16:11 21.11.2023
Նախաձեռնության ընդունումը պայմանավորված է էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծումը եւ օտարումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասով գործող օրենսդրական նորմը եւս մեկ տարով երկարացնելու անհրաժեշտությամբ. ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը` նոյեմբերի 21-ի ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումը:
Զեկուցողի խոսքով ներկայումս վերոնշյալ տրանսպորտային միջոցներն ազատված են ավելացված արժեքի հարկի վճարումից մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը: «Նախագծով նախատեսվում է ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը երկարաձգել եւս մեկ տարով` մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը»,- ընդգծել է նարեկ Տերյանը:
Փոխնախարարի խոսքով 2022 թվականի մարտի 17-ին ԵԱՏՄ հանձնաժողովի որոշմամբ Հայաստանին հատկացվել է էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտա. 2022 թվականի համար նախատեսվել է հատկացնել 7000 հատ, 2023 թվականի համար` 8000 հատ չափաքանակներով, որի շրջանակում կիրառվում է ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ:
«ԱԱՀ-ի եւ մաքսատուրքի վճարումից ազատման արդյունքում աճել են էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների Հայաստան ներմուծման ծավալները: 2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին երրորդ երկրներից քվոտայի շրջանակում ներմուծումը կազմել է մոտ 4496 միավոր, ինչը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2 անգամ»,- մանրամասնել է զեկուցողը:
Պատասխանելով պատգամավորների հարցերին` փոխնախարարը նշել է, որ Կառավարությունը քայլեր է ձեռնարկում նպաստելու էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ավելացմանը եւ համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանը:
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է, թե արդյոք քայլեր ձեռնարկվում են լիցքավորման կայանների տեղադրման ստանդարտների ապահովման ուղղությամբ` ընդգծելով. «Այդ ենթակառուցվածքները նույնպես պետք է զարգանան, այլապես մեքենաների մասով արտոնությունները հետագայում կարող են նաեւ խնդիրներ առաջացնել»: Զեկուցողը նշել է, որ լիցքավորման կայանների տեղադրման հարցը թեեւ որոշում է համայնքային իշխանությունը, սակայն այն նաեւ ներառված է Կառավարության կողմից մշակվող համալիր ծրագրում:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը: Նրա խոսքով քննարկման փուլում է նաեւ էլեկտրական շարժիչով աշխատող ավտոբուսների, բեռնատարների եւ շինարարական տեխնիկայի ներմուծման հարկից ազատելու հարցը:
Պատգամավորները ողջունել են նախաձեռնությունը, խոսել ծառայողական մեքենաներն էլեկտրական շարժիչով աշխատող մեքենաներով փոխարինելու անհրաժեշտությունից: Զեկուցողը նշել է, որ արդեն կան մի շարք գերատեսչություններ, որոնք ձեռք են բերում նման մեքենաներ:
15:50 15.08.2025
Զինծառայողը ներկայացվել է ռազմաբժշկական փորձաքննության և, առողջական վիճակով պայմանավորված ճանաչվել, ոչ պիտանի զինվորական ծառայության համար. ՄԻՊՊարտադիր ժամկետային զինծառայողի ծնողներն ու փաստաբանը դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ մտահոգություն հայտնելով զինծառայողի առողջական խնդիրների վերաբերյալ։ «Բարձրացված հարցի կապակցությամբ ՄԻՊ աշխատակազմում անմիջապես սկսվել էր վարույթ, և գրություն էր հասցեագրվել Պաշտպանության նախարարություն, որից հետո զինծառայողը տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ։ Այնուհետև, Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց էին իրականացրել հոսպիտալ, տեսակցել զինծառայողին։ Բժշկական […] ...
15:37 15.08.2025
Սպիտակ տունը հայտնել է, թե ով կուղեկցի Դոնալդ Թրամփին ՌԴ նախագահի հետ հանդիպմանը գնալիսԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ֆինանսների և առևտրի նախարարներ Սքոթ Բեսենթը և Հովարդ Լուտնիկը, ինչպես նաև ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը և հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը կուղեկցեն ԱՄՆնախագահ Դոնալդ Թրամփին Անքորիջ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը: Բացի այդ, Թրամփի պատվիրակության կազմում են ԱՄՆ արարողակարգի ղեկավար Մոնիկա Քրոուլին, Սպիտակ տան […] ...
15:26 15.08.2025
NBC. Թրամփը կարծում է, որ չի ստանա Խաղաղության Նոբելյան մրցանակըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ է ցանկանում ստանալ Խաղաղության Նոբելյան մրցանակ, բայց չի կարծում, որ դա նրան կհաջողվի: Այս մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին: «Նախագահը զգում է, որ արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակին, բայց չի կարծում, որ կարող է այն ստանալ: Նա նշել է, որ այն ավելի շուտ կստանա մեկը, […] ...
15:15 15.08.2025
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգությանը հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեցՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն, իրացնելով ստացված տեղեկությունները, օգոստոսի 12-ին Մեղրիում հայտնաբերել ու ձերբակալել են 43-ամյա մի տղամարդու: Նա օգոստոսի 9-ից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգությանը և առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց պահելուն հանցակցելու փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...
15:13 15.08.2025
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի նախապատրաստական նիստինՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետ Աշոտ Մովսիսյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների համակարգող խորհրդի նիստին։ Նիստի մասնակիցները քննարկել են ԱՊՀ անդամ պետությունների հարկային մարմինների գործունեության՝ տնտեսական անվտանգության ապահովման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, տնտեսական ոլորտում հանցագործությունների և կոռուպցիայի բացահայտման և կանխարգելման ուղղությամբ […] ...