությունների ստեղծումն է, որոնց վերաբերյալ արդեն առկա են անկախ գնահատման արդյունքներ: Տավուշի մարզի դպրոցներում նախորդ տարիներին փորձնական կարգով ներդրվել էր հանրակրթության նոր չափորոշիչը, որի վերաբերյալ անկախ գնահատման զեկույցն առաջիկայում կհրապարակվի: Այն ցույց է տալիս, որ չափորոշչի ներդրման գործընթացն այս պայմաններում և այս հնարավորությունների ստեղծմամբ՝ ապահովել է երեխաների կրթական արդյունքի բարելավում: Նոր չափորոշիչը ներդրվեց մեր երկրի համար ամենաբարդ ժամանակահատվածում՝ 2021 թվականի փետրվարին՝ հետպատերազմյան իրավիճակում: Վերջինիս փորձարկումը սկսել ենք համավարակի և հետպատերազմական իրավիճակում և այսօր ունենք այս արդյունքները՝ չնայած բոլոր դժվարություններին: Կարելի էր միայն կարծել, թե ինչպիսին կլինեին արդյունքները, եթե տարիների բեռը և մեր աշխատանքը խոչընդոտող գործոնները չլինեին»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը, խոսելով ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի մասին, տեղեկացրել է՝ այս պահին մոտ 5 հազար ուսուցիչներ արդեն ստացել են աշխատավարձի բարձրացման և հավելավճարի ստացման հնարավորություն: Այս ուսուցիչների թիվն աստիճանաբար միայն ավելանալու է:

«Այս տարվանից սկսել ենք հավելավճարի նոր ծրագրեր. ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչները (բացառությամբ՝ մաթեմատիկայի) սեպտեմբերին ունեն աշխատավարձի 25 % հավելավճար, իսկ գյուղական մինչև 100 սովորող ունեցող դպրոցների ուսուցիչները բոլոր առարկաների գծով կստանան իրենց պակասող դրույքաչափի հավելավճարը՝ մինչև 50 տոկոսի չափով: Այսպիսով, գյուղական համայնքների դպրոցներում մինչև 315 հազար դրամ աշխատավարձ է նախատեսվում նման ուսուցիչների համար: Ուսուցչի աշխատանքի և մասնագիտության գրավչության բարձրացմանը կնպաստի նաև բուհական համակարգում ներդրված կրթաթոշակային նոր ծրագիրը, որով մանկավարժական ուղղություններով բնագիտական առարկաներով սովորող ուսանողները մինչև 70 հազար դրամ կրթաթոշակ են ստանում: Սա արդեն հանգեցրել է մագիստրատուրայում այս մասնագիտացումներով սովորող ուսանողների թվի կրկնապատկմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Անդրադառնալով մշակույթի ոլորտին՝ ԿԳՄՍ նախարարը նշել է՝ 2024 թվականին հուշարձանների վերականգնման համար նախատեսված է 1 մլրդ 159 մլն դրամ: Սա կրկնակի ավելի է 2023 թվականի համեմատ:

Ոլորտում ներդրվել է ֆինանսավորման նոր մոդելը, որն աշխատավարձերի բարձրացման էական հնարավորություններ է ընձեռում թատերահամերգային կազմակերպությունների համար, նախատեսվում է Մշակույթի զարգացման հիմնադրամի ստեղծումը, որը թանգարանների կառավարման և ոլորտում թե՛ որակի, թե՛ արդյունավետության բարձրացման ամենակարևոր գործիքներից է լինելու: Արդեն իսկ սկսվել են տոմսերի միասնական էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքները, որը կգործի հաջորդ տարվանից:

Անդրադառնալով սպորտի ոլորտին՝ նախարարը նշել է՝ մեծ են թե՛ կապիտալ ծախսերի, թե՛ դրամական խրախուսումների աշխատանքները, որոնք տեսանելի արդյունքներ են ապահովում: Նախարարը շեշտել է մեր երկրում միջազգային մրցաշարերի անցկացման կարևորությունը և դրան ուղղված աշխատանքները:

Նշենք՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերանորոգման կամ հիմնանորոգման և գույքով ապահովման նպատակով 2024 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 111 մլրդ դրամ՝ 2023 թվականի 38,7 մլրդ դրամի դիմաց: Հանրակրթական դպրոցների ֆինանսավորման նոր մոդելի ներդրման նպատակով նախատեսվել է 107 մլրդ դրամ՝ 2023 թ. 99 մլրդ դրամի դիմաց: Կրթական հաստատությունների աշակերտներին դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովման նպատակով նախատեսվել է 2,3 մլրդ դրամ՝ 2023 թ. 1,1 մլրդ դրամի դիմաց: Հանրակրթական դպրոցների ուսուցիչների, նախնական և միջին մասնագիտական, արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճարի տրամադրման նպատակով նախատեսվել է 4,2 մլրդ դրամ՝ 2023թ. 3,6 մլրդ դրամի դիմաց: Պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների գծով կրթաթոշակների չափերի՝ բուհերում 70 հազար դրամ, ուսումնարաններում և քոլեջներում՝ 50 հազար դրամ սահմանելու նպատակով նախատեսվել է համապատասխանաբար 200 և 600 մլն դրամ գումար: Զգալի միջոցներ են նախատեսվում հանրակրթական դպրոցներում ԲՏՃՄ ոլորտի, բացառությամբ մաթեմատիկայի, և գյուղական բնակավայրերում մինչև 100 սովորող ունեցող դպրոցներում դասավանդող ուսուցիչներին հավելավճարի սահմանման նպատակով՝ համապատասխանաբար 1,7 մլրդ և 2,5 մլրդ դրամի չափով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զինծառայողը ներկայացվել է ռազմաբժշկական փորձաքննության և, առողջական վիճակով պայմանավորված ճանաչվել, ոչ պիտանի զինվորական ծառայության համար. ՄԻՊ

15:50 15.08.2025

Զինծառայողը ներկայացվել է ռազմաբժշկական փորձաքննության և, առողջական վիճակով պայմանավորված ճանաչվել, ոչ պիտանի զինվորական ծառայության համար. ՄԻՊ

Պարտադիր ժամկետային զինծառայողի ծնողներն ու փաստաբանը դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ մտահոգություն հայտնելով զինծառայողի առողջական խնդիրների վերաբերյալ։ «Բարձրացված հարցի կապակցությամբ ՄԻՊ աշխատակազմում անմիջապես սկսվել էր վարույթ, և գրություն էր հասցեագրվել Պաշտպանության նախարարություն, որից հետո զինծառայողը տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ։ Այնուհետև, Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց էին իրականացրել հոսպիտալ, տեսակցել զինծառայողին։ Բժշկական […] ...

Սպիտակ տունը հայտնել է, թե ով կուղեկցի Դոնալդ Թրամփին ՌԴ նախագահի հետ հանդիպմանը գնալիս

15:37 15.08.2025

Սպիտակ տունը հայտնել է, թե ով կուղեկցի Դոնալդ Թրամփին ՌԴ նախագահի հետ հանդիպմանը գնալիս

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ֆինանսների և առևտրի նախարարներ Սքոթ Բեսենթը և Հովարդ Լուտնիկը, ինչպես նաև ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը և հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը կուղեկցեն ԱՄՆնախագահ Դոնալդ Թրամփին Անքորիջ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը: Բացի այդ, Թրամփի պատվիրակության կազմում են ԱՄՆ արարողակարգի ղեկավար Մոնիկա Քրոուլին, Սպիտակ տան […] ...

NBC. Թրամփը կարծում է, որ չի ստանա Խաղաղության Նոբելյան մրցանակը

15:26 15.08.2025

NBC. Թրամփը կարծում է, որ չի ստանա Խաղաղության Նոբելյան մրցանակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ է ցանկանում ստանալ Խաղաղության Նոբելյան մրցանակ, բայց չի կարծում, որ դա նրան կհաջողվի: Այս մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին: «Նախագահը զգում է, որ արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակին, բայց չի կարծում, որ կարող է այն ստանալ: Նա նշել է, որ այն ավելի շուտ կստանա մեկը, […] ...

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգությանը հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

15:15 15.08.2025

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգությանը հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն, իրացնելով ստացված տեղեկությունները, օգոստոսի 12-ին Մեղրիում հայտնաբերել ու ձերբակալել են 43-ամյա մի տղամարդու: Նա օգոստոսի 9-ից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգությանը և առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց պահելուն հանցակցելու փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի նախապատրաստական նիստին

15:13 15.08.2025

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի նախապատրաստական նիստին

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետ Աշոտ Մովսիսյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների  հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների համակարգող խորհրդի նիստին։ Նիստի մասնակիցները քննարկել են ԱՊՀ անդամ պետությունների հարկային մարմինների գործունեության՝ տնտեսական անվտանգության ապահովման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, տնտեսական ոլորտում հանցագործությունների և կոռուպցիայի բացահայտման և կանխարգելման ուղղությամբ […] ...

SHANTNEWS

15:00 15.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP